Մեկնաբանություն- Ուկրիանայի պատերազմ ազդեցությունն Արևմուտքի տնտեսության վրա
Ուկրիանայում ավելի քան մեկ ամիս ընթացող պատերազմի տնտեսական հետևանքները խնդիրներ են ստեղծել մեծ թվով երկրների համար: Եվրոպայի ամենախոշոր տնետսությունն ունեցող Գերմանիայում վրջին շաբաթների ընթացքում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաբարձր գնաճը:
Սակայն գնաճը գրանցվել է ոչ միայն Գերմանիայում, այլ նաև եվորապական շատ այլ երկրներում: Իսկ պատճառն Ուկրաինայի պատերազմն ու դրա հետևանքով էներգակիրների գների աճն է: Վերջին շաբաթներին զգալիորեն աճել են նաև գազի և հում նավթի հետ կապված ապրանքների գները: Իսկ դա իր հերթին ոչ միայն ազդել է գնաճի վրա, այլև հարցականի տակ դրել եվրոպական երկրների կողմից արված տնտեսական կանխատեսումները:
Էներգետիկ ճգնաժամը նոր մարտարհարվերի է վերածվել Եվրոպայի կառավարություններրի համար: Ուկրաինայի պատերազմը վնասել է էներգակիների մատակարարման ընթացքին: Պատերազմի հետևանքով Ռուսաստանից Եվրոպա էներգակիրների մատակարարումներում առաջացած խափանումների արդյունքում, գազի համաշխարհային գները ռեկորդային աճ են գրանցել, ինչը բացասաբար է անդրադարձել Եվրոպայի տնտեսության վրա:
2021թ Ռուսաստանն արտահանել է 55.5 միլիարդ դոլարի բնական գազ: Սակայն Ուկրաինայում պատերազմից և Արևմուտքի կողմից հակառուսական լայնածավալ պատժաիմիջոցների սահմանումից հետո, օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ապրիլի մեկից «ոչ բարեկամ» երկրները գազի դիմաց պետք է վճարեն ռուբլով:
Պուտինի այս հայտարարությունը խնդիրներ կառաջացնի եվրոպակյան երկրների համար, որոնք կախվածություն ունեն ներկրվող էներգակիրներից:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ եթե երկիրը դադարեցնի ռուսական գազի գնումը, կբախվի սարսափելի հետևանքների հետ, իսկ տնտեսության որոշ հատվածներ ընդհանրապես կփակվեն:
Գնաճը, սակայն միայն ԵՄ անդամ երկրներով չի սահմանափակվել: Այն գրանցվել է նաև Բրիտանիայում ու ՄԱՆ-ում: Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային գրասնեյակի վերջին զեկույցում ասվում է, որ երկրում գրանցվել է վերջին 30 տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը: Գրասենյակի ավագ գիտաշխատող Գրանտ Ֆիցները նշել է, որ Գերմանիայում արտադրովող ապրանքների գինը նույնպես աճել են և հասել վերջին 14 տարիներին գրանցված ամենաբարձր մակարդակին:
Հատկանշական է, որ առաջիկա տարիներին եվրոպական մի շարք երկրներում նախատեսված են նախագահական ընտրություններ, իսկ տնտեսական վիճակի վատթարացումը կարող է այդ երկրներում փոխել քաղաքական իրավիճակը:
Ֆրանսիայի ԱԺ ղեկավար և նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լըպենը հայտարարել է. «Որոշում եմ կայացրել քաղաքացիներին գնողունակության հարցում աջակցելու նպատակով. նրանց վերադարձնել միջին հաշվով ամսեկան 150-200 եվրո»:
Պաշտոնական տվյալներով, էներգիայի և պարենային ապրանքների գների աճի պատճառով, Ֆրանսիայում մարտ ամսին գրանցված գնաճը հասել է 4.5 տոկոսի:
Ուկրիանայում պատերազմի շարունակվելն ավելի է սրում Եվրոպակում առաջացա տնտեսական խնդիրներն ու բարձրացնում գնաճի մակարդակը:
Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին հայտարարել է. «Այս գործընթացը ոչ միայն կործանարար է Ուկրաինայի ու տարածաշրջանի, համար, այլա զդում է ամբողջ աշխարհի վրա: Այս պատերազմի հետևանքները գերազանցում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրանցված հետևանքներին»: