Մեկնաբանություն - Ինչո՞ւ է կարևոր Եմենի հարձակումը Աբու Դաբիի վրա
2022 թվականի հունվարի 17-ին, Եմենի բանակը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակում է իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ:
Եմենի բանակն երեկ 20 անօդաչու թռչող սարքերով և 10 բալիստիկ հրթիռներով հարձակվել է ԱՄԷ-ի վրա, որի հետևանքով ԱՄԷ-ն նյութական մեծ վնաս է կրել, և սպանվել է 3 ու վիրավորել 6 մարդ։ ԱՄԷ-ի ռազմական բեռնատար ինքնաթիռը հարձակման է ենթարկվել Եմենի հարավում գտնվող Շաբվա նահանգի Աթաղ օդանավակայանում:
Ալ-Մայադին հեռուստաընկերությունը հաղորդել է, որ խոցված էմիրաթական ինքնաթիռը օդանավակայանից ռազմական տեխնիկա և աջակցող ուժեր էր տեղափոխում եմենական ուժերի դեմ պատերազմող «Ալ-Ամալքա» խմբի համար։
ԱՄԷ-ի դեմ հարձակումները կարելի է վերլուծել մի քանի դիտանկյունից:
Առաջին՝ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ եմենցիները զգուշացրել են ԱՄԷ-ին: Թեև ԱՄԷ կառավարությունը 2020 թվականի փետրվարին հայտարարեց, որ դուրս է բերելու իր զորքերը Եմենից, սակայն այդ երկիրը շարունակում է իր քաղաքական միջամտությունը Եմենի ներքին գործերին, ինչպես նաև երկրում իր հետախուզական գործունեությունը, և վերջին ամիսներին մեծացրել է իր հակաեմենական գործունեությունը: Ուստի Եմենի ազգային փրկության կառավարության պաշտոնյաները զգուշացրել էին ԱՄԷ-ին այդ քաղաքականության շարունակման հետևանքների կապակցությամբ:
Եմենի «Անսար Ալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմադ ալ-Բախիթին վերջերս կոչ էր արել ԱՄԷ-ին չշարունակել իր սադրիչ գործողությունները, քանի որ եթե այս լարվածությունը շարունակվի, Եմենը ստիպված կլինի հարձակվել այդ երկրի վրա: Ուստի հարձակումներն այն նախազգուշացումների իրականացումն էին, որոնք եմենցիները նախկինում ուղղել էին ԱՄԷ-ին։ «Անսար Ալլահ» շարժման խոսնակ և Սանայի բանակցող պատվիրակության ղեկավար Մոհամմադ Աբդոլսալամն արձագանքելով Էմիրությունների դեմ իրականացված գործողություններին, ասել է.«Տարածաշրջանում մի փոքրիկ երկիր, որը ծառայում է ԱՄՆ-ին ու Իսրայելին, պնդում էր, որ հեռացել է Եմենից, սակայն վերջերս դրա հակառակն ապացուցվեց»:
Երկրորդ՝ ԱՄԷ-ն,որ անցած տարի Սիոնիստական ռեժիմի համար հնարավորություն ստեղծեց ոտք դնել Եմենի հարավային հատված, վերջերս ստանձնել է Եմենում ռազմաբազայի կառուցման ֆինանսավորումը: Եմենի աղբյուրները հայտնել են, որ ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել Սոկոտրա արշիպելագում գտնվող Աբդուլ Կուրի կղզում, պատկանում է Սիոնիստական ռեժիմին, և ԱՄԷ-ն, համակարգելով այդ ռեժիմի հետախուզական ծառայության հետ, ձեռնամուխ է եղել այդ բազայի կառուցմանը։ ԱՄԷ-ն կարծում է, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման լույսի ներքո ավելի հեշտ կլինի շարունակել իր միջամտողական քաղաքականությունը հատկապես Եմենում։
Վերջերս եմենցիները Եմենի ջրերում զավթել էին ԱՄԷ-ին պատկանող մի նավ, որը զենք էր տեղափոխում: ԱՄԷ-ի տարածքի վրա հարձակումները եղել են պատասխան քայլ՝ Եմենի հարավում Սիոնիստական ռեժիմի հետ Աբու Դաբիի համագործակցությանը:
Երրորդ՝ Եմենի հրթիռներն ու անօդաչու սարքերը հարձակման են ենթարկել մի արդյունաբերական տարածք և Աբու Դաբիի օդանավակայանը։ Իրականում եմենցիները հասկացել են, որ ԱՄԷ-ի տնտեսությունը չափազանց խոցելի է ցանկացած տեսակի անապահովության դեպքում: Ուստի ԱՄԷ-ի տնտեսական գոտիներն են հարձակման թիրախ դարձրել։ Եմենի «Անսարալլահ» շարժման քաղբյուրոյի անդամ Մոհամմադ ալ Բախիթին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄԷ-ն չդադարեցնի Եմենի վրա հարձակումը, պետք է սպասի ավելի ծանր հարձակումների։