Մեկնաբանություն. Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի կեղծավոր հայտարարությունները քննադատության են արժանացել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169850-Մեկնաբանություն._Մարդու_իրավունքների_վերաբերյալ_ԱՄՆ_ի_կեղծավոր_հայտարարությունները_քննադատության_են_արժանացել
Նշելով, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ Վաշինգտոնի հայտարարությունները կեղծարարություն են, ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ, մուսուլման Իլհան Օմարը նշել է.« Եթե ​​ԱՄՆ-ը մտադիր է Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնել Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ հանցագործությունների դեմ, ապա նախ պետք է միանա այդ կառույցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2022 14:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի կեղծավոր հայտարարությունները քննադատության են արժանացել

Նշելով, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ Վաշինգտոնի հայտարարությունները կեղծարարություն են, ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ, մուսուլման Իլհան Օմարը նշել է.« Եթե ​​ԱՄՆ-ը մտադիր է Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնել Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ հանցագործությունների դեմ, ապա նախ պետք է միանա այդ կառույցին»:

Օմարն ասել է.«Կեղծարարություն է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հետաքննությանն աջակցելով միևնույն ժամանակ որպես ոչ անդամ երկիր, դեմ հանդես գալ դատարանին»:

Նա հինգշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ-ի՝ միջազգային քրեական դատարանին միանալու վերաբերյալ, ասելով, որ Ռուսաստանի ենթադրյալ հանցագործությունների հետաքննությանն աջակցելու լավագույն միջոցը այդ միջազգային կառույցին միանալն է:

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ), քրեական արդարադատության առաջին մշտական միջազգային  կառույցն է, որի իրավասության մեջ են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Կառույցը հիմնվել է հռոմեական ստատուտի հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին։ Պաշտոնապես իր աշխատանքը սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ից։

Միջազգային քրեական դատարանի իրավասության մեջ են մտնում այն հանցագործությունները, որոնք կատարվել են հռոմեական ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո։

Միացյալ Նահանգները հրաժարվել է վավերացնել Հռոմի կանոնադրությունը, որն ընդունվել է 1998 թվականին որպես Միջազգային քրեական դատարանի հիմք և նույնիսկ քննադատության է ենթարկել այն,  ինչը հիմք  դարձավ միջազգային մակարդակով ԱՄՆ հետագա գործողությունների համար։ ԱՄՆ-ն   դեմ է ՄՔԴ-ի գաղափարին և  հրաժարվել է միանալ Միջազգային քրեական դատարանին։

Փաստորեն հաշվի առնելով, որ  ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում ռազմական միջամտություն է իրականացնում և շատ դեպքերում, ինչպես՝ Աֆղանստանում և Իրաքում, հարձակումները մշտապես ուղեկցվել են անհամար ռազմական հանցագործություններով, որոնց հետապնդումը կանխելու նպատակով Վաշինգտոնը հրաժարվել է միանալ Միջազգային քրեական դատարանին, և նույնիսկ Թրամփի նախագահության օրոք դատարանի դատախազի կողմից Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական հանցագործությունների հետ կապված հետաքննությունը մեկնարկելու պատրվակով, Վաշինգտոնը դատախազին և դատարանի մի քանի այլ անդամների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: ԱՄՆ-ն հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանը սպառնում է իր ազգային ինքնիշխանությանը, և Վաշինգտոնն իր քաղաքացիների կապակցությամբ հետաքննություն անցկացնելու  հարցում չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: 

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները տարբեր պատրվակներ են ներկայացրել  Միջազգային քրեական դատարանի դեմ  ուղղվապ անօրինական քայլը, ներառյալ՝ Հռոմի կանոնադրությանը Միացյալ Նահանգների չանդամակցելն արդարացնելու համար:  Վաշինգտոնի կողմից ներկայացված մեկ այլ արդարացումն այն է, որ դատարանի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքին: Զարմանալի է, որ Միջազգային քրեական դատարանը ռազմական  և մարդկության դեմ հանցագործությունները հետաքննող ամենաբարձր կառույցն է: հետևաբար, ինչպե՞ս կարող էին Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պնդել, որ դատարանը իրավասություն չունի հետաքննություն անցկացնել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Այժմ, Ուկրայինայի պատերազմում, մասնավորապես Բուչայում և Մարիուպոլ նավահանգստային քաղաքում Ռուսաստանի կողմից ռազմական հանցագործությունների մասին ԱՄՆ-ի պնդումները հաշվի առնելով, այդ երկրի պաշտոնյաները, ներառյալ նախագահ՝ Ջո Բայդենը, բացահայտորեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել են ռազմական հանցագործ և պահանջել են, որ նրան ու մի շարք ռուս պաշտոնյաների  դատական պատասխանատվության ենթարկել:  Բայդենի վարչակազմը փորձում է Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները ներկայացնել Միջազգային քրեական դատարան: Սա ևս մեկ անգամ  բացահայտում է մարդու իրավունքների նկատմամբ Վաշինգտոնի երկստանդարտ մոտեցումը և Միջազգային քրեական դատարանը որպես գործիք օգտագործելու Միացյալ Նահանգների փորձը:

Քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանն ասում է.«ԱՄՆ-ն առավել քան աշխարհի մյուս երկրները խախտում է  մարդու իրավունքները: ԱՄՆ-ի ներսում մարդու իրավունքների իրավիճակը,  հատկապես աֆրոամերիկացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց նկատմամբ ԱՄՆ ոստիկանության կողմից իրականացվող բռնությունները, շատ երկրներում, այդ թվում՝ Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում  իրականացրած  հարձակումները և  ռազմական հանցագործությունները, բանտերի ստեղծումը և մեղադրյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, վկայում են մարդու իրավունքները պաշտպանելու ոլորտում Վաշինգտոնի կեղծ հայտարարությունների մասին: Այժմ, հատկապես քարոզչական և քաղաքական դաշտում Ռուսաստանի նկատմամբ ճնշումը ուժեղացնելու և նրա առաջնորդներին մեկուսացնելու համար ԱՄՆ-ը բարձրաձայն պնդում է, որ ռուսները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում, և որ նրանց պետք է պատասխանատվության ենթարկել»։