Մեկնաբանություն- Նախազգուշացում՝ ծայրահեղ աջակողմյանների և պոպուլիզմի կողմից Եվրոպային սպառնացող վտանգի մասին
(last modified Sun, 05 Dec 2021 07:46:45 GMT )
Դեկտեմբեր 05, 2021 11:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նախազգուշացում՝ ծայրահեղ աջակողմյանների  և պոպուլիզմի կողմից Եվրոպային սպառնացող վտանգի մասին

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը շաբաթ օրը Աթենքում նախազգուշացրել է Եվրոպայի համար աջ ծայրահեղականության և պոպուլիզմի ներկայացրած վտանգի կապակցությամբ և ասել, որ մայրցամաքը մասնատվել է էմիգրանտների հարցում ազգայնական եսասիրության դրսևորման պատճառով: Պապը հավելել է.«Պոպուլիզմից և ցենտրալիզմից առաջացած պարզամիտ քայլերը սպառնում են Եվրոպայի ժողովրդավարությանը»:

Թեև Պապը չի նշել կոնկրետ երկրի կամ առաջնորդի անուն, սակայն թամենայն հավանականությամբ, ան ի նկատի ունի ծայրահեղական  աջերի վերջին ակտիվությունները Եվրոպայում, հատկապես այս  մայրցամաքի արևելյան տարածքում ՝ Լեհաստանում և Հունգարիայում:

ԵՄ-ն վերջին ամիսներին հակասություններ ունի Լեհաստանի և Հունգարիայի հետ, որոնց աջակողմյան կառավարությունները, համաձայն չեն Բրյուսելի հետ՝  աջակողմյան քաղաքականության կիրառման, ազգային կառավարությունների գերակայության և ԵՄ-ի շատ որոշումների մերժման պատճառով: Լեհաստանն ու Հունգարիան Եմ-ին մեղադրում են իրենց ինքնիշխանությունը վտանգելու մեջ, մինչդեռ Բրյուսելի կարծիքով, այս երկու երկրների աջակողմյան կառավարությունները ձգտում են խարխլել ժողովրդավարական ազատությունները։ Լեհաստանն արդեն մի քանի տարի վիճում է Եվրամիության հետ՝ դատական ​​բարեփոխումների հարցով:

Այժմ, Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց մի քանի տարի անց, Լեհաստանի և Եվրամիության միջև լարվածությունը նման է Բրեքսիթի շրջանի լարվածությանը:

Հունգարիան ևս, որպես Եվրոմիության մեկ այլ, «ըմբոստ» երկիր, բացահայտորեն հրաժարվում է ընդունել ԵՄ որոշումները՝ տարբեր հարցերի, այդ թվում՝ իմիգրանտների  վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, Եվրոպայում ծայրահեղ աջերը նոր շարժումներ են սկսել՝ մեծացնելու իրենց ազդեցությունն ու ներթափանցումը  մայրցամաքի քաղաքական և սոցիալական գործընթացների նկատմամբ: Եվրոպայի ազգայնական և ծայրահեղ աջ կուսակցությունների ղեկավարները դեկտեմբերի 4-ին հանդիպում են ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ նոր կոալիցիա կազմելու համար, որպեսզի վերածնվի Եվրոխորհրդարանի երկրորդ մեծ ֆրակցիան: Ուրբանը ֆեյսբուքյան իր էջում շաբաթ օրվա հանդիպումից առաջ գրել է. «Մենք ցանկանում ենք փոխել Բրյուսելի քաղաքականությունը»:

Հանդիպմանը մասնակցել են եվրոպական 14 կուսակցությունների պաշտոնյաներ, որը վարել է Լեհաստանի «Օրենք և արդարություն»  իշխող պոպուլիստական ​​և աջակողմյան կուսակցության առաջնորդ Յարոսլա Կաչինսկին: Համագումարի  նշանավոր դեմքերն էին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանը, Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային համախմբում» կուսակցության ղեկավար  Մարին Լը Պենը և իսպանական «Վաքս» կուսակցության ղեկավար Սանտյագո Աբասկալը: Իտալիայի ծայրահեղ աջակողմյան Liga Nord կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին նույնպես հայտարարություն է տարածել՝ կոչ անելով նոր խմբակցություն ստեղծել։

Լեհաստանի գիտությունների ակադեմիայի քաղաքագետ Եվա Մարչինյակը ասել է.«Հանդիպման մասնակիցները փորձում են նվազագույնի հասցնել իրենց միջև եղած տարաձայնությունները, ներառյալ՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի հետ հարաբերությունները և աբորտի նկատմամբ վերաբերմունքը»:

Այսպիսով, Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցություններն ու ղեկավարները մտադիր են ազդել եվրոպական այս օրենսդիր մարմնի որոշումների վրա՝ ձևավորելով այս կուսակցությունների մեծ խմբակցություն Եվրախորհրդարանում՝ իրենց ցանկություններին և նպատակներին համապատասխան, որոնք հիմնականում հիմնված են առավել  դիվերգացիայի վրա Եվրոպայում  ազգային կառավարություններին վերադառնալու համար: Անշուշտ, դա էլ ավելի կվտանգի  Եվրոմիության  հիմքերը և նրա հիմնարար հիմքը,այսինքն՝եվրոպական ինտեգրումը և լուրջ վտանգի տակ կդնի միության ապագան։