Մեկնաբանություն - ԱՄՆ-ում Ժողովրդավարության գագաթնաժողովի սկիզբը և Բայդենի կեղծ պնդումները
Քարոզչական երկարատև աղմուկից հետո, հինգշաբթի օրը, նախագահ Ջոն Բայդենի ելույթով, Վաշինգտոնում մեկնարկել է ժողովրդավարության թեմայով վիրտուալ գագաթնաժողովը: Երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 110 երկրների պետական պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հյուրերի ցանկում չկան Չինաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և տասնյակ այլ երկրներ։
Բայդենն իր ելույթում ասել է, որ Վաշինգտոնը ծրագրում է հաջորդ տարի մոտ կես միլիարդ դոլար հատկացնել, «Ժողովրդավարական նորացման նախաձեռնությանը»: ԶԼՄ-ների ազատությունը, միջազգային կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական բարեփոխիչների կողքին կանգնելը, ժողովրդավարությունը խթանող տեխնոլոգիաների տարածումը ոլորտներ են, որոնց վրա կենտրոնացած է լինելու այս նախաձեռնությունը: Արդար ընտրությունների պաշտպանությունը ևս այդ ոլորտներից մեկն է համարվում:
ԱՄՆ-ն այն պայմաններում է իրեն ներկայացրել որպես աշխարհում ժողովրդավարության գլխավոր ջատագովը և, իր կարծիքով, ներկայացրել է աշխարհում ժողովրդավարությունն ընդլայնելու ծրագիր, երբ պարզ չէ, թե միջազգային որ իշխանությունն է այդ լիազորությունը վերապահել Վաշինգտոնին: Կասկածելի է Վաշինգտոնի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները աշխարհի ամենաառաջադեմ ժողովրդավարությունն ունի: Սա մի խնդիր է, որը խոստովանել է անգամ Ամերիկայի քաղաքագիտության ամենահայտնի դասախոսներից մեկը:
Հարվարդի պրոֆեսոր և ամերիկացի տեսաբան Սթիվեն Ուոլթը ասում է.«ԱՄՆ-ն այս պահին այն վիճակում չէ, որ ղեկավարի նման գագաթնաժողով։ ԱՄՆ-ի վերջին ընտրություններից առաջ Տնտեսական հետախուզության բաժինը երկիրը դասում էր որպես թերի ժողովրդավարության տեր երկրների շարքում: ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններից մեկը մերժել է ընտրությունների արդյունքները, իսկ որոշ հանրապետականներ քողարկում են Կոնգրեսի վրա հարձակումը։ Եթե մենք ձգտում ենք ժողովրդավարական առաջնորդության, նման բաները հակասում են դրան»:
Ամերիկացի այս տեսաբանն անդրադառնում է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման շատ ճակատագրական միջադեպին՝ ի նշան բողոքի 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների և Ջո Բայդենի հաղթանակի, որը թուլացրեց ամերիկյան ժողովրդավարության հիմքերը. Չնայած աշխարհում ժողովրդավարության առաջնորդության մասին ԱՄՆ-ի պնդումներին, իրականությունն այն է, որ ժողովրդավարությունն իր իրական իմաստով վաղուց տեղ չունի ամերիկյան հասարակության և քաղաքականության մեջ: Դրա վառ օրինակն էր 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցած քաղաքական և սոցիալական հակասությունները, և մասնավորապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումը։ Թրամփը բազմիցս ստել է ԱՄՆ-ում ժողովրդավարության մասին։ Նա անվանել է ԱՄՆ ընտրական համակարգը կոռումպացված, իսկ ընտրությունների համատարած կեղծիքները աննախադեպ քաղաքական ճգնաժամ են առաջացրել և կասկածի տակ են դրել ժողովրդավարությունը ԱՄՆ-ում։
Հունվարի 6-ի միջադեպը հիմնովին կասկածի տակ դրեց ԱՄՆ-ի օրինականությունն ու միջազգային ազդեցությունը քաղաքական ասպարեզում։ Ժողովրդավարության և ընտրությունների միջազգային հիմնադրամը իր զեկույցում ասում է, որ ժողովրդավարության անկումը Միացյալ Նահանգներում սկսվել է առնվազն 2019 թվականին և շրջադարձային կետը համարվում է 2020 թվականին, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ դրեց ընտրությունների արդյունքները: ԱՄՆ-ի ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո 2020 թվականի ամռանը բողոքի ցույցերի ազատ անցկացման կանխումը ևս ԱՄՆ-ում ժողովրդավարության անկման հիմնական գործոն է և Վաշինգտոնին չի հաջողվի մրցակից երկրներում ժողովրդավարությունը հարցականի տակ դնելով բարելավել իր դիմագիծն աշխարհում: