Մեկնաբանություն - Իրան-Թուրքիա հարաբերությունները բարելավել են, հասնելով համապարփակ համագործակցության մակարդակի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155940-Մեկնաբանություն_Իրան_Թուրքիա_հարաբերությունները_բարելավել_են_հասնելով_համապարփակ_համագործակցության_մակարդակի
Թուրքիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ՝ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 14:29 Asia/Tehran

Թուրքիայի արտգործնախարարը երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ՝ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով։

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը պետք է փոխակերպվի համագործակցության միջազգային ասպարեզում, և փոխգործակցության այս տեսակը՝ հաշվի առնելով երկու երկրների կարևոր դիրքը, կարող է արդյունավետ լինել գլոբալ հավասարումներում»։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները, հավելելով. «Այսօրվա հանդիպումը ավելի կարագացնի երկու երկրների հարաբերությունները՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակով»։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է նաև իր թուրք գործընկերոջ հետ Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի ձևավորման մասին պայմանավորվածության մասին և հույս հայտնե;, որ փաստաթուղթը կստորագրվի Թուրքիայի նախագահի Իրան կատարելիք այցի ընթացքում։

Թեև տարբեր ժամանակաշրջաններում, որոշակի մրցակցության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներից ազդված,  տարաձայնություններ են եղել Իրանի և Թուրքիայի հարաբերություններում, սակայն երկու երկրները շատ հարցերում ունեն տնտեսական և քաղաքական շահեր, կիսում են անվտանգությունը, և ավելի քան 400 տարի ընդգծել են բարիդրացիությունը:

Ըստ այդմ, վերջին ամիսներին Իրանի և Թուրքիայի պաշտոնյաները երկկողմ հանդիպումներում կամ հեռախոսազրույցներում մշտապես ընդգծել են երկկողմ հարաբերությունների կարևորությունը տնտեսական ոլորտում և տարածաշրջանային համագործակցությունը՝ նպատակ ունենալով կայունացնել և կանխել լարվածությունը։

Իրան-Թուրքիա խաղաղության և բարեկամության պատմությունը և պատմական, կրոնական և մշակութային ընդհանրությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին է Իսլամական համագործակցության և տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ECO), հանգեցրել են երկու հարևան պետությունների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը:

Ներկայում Իրանն ու Թուրքիան սերտ կապի մեջ են սահմանային անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, սակայն որոշ գործոններ կառավարությունների վերահսկողությունից դուրս են, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական պատժամիջոցները և կորոնավիրուսի բռնկումը, որոնք ազդել են երկու երկրների տնտեսության վրա։

Ակնհայտ է, որ որպես տարածաշրջանում երկու ազդեցիկ տերությունների Իրանի և Թուրքիայի շահերը բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում, հանդիսանում են Արևմտյան Ասիայի խաղաղության և կայունության հիմնասյուները։ Նույն շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ընդգծելով իր սկզբունքային դիրքորոշումները և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, մշտապես փորձել է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների, հատկապես Թուրքիայի հետ:

Ներկայումս երկու երկրներում արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների և զբոսաշրջության, նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում կան տարբեր կարողություններ, որոնք կարելի է հաշվի առնել Իրանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման մեջ։