Մեկնաբանություն- Բաքու-Անկարա ռազմական համագործակցությունն ընդլայնվում է
Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում և դրսևորվում է տարբեր ձևերով, Իլհամ Ալիևի կառավարության «դաշնակիցները» շարունակում են արտոնություններ կորզել Բաքվից:
Ադրբեջանի ազատագրված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը, էժան էներգառեսուրսներ ստանալը և Ադրբեջանին զենք վաճառելն արտոնությունների ընդամենը մի մասն են, որոնք Թուրքիան ստանում է Ալիևի կառավարությունից: Մինչդեռ տարածաշրջանի մյուս երկրները, որոնք Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ զգալի օգնություն են ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին, ոչ միայն հանվել են հավասարումից, այլ հատկապես Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների կողմից կրկնակի ջանքեր են գործադրվել նրանց թշնամի համարելու համար:
Չնայած անբարենպաստ պայմաններին, Իրանի իշխանությունները ոչ միայն չեն կրճատել, այլ մեծացրել են իրենց աջակցությունը Ադրբեջանի մուսուլման ժողովրդին։ Սակայն Թուրքիայի և Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու Իլհամ Ալիևի վարչակազմի ջանքերի շնորհիվ, այդ հարաբերություններն ընդլայնվում և տեղափոխվում են նոր հարթություններ:
Այդ կապակցությամբ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական հզորության բարձրացման ուղղությամբ ավելի շատ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:
Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է որպես դաշնակիցներ՝ Թուրքիային և Իսրայելի ռասիստական ռեժիմին ծառայել ընդդեմ Իրանի։ Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ինքնությունը փոխելու նպատակով, աշխատում են ավելացնել շփումներն այդ երկրի հետ: Թուրքիայի հետ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերությունների պատճառով հակամարտ կողմերի միջև կայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պահանջվող թույլ վստահությունը հայտնվել է անորոշ վիճակում:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Արմինֆո» կայքին տված հարցազրույցում ասել է.«Ադրբեջանի Հանրապետության տարածքով հայկական ապրանքների տարանցման հեռանկարը ձեռնտու չէ Երևանին, մանավանդ, որ տարանցման նոր ծրագրերում անտեսվել է Հայաստանի ճանապարհը, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը չպետք է վստահի Ադրբեջանի Հանրապետության տարանցիկ ուղիներին»:
Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ռազմական արտադրանքի գնորդներից մեկը։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի Հանրապետությանը թուրքական զենք վաճառելու գործընթացը կարող է միայն արագացնել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին վերջինիս անդամակցության հարցը։ ՆԱՏՕ-ի ղեկավարները շարունակում են գրավել Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների ուշադրությունը: Կարծես թե Ադրբեջանը մեկն է այն երկրներից, որ մոտեցել է ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Ռուսաստանը խաբվել է Հարավային Կովկասում ներկայություն ունենալու համար Թուրքիայի հետ քայլ .պահելու քաղաքականություն վարելու հարցում, քանի որ Մոսկվայի իշխանությունները Կովկասում իրենց ավանդական ներազդեցության մի մասը կիսել են Անկարայի հետ: Այս կապակցությամբ, թուրք պետայրերի լռությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում նոր դավեր են նյութվում: Թուրքիայի իշխանությունները սպասում են, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ լարվածության մեջ մտնելուց հետո, բավականաչափ թուլանա: