Մեկնաբանություն-Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտման նախադրյալները և Իրաքի ժողովրդի արձագանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171082-Մեկնաբանություն_Թուրքիայի_կողմից_Իրաքի_ինքնիշխանության_խախտման_նախադրյալները_և_Իրաքի_ժողովրդի_արձագանքը
Իրաքի քաղաքացիները Բաղդադում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության առջև անցկացրած հանրահավաքի ժամանակ դատապարտել են այդ երկրի ներխուժումն Իրաք։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2022 18:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտման նախադրյալները և  Իրաքի ժողովրդի արձագանքը

Իրաքի քաղաքացիները Բաղդադում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության առջև անցկացրած հանրահավաքի ժամանակ դատապարտել են այդ երկրի ներխուժումն Իրաք։

Թուրքիան անցած շաբաթվանից Իրաքի Քուրդիստանում իրականացրել է «Բռունցքի կողպեք» անվամբ  լայնածավալ ռազմական գործողություններ՝ կիրառելով ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ։ Թուրքիան իր հարձակումների թիրախ է դարձրել Քուրդստանի տարածքի բոլոր շրջանները:

Թուրքիան իր հարձակման համար պատրվակ է ծառայեցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարը,  որին համարում է ահաբեկչական խմբավորում: Թուրքիան այդ պատրվակով  բազմիցս հիմքեր է ստեղծել Իրաքի ինքնիշխանությունը խախտելու համար։ Թուրքիայի պաշտոնյաները նշում են, որ Քուրդիսստանի աշխատավորական կուսակցության հետ կապված աշխարհազորայինները Իրաքի հյուսիսում ռազմաբազա ունեն և այն կօգտագործեն Թուրքիայի դեմ հարձակվելու համար: Թուրքիան հատկապես վերջին երեք տարիներին Իրաքի հյուսիսում ցամաքային ու օդային հարձակումներ է իրականացրել «Վագրի ճիրաններ» և «Արծվի մագիլներ» անուններով: 

Թուրքիան Քուրդիստանի տարածքի վրա հարձակումների նոր փուլը որակել է որպես կանխարգելիչ քայլ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Իրաքի դեմ նոր գործողության նպատակը «ահաբեկչական հարձակումների կանխումն է», քանի որ ստացված տեղեկությունների համաձայն քուրդ աշխարհազորայինները պատրաստվում էին լայնածավալ գործողություն իրականացնել: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես ասել է, որ այդ երկիրը մտադիր է ապահովել իր սահմանների անվտանգությունը։

Մյուս հարցն այն է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական բանակի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում իրականացվել է Անկարայի  դաշնակիցների ու բարեկամ երկրների համակարգմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անցած շաբաթ հանդիպել է Իրաքյան Քուրդստանի տարածքի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հետևաբար, Թուրքիայի կառավարությունը, ըստ երևույթին, այդ հարձակումներն  իրականացրել է՝ համաձայնեցնելով Էրբիլի տեղական իշխանությունների հետ:

Սա վկայում է Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության կրկնակի խախտումների մասին։ Մի կողմից այդ երկիրը հարձակվեց Իրաքի աշխարհագրության վրա, իսկ մյուս կողմից՝ համաձայնեցրեց Քուրդստանի տեղական իշխանությունների հետ՝ խախտելու Իրաքի ինքնիշխանությունը, մինչդեռ Քուրդիստանը Իրաքի աշխարհագրության մաս է կազմում, և այս երկիրն ունի կենտրոնական իշխանություն։Ուստի Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի գրասենյակը դատապարտելով Թուրքիայի ոտնձգությունները, հստակեցրել է.«Թուրքիայի բանակի հաճախակի հարձակումները Իրաքի դեմ նշանակում են Բաղդադի ինքնշխանության և միջազգային օրենքի լուրջ խախտում ,ինչը հակասում է բարիդրացիական հարաբերություններին»:

Բաղդադում Թուրքիայի դեսպանատան և հյուպատոսության առջև իրաքցիները բողոքի ցույց են անցկացրել՝ Թուրքիայի դեմ կարգախոսներ վանկարկելով և Անկարայից պահանջելով  վերջ դնել իր  միջամտություններին  ու  ագրեսիային»։

Կարևոր հանգամանքն այն է, որ Թուրքիան օգտվում է Քուրդստանի տարածքում Դեմոկրատական ​​կուսակցության եւ Հայրենասիրական միության, ինչպես նաեւ Էրբիլի ու Բաղդադի միջև առկա տարաձայնություններից։ Քուրդիստանի տարածքում  Դեմոկրատական կուսակցության և Հայրենասիրական  միության միջև տարաձայնությունները, հատկապես Իրաքի նոր նախագահի ընտրության հարցում, որը պետք է լինի քրդերից, ակնհայտ են դարձել և գնալով աճում են այդ տարաձայնությունները։

Էրբիլի ու Բաղդադի միջեւ վեճերը սրվել են նաև Էրբիլի դեմ Իրաքի դաշնային դատարանի կայացրած վճռից հետո։ Իրաքի դաշնային դատարանը փետրվարի 15-ին Քուրդստանի տարածքի կառավարության միջոցով նավթի անկախ արտահանումների վերաբերյալ վճիռ  կայացրեց և  անօրինական հայտարարեց Քուրդստանի տարածքի խորհրդարանում նավթի ու գազի վերաբերյալ ընդունված օրենքը և ընդգծեց, որ Քուրդիստանի նավթային  ու գազային բոլոր պայմանագրերը պետք է մշակվեն կենտրոնական կառավարության կողմից: 

Փաստորեն, Թուրքիայի պահվածքը և Իրաքի ինքնիշխանության կրկնվող խախտումները, հատկապես այդ երկրի պաշտոնյաների հանդիպումները Իրաքի Քուրդստանի տեղական պաշտոնյաների հետ, վկայում են այն մասին, որ Անկարան գտնում է,որ Իրաքում տարաձայնություններն ու քաղաքական փակուղին իր շահերից են  բխում, հետևաբար օգտվում է այդ իրավիճակից: