Մեկանաբանություն. Ավելացել են Թուրքիայի ու Իսրայելի անվտանգության և հետախուզական համագործակցությունները
Թուրքիայի տնտեսական ճգնաժամն ու ֆինանսական խնդիրները շարունակում են մնալ թուրքական թերթերի վերնագրերում։
Փաստն այն է, որ թուրք ժողովուրդը, հատկապես խոցելի խավը, վերջին մի քանի տարիներին ապրել է աննախադեպ տնտեսական ճգնաժամ։ Չորեքշաբթի օրվա համարում «Ենի Չաղ» օրաթերթը գրել է.«Էրդողանի կառավարությունն ի վիճակի չէ կառավարել Թուրքիան»: Suzju թերթը վերնագրել է.«Երկրում ամեն ինչ թանկացել է, տնտեսական վիճակը վատ է»:
Նմանատիպ վերնագրեր են ընտրել նաև թուրքական այլ լրատվամիջոցներ։ Թուրքական ԶԼՄ-ների արձագանքն արտացոլում է այն փաստը, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունն ի վիճակի չէ հաղթահարելու Թուրքիայի դրամավարկային խնդիրները և տնտեսական ճգնաժամը։
Էրդողանի կառավարության այս անկարողությունը՝ մեղմելու ժողովրդի տնտեսական և կենցաղային խնդիրները, զգալիորեն նվազեցրել է Թուրքիայի նախագահի և ԱԶԿ-ի ժողովրդականությունը։ Ռեջեբ Թայիբ Էրդողանը զայրացած է երկրում տիրող իրավիճակից և ժամանակ առ ժամանակ աշխատանքից ազատում է Անկարայի կառավարության կամ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Թուրքիայի վիճակագրական կենտրոնի ղեկավարը Էրդողանի ձախողումների վերջին զոհն էր։ Այս պայմաններում թվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության պաշտոնյաները, շարունակելով տարածաշրջանի երկրների նկատմամբ իրենց արկածախնդիր քաղաքականությունը, շարունակում են երկակի և կեղծավոր քաղաքականություն վարել հատկապես Սիոնիստական ռեժիմի հետ համագործակցության ոլորտում։ Իրականում, ենթադրվում է, որ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, ովքեր անարդյունավետ և սխալ քաղաքականության պատճառով չեն կարողացել լուծել ընթացիկ տնտեսական խնդիրները, վերսկսել և կարգավորել են հարաբերությունները Պարսից Ծոցի արաբ հետադիմական երկրների և Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ: Այս ենթադրությամբ, որ նրանք կարող են հաղթահարել ընթացիկ դրամավարկային և ֆինանսական խնդիրները և ներքին տնտեսական ճգնաժամը, նրանք դիմել են հերթական արկածախնդիր գործողության: Փաստորեն պետք է ասել, որ ներքին ու արտաքին սխալ քաղաքականությունը շտկելու փոխարեն Անկարայի իշխանությունները հերթական անգամ սխալ քաղաքականության են որդեգրել։ Էրդողանի կառավարության պաշտոնյաները, ովքեր ժամանակին պաղեստինյան գաղափարախոսությանը դավաճանելու հարցով քննադատում էին ԱՄԷ-ին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար, այժմ Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու համար սպասում են իրենց հերթն հասնի:
Անկարայի լրատվամիջոցները (փետրվարի 16) ընդունել են այն փաստը, որ Թուրքիան և Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին անվտանգության լայն հարաբերություններ ունեն Թուրքիայի հետախուզական ծառայության (MIT) և Իսրայելի հետախուզական գործակալության (Մոսադ) մակարդակով: Փաստորեն, առկա ապացույցները ցույց են տալիս, որ թուրք-իսրայելական հարաբերությունները միշտ եղել են նորմալ և ընդլայնվող։ Որոշ ԶԼՄ-ներ այս կապակցությամբ հայտարարել են.«Իսրայելական լրտեսական գործակալության (Մոսադ) և թուրքական հետախուզական ծառայության (MIT) հարաբերությունները վերջին երկու տարում աճել են»:
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Էրդողանի վարչակազմի հարաբերություններն Իսրայելի հետ ներառել են անվտանգության և տնտեսական հարաբերություններ։ Էրդողանի կառավարության պաշտոնյաների այս քայլը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունն արաբական երկրներին ուղղված իր քննադատության մեջ ընդամենը փորձում էր աղմուկ աղաղակ բարձրացնել: Այլ կերպ ասած, Իսրայելի հետ հարաբերությունները խզելու փոխարեն, Անկարայի պաշտոնյաները շարունակում են երկակի և կեղծավոր քաղաքականություն վարել Իսրայելի ռասիստական ռեժիմի նկատմամբ: Այս քայլը նշանակում է փորձել խաբել Թուրքիայի և աշխարհի այլ մուսուլման ազգերին: