Մեկնաբանություն. Հայաստանը դեմ է Զանգեզուրի միջանցքին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156860-Մեկնաբանություն._Հայաստանը_դեմ_է_Զանգեզուրի_միջանցքին
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի հրադադարի տասը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրմամբ, Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները և Բաքվի պաշտոնյաները արծարծում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 08:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանը դեմ է Զանգեզուրի միջանցքին

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի հրադադարի տասը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրմամբ, Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցները և Բաքվի պաշտոնյաները արծարծում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Չնայած ԼՂ խաղաղության համաձայնագրում նշված չէ հաղորդակցության այս ճանապարհի կառուցման մասին, սակայն Բաքվի պաշտոնյաները մշտապես արծարծում են այդ  հարցը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.«Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ այսօր, ոչ էլ երբևէ չի քննարկվելու»:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.«Մենք դեմ ենք Հայաստանի  տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող միջանցք տրամադրելուն, ընդհակառակը, համաձայնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի երթուղիների ապաշրջափակմանը»։

Հաշվի առնելով Ադրբեջանի սպառնալիքները, Փաշինյանը չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ ԼՂ-ի տարածաշրջանի որոշ շրջանների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանին։ 10 կետից բաղկացած հրադադարի համաձայնագրի 9-րդ կետը վերաբերվում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Հայաստանի իշխանությունները պնդում են այս կետի իրականացման անհրաժեշտության վրա, իսկ Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են հայկական հողերի մի մասը վերցնել՝  դեպի Նախիջևան կապի միջանցք ստեղծելու համար։

Փաստորեն, չնայած ԼՂ-ի հրադադարի համաձայնագրի այս կետին, ելնելով Թուրքիայի շահերից, Ադրբեջանի պաշտոնյաները ձգտում են վերսկսել պատերազմը Հայաստանի հետ։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի կառավարության պաշտոնյաները շարունակում են պնդել, որ հայկական կողմի հետ պատերազմում աջակցում են ադրբեջանական կողմին։ Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարն այդ կապակցությամբ հանդես եկավ հայտարարություններով, որոնք արժանացան տարածաշրջանի քաղաքական շրջանակների քննադատությանը: Բաքվի կառավարությանը կից ԶԼՄ-ները նույնպես սկսել են սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։ Օրինակ, Ադրբեջանի Հանրապետության Az Vision ցանցը,  վկայակոչելով թուրքամետ փորձագետներին, սպառնացել է.«Բաքուն կարող է փակել Լաչինի միջանցքը, եթե պաշտոնական Երևանը Զանգեզուրի միջանցքը չտրամադրի Ադրբեջանին»:

Ըստ Իլհամ Ալիևի կառավարության հետ կապված լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակումը Ռուսաստանին անարձագանք չի թողնի:  Ըստ էության, Ռուսաստանը կարող է պնդել, որ Հայաստանի տարածքով է մատակարարվում Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին անհրաժեշտ ապրանքները, հետևաբար Լաչինի միջանցքը պետք է բաց մնա։ Դրա դիմաց Ադրբեջանը կարող է Ռուսաստանին առաջարկել օգտվել Ֆուզուլիի օդանավակայանից և Զանգիլանում և Լաչինում կառուցվելիք օդանավակայաններից։

Ադրբեջանի և Հայաստանի միջև  լարվածության և հակամարտությունների ընդհանուր ամփոփման մեջ պետք է ընդունել, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, չնայած Թուրքիային արած բազմաթիվ զիջումներին, դեռևս նոր արտոնություններ են ուզում տալ այս երկրին: Այսինքն՝ Բաքվի պաշտոնյաները, Թուրքիային օգնելու համար, պատրաստ են վերսկսել պատերազմը Հայաստանի հետ։ Մինչդեռ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը տատանվում է այս հարցում և այլևս չի ցանկանում օգնել Իլհամ Ալիևի կառավարությանը Հայաստանի հետ պատերազմում։