Քննադատություն ուղղված Սիոնիստական ռեժիմի ղեկավարի Թուրքիա կատարելիք այցելությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i163716-Քննադատություն_ուղղված_Սիոնիստական_ռեժիմի_ղեկավարի_Թուրքիա_կատարելիք_այցելությանը
Իսրայելի ռասիստական ռեժիմի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության երկակի դիրքորոշումը մուսուլման այս երկրի բնակչության դժգոհության և թուրք քաղաքական գործիչների անհանգստության հիմքեր է ստեղծել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2022 14:13 Asia/Tehran
  • Քննադատություն ուղղված Սիոնիստական ռեժիմի ղեկավարի Թուրքիա կատարելիք այցելությանը

Իսրայելի ռասիստական ռեժիմի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարության երկակի դիրքորոշումը մուսուլման այս երկրի բնակչության դժգոհության և թուրք քաղաքական գործիչների անհանգստության հիմքեր է ստեղծել։

Սիոնիստական  ռասիստական ռեժիմի առաջնորդ՝ Իսահակ Հերցուկը ծրագրում է մարտի կեսերին այցելել Թուրքիա: Այդ մասին հայտնում են Անկարայի լրատվամիջոցները և պետական պաշտոնյաները: Թուրքիայի նախագահի պաշտոնական հրավերով օրակարգային այցը տեղի կունենա մի իրավիճակում, երբ վերջին օրերին թուրքական որոշ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Իսհակ Հերցուկի Թուրքիա կատարելիք այցի դեմ։ Բողոքի ակցիաները կարծես թե շարունակվում են։ Այս կապակցությամբ թուրքական «Սաադաթ» կուսակցության առաջնորդ և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ընկեր Թեմալ Քարամուլլահ օղլուն՝ հակադարձելով Իսրայելի ռեժիմի առաջնորդ՝ Իսհակ Հերցուկի Թուրքիա կատարելիք այցելության, դիմել է Էրդողանի, ասելով.
»Ինչպե՞ս կարելի է մարդասպանին հրավիրել և խնդրել նրան ելույթ ունենալ խորհրդարանում«:
Մեղադրելով Էրդողանի կառավարությանը հակասական և խարդախ արտաքին քաղաքականություն վարելու մեջ, թուրք հայտնի քաղաքական գործիչը հավել է. »Անհատականությամբ արտաքին քաղաքականություն վարելը էական նշանակություն ունի: Սիոնիստ պաշտոնյաները Պաղեստինի մուսուլման ժողովրդի դահիճներն են: Նույնիսկ արևմտյան երկրները նրանց ռասիստ են անվանում: Այդ իսկ պատճառով մենք Թուրքիայում պարտավոր ենք արտաքին քաղաքականության մեջ ունենալ անհատականություն «:
Չպետք է անտեսել այն իրողությունը, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը Թուրքիային ճգնաժամի մեջ է գցել ներքին և արտաքին ոչ ճիշտ քաղաքականության պատճառով։ Այս ճգնաժամերը, հատկապես ռազմական և տնտեսական ոլորտներում, խնդիրներ են ստեղծել Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար։ Կարծես թե Էրդողանի կառավարությունը ենթադրում է, որ Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները վերականգնելով՝ կարող է հաղթահարել Թուրքիայի ներսում առկա տնտեսական ու կենցաղային ճգնաժամը։ Մինչդեռ Իսրայելը արեւմտյան կառավարությունների, հատկապես ԱՄՆ-ի դաշնակիցն ու գործընկերն է՝ Թուրքիայի նման մուսուլման երկրներին թուլացնելու համար։ Իսրայելցի քաղաքական գործիչները համոզված են, որ բոլոր մահմեդական ազգերը պետք է թուլացվեն տարբեր ձևերով, որպեսզի, չկարողանան պաշտպանել իրենց, և իսլամական աշխարհի թշնամիները ցանկացած պահի կարողանան հարվածել մահմեդական համայնքներին: Այդ իսկ պատճառով թուրք նշանավոր փորձագետները կոչ են արել իսլամական աշխարհին հետևել Իրանի օրինակին Սիոնիստական ռեժիմին դիմակայելու հարցում:
Թուրքիայի անվտանգության աշխատակիցները վերջերս Թուրքիայի տարբեր քաղաքներում հայտնաբերել, ձերբակալել և կալանավորել են մեծ թվով իսրայելցի լրտեսների։ Թուրքիայում Սիոնիստական ռեժիմի լրտեսական շարժումները ցույց են տալիս, որ այս ռասիստական ռեժիմը չի հրաժարվի Թուրքիային հարվածելու ոչ մի փորձից։ Այս գործոնները ստիպել են քաղաքական գործիչներին, այդ թվում Թուրքիայի «Սաադաթ» կուսակցության առաջնորդին քննադատել Էրդողանի կառավարությանը և խարդախ բնութագրել նրա որդեգրած քաղաքականությունները: