Մեկնաբանություն- Սիրիայի նախագահը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ
Սիրիայի նախագահի հետ հանիդպման ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ միջազգային պատերազմում Սիրիայի ժողովրդի և համակարգի դիմադրությունը երկրի հեղինակության և հպարտության հիմքն է: Առաջնորդը կարևորել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը:
Կիրակի առավոտյան Թեհրան կատարած այցի ընթացքում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի և ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Անդրադառնալով քաղաքական ու ռազմական ոլորտներում Սիրիայի մեծ ձեռքբերումներին՝ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Սիրիան այսօր պատերազմից առաջվա Սիրիան չէ: Չնայած այն ժամանակ այս ավերածությունները չկային, սակայն այսօր բոլոր երկրները Սիրիային ավելի շատ են հարգում»:
Ընդգծելով, որ այսօր Սիրիայի նախագահը և ժողովուրդն իրենց հպարտ են զգում տարածաշրջանի ժողովուրդների մոտ, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Տարածաշրջանի որոշ պետությունների ղեկավարներ շփում ունեն Սիոնիստական ռեժիմի ղեկավարների հետ և միասին սուրճ են խմում, սակայն նույն երկրների ժողովուրդները Ղոդսի համաշխարհային օրը փողոց են դուրս գալիս և հակասիոնիստական կարգախոսներ վանկարկում, և սա է տարածաշրջանի այսօրվա իրականությունը»։
Աշխարհագրական դիրքի և Դիմադրության առանցքում ներկայության պատճառով, 2011թ սկսած, Սիրիան հայտնվել է ահաբեկիչների հարձակման թիրախում: Իսկ Իրանը, որպես Արևմտյան Ասիայում կայունության ու անվտանգության կենտրոն, փորձել է Սիրիայի ժողովրդին աջակցել ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի, ինչպես նաև Դիմադրության թշնամիների դեմ պայքարում:
Իրանն առանցքային դերակատարություն է ունեցել Սիրիայի դեմ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցությամբ պատերազմում Դամասկոսի հաղթանակի հարցում: Իրանցի ռազմական խորհրդականները, ինչպես՝ նահատակ գեներալ Սոլեյմանին, կանգնեցին Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին և օգնեցին դիմակայել թշ՛նամուն:
Հարգելով նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակն ԻԻՀ գերագույն առաջնորդն ասել է. «Այս մեծ նահատակը հատուկ մոտեցում ուներ Սիրիայի նկատմամբ և բառիս բուն իմաստով զոհաբերություն էր ցուցաբերում, և Սիրիայում նրա քայլերը ոչնչով չէին տարբերվում Իրանի 8-ամյա սրբազան պաշտպանության տարիներին իրականացրած քայլերից»։
Իրանի համար Սիրիայի կայունությունն ու անվտանգությաունն ինչպես նաև տարածաշրջանային հավասարումներում այդ երկրի ներկայությունը կարևւոր են: Հակասիոնսիտական դիրքորոշում ունեցող այս երկիրը կանգնած է Երուսաղեմն օկուպացրած ուժերի դեմ պայքարի առանջագծում: Հետևաբար, Սիրիան և Իրանը դեմ են Սիոնիստական անօրինական ռեժիմի հետ իսլամական ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահը նշել է. «Այն ինչ Սիոնսիտական ռեժիմին թույլ չտվեց իր իշխանությունը տարածել տարածաշրջանում, Իրանի և Սիրիայի ռազմավարական հարաբերություններն են, որոնք պետք է շարունակվեն մեծ թափով»:
Իրան-Սիրիա հարաբերությունները զարգանում են բոլոր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում: Երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում երկու երկրների ընդհանուր դիրքորոշումը պահանջում է երկարաժակմետ և համապարփակ պլանավորում:
Այս կապակցությամբ ԻԻՀ առաջնորդն ընդգծել է. «Իրանի նախագահն անձամբ և երկրի կառավարությունը նույնպես, մեծ կամք ունեն ընդլայնելու Սիրիայի հետհարաբերությունները և այդ հնարավորությունը պետք է օգտագործվի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար»։