Մեկնաբանություն-Սկսվել է ԻԼԻՊի հետ Թուրքիայի կառավարության կապի հետաքննության գործընթացը
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչը Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ է անել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձեռքում գտնվող թուրքական զենքերի հարցը պարզաբանել։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ֆալակ Նազ Օջան խորհրդարանին ներկայացրած հետազոտական նախագծում գրել է.««Թուրքիայի կառավարությունը 2014-ից 2015 թվականներին պաշտոնապես մաքսային անցակետերով զենք է առաքել ԻԼԻՊ-ին»։
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները նույնպես կոչ են արել հետաքննել Սիրիայում թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության ու նյութատեխնիկական միջոցներիը։ Այս առնչությամբ կարելի է անդրադառնալ Սիրիայում ԻԼԻՊ-ի նախկին անդամ 30-ամյա Ֆարաջի խոստովանությանը:
Այս սիրիացի երկտասարդը ասել էր.«Թուրքիայի կառավարությունը համաձայնության է եկել ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման հետ։ «Երբ թուրքական տանկերը մտան Ջերաբլոս, ԻԼԻՊ-ը չլքեց քաղաքը, միայն սափրեցին իրենց մորուքները»։
Թուրքիայի կառավարությունը միշտ հերքել է ահաբեկիչների հետ համագործակցությունը, հատկապես Սիրիայում։ 2015 թվականի նոյեմբերին «Ջոմհուրիեթ» օրաթերթի խմբագիր Ջան Դոնդարը և Էրդեմ Գոլը հրապարակելով ԻԼԻՊ ահաբեկիչների շրջանում թուրքական բանակի բեռնատարների երթևեկության փաստաթղթերը և Իրաքի Քերքուքի ժրջանի թալանված նավթի վաճառքը ԻԼԻՊին, այս առումով ճանապարհ հարթեց Էրդողանի կառավարության նահանջի համար։ Ջան Դոնդարը և Էրդեմ Գոլը նկարահանել և հրապարակել են ԻԼԻՊ ահաբեկիչների հետ Թուրքիայի կառավարության գործարքի տեսանյութը, իսկ Անկարայի պաշտոնյաները չեն կարողացել հերքել այս իրադարձությունները։ Անկարայի կառավարությունը ընդիմադիր բացահայտողներին մեղադրել է լրտեսության, դավաճանության և հանցագործության մեջ։
2015 թ.-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուծացնելով «Ջումհուրիեթ» օրաթերթին ասաց.«Դոնդար այս գործի համար ծանր կվճարի»:
Այնուհետև թուրքական դատարանը Ջան Դոնդարին լրտեսության համար պետական գաղտնիքներին ծանոթանալու մեղադրանքով դատապարտել է 18 տարի 9 ամիս , իսկ ահաբեկչական խմբավորման անդամակցելու համար՝ 8 տարի 9 ամիս ազատազրկման։
Հետազոտական նախագծում նաև ասվում է.«Թուրքիայի ռազմաօդային ուժերըշի կողմից Սիրիայի հյուսիս-արևելք Հասաքայում քրդերի դիրքերի ռմբակոծումը այս շրջաններում քրդաբնակ շրջանների վրա ԻԼԻՊ-ի հարձակմանը զուգահեռ, այն կասկածն է հարուցում, որ հարձակումների ժամանակ Թուրքիան օդային աջակցություն է ցուցաբերել ԻԼԻՊ-ին»:
Սիրիայում և Իրաքում ահաբեկչական-թաքֆիրական խմբերի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության համագործակցության մեղադրնաքը ծարունակում է հետևել Անկառայի կառավարության և սպառնում է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարման մեջ ճգնաժամի առաջացման հավանականությունը, հատկապես որ «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները նախագահական, խորհրդարանական և քաղաքային խորհուրդների ընտրությունների մի քանի փուլերում օգտագործել են քրդերի զգալի մասի ձայները՝ իրենց իշխանությունն ամրապնդելու համար։
Այժմ այս բացահայտումները կարող են նվազեցնել «Արդարություն և զարգացում» կուսակցության ձայների զամբյուղը հաջորդ ընտրություններում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքիայի բնակչության ավելի քան մեկ քառորդը քրդախոս են և կարևոր ծառայություններ են մատուցում երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։