Մեկնաբանություն -Սիոնիստական ռեժիմը անվտանգության առումով մեծ պարտություն է կրել
«Հեզբոլլահի» ԱԹՍ-ների հաջող առաքելությունը Պաղեստինի օկուպացված տարածքների խորքերում և դրանց անվտանգ վերադարձը Լիբանան, նշանավորեց «Երկաթե գմբեթ» համակարգի և Սիոնիստական ռեժիմի անվտանգության մտացածին պատի անվտանգության լուրջ պարտությունը:
Ուրբաթ օրը օկուպացված տարածքներում, հատկապես ԱլՋալիլում (Գալիլիայում), մի քանի անգամ ազդանշան է հնչել, որից հետո Սիոնիստական ռեժիմի բանակի պաշտոնյաները հայտարարել են տարածք ԱԹՍ-ի մուտքի մասին և «Երկաթե գմբեթ» հրթիռային համակարգի ակտիվացման մասին, իսկ նշված ԱԹՍ-ն հետապնդելու և ոչնչացնելու հարցում այս համակարգի ձախողումից հետո, սիոնիստներն իրենց կործանիչներով ու ուղղաթիռներով փորձեցին խոցել ԱԹՍ-ն, սակայն ձախողեցին:
Ժամեր անց, Սիոնիստական ռեժիմը խոստովանեց, որ չի կարողացել խոցել Լիբանանից կուպացված տարածքներ մտած ԱԹՍ-ն, չնայած «Երկաթե Գմբեթի» համակարգի ակտիվացմամնը և ռազմական կործանիչներ ու ուղղաթիռներ օգտագործմանը:
Լիբանանի «Հեզբոլլահը» ժամեր անց հայտարարել է, որ ուրբաթ օրը «Հասան» ԱԹՍ-ն 40 րոպե թռիչք է կատարել օկուպացված Պաղեստինից 70 կմ դեպի հյուսիս ընկած տարածքում և հակառակ այն ոխցելուն ուղղված թշնամու ջանքերին, հետախուզական առաքելությունն ավարտելուց հետո, այն հաջողությամբ վերադարձել է Լիբանանի տարածք։
ԱԹՍ-ի ներթափանցումը օկուպացված տարածք, հատկապես «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի Լիբանանյան ելույթից երկու օր անց, սիոնիստներին ուղղված հստակ ուղերձ էր, որ այն, ինչ նա ասել էր չորեքշաբթի օրնա սել էր «Հեզբոլլահի»՝ ԱԹՍ-ների և նպատակային հրթիռների ունակության մասին, քաղաքական բլեֆ չէր:
Սեյեդ Հասան Նասրալլահն անցած չորեքշաբթի Դիմադրության հրամանատարների նահատակության տարելիցի առիթով հայտարարել էր ԱՍԹ-ների կառուցման տեխնոլոգիայի ձեռքբերման մասին: Նա ասել էր, որ Լիբանանի Հեզբոլլահը, Իրանից ԱԹՍ-ներ ներկրելու կարիքը չունի և Լիբանանի Դիմադրությունն արդեն երկար տարիներ կարողացել է գործարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը՝ սկսած Հաջ Էմադ Մուղնիեի ժամանակվանից: ներկայումս ակնհայտորեն նվազել է օկուպացիոն ռեժիմի ԱԹՍ-ների մուտքը Լիբանան և փոխարենը, սիոնիստներն իրենց վարձկաններին ուղարկել են Լիբանան՝ տեղեկություններ հավաքելու համար։
«Հեզբոլլահի» ԱԹՍ-ի թռիչքը օկուպացված տարածքներում և դրա ապահով վերադարձը Լիբանան, վկայում է այն մասին, որ Դիմադրությունը կատարելապես տեղեկացված է Սիոնիստական ռազմական զգայուն կենտրոնների մասին: Մյուս կողմից, այս ԱԹՍ-ն այն պայմաններում է ներթափանցել օկուպացված տարածքներ, երբ սիոնիստական ռեժիմի բանակը, տարածաշրջանում բազմաթիվ զորավարժություններ է կատարել և «Երկաթե Գմբեթ» համակարգը, կործանիչներն ու ուղղաթիռներն օգտագործելով հանդերձ, չի կարողացել խոցել ԱԹՍ-ն: Դա վկայում է, որ «Երկաթե Գմթեթ»-ը կրկին պարտության է մատնվել և ռեժիմն ունի անվտանգության ապահովման խնդիր: Այս պարտության հարցում կարելի է հաշվի առնել նաև տարածաշրջանային իրադարձությունները: Այս պահին կասկածի տակ են Սիոնիստական ռեժիմի հայտարարությունները՝ ԱՄԷ-ի կամ Բահրեյնի անվտանգության ապահովման մասին: հարց է ծագում՝ այն ռեժիմը, որն անկարող է ապահովել իր անվտանգությունը ինչպե՞ս է կարող ապահովել ուրիշների անվտանգությունը:
Մյուս հարցը կայանում է նրանում, որ «Հեզբոլլահն» էժան տեխնոլոգիայով կարող է ծանր հարվածներ հասցնել սիոնիստներին, սիոնիստական ռեժիմի յուրաքանչյուր սխալ հաշվարկի դեպքում: Եվ դա այն դեպքում, երբ այս ռեժիմի թանկարժեք տեխնոլոգիան արդյունավետ չի լինի մահապարտ ԱԹՍ-ների դեմ յուրաքանչյուր հավանական պատերազմում: