Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին կցելու հարցով հանրաքվե ,թե՝Վրաստանի մասնատումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172068-Հարավային_Օսիայի_Ռուսաստանին_կցելու_հարցով_հանրաքվե_թե_Վրաստանի_մասնատումը
Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահի հրամանով՝ տարածաշրջանի քաղաքացիները հուլիսի 17-ին մասնակցելու են Ռուսաստանին միանալու հանրաքվեին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 08:04 Asia/Tehran
  • Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին կցելու հարցով հանրաքվե ,թե՝Վրաստանի մասնատումը

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահի հրամանով՝ տարածաշրջանի քաղաքացիները հուլիսի 17-ին մասնակցելու են Ռուսաստանին միանալու հանրաքվեին:

Հարավային Օսիայի ինքնահռչակ Հանր.նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ը  նշանակել է Ռուսաստանին միանալու հանրաքվեի օր։

2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո, Աբխազիայի և Հարավային Օսիայի երկու շրջանները  հեռացան   Թբիլիսիի կենտրոնական իշխանության վերահսկողությունից։Մոսկվայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է այս երկու շրջանները, որպես անկախ երկիր և իր  ռազմակայանները տեղակայել է անկախամետ  այս  երկու շրջաններում։ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունից հետո, Թբիլիսիի կենտրոնական կառավարությունը պաշտոնապես կորցրել է այս երկու շրջանների նկատմամբ իշխանություն հաստատելու հնարավորությունը։ Այդ պատճառով, ըստ  փորձագետների, անկախության ձգտող Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները ոչ պաշտոնապես, անջատվել են Վրաստանի կենտրոնական կառավարությունից: 2008 թվականի պատերազմից հետո Հարավային Օսիայի աշխարհազորայինները և ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել այս  տարածաշրջանի վրա։

Ռուսաստանից բացի, Սիրիան, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Տուվալուն պաշտոնապես ճանաչել են Վրաստանի անջատողական  շրջանների , այդ թվում՝ Հարավային Օսիայի անկախությունը: Ամեն դեպքում  թվում է, թե 2008 թվականի օգոստոսի ութօրյա պատերազմից հետո,  Վրաստանի կառավարությունը հնարավորություն է ունեցել  հետ վերցնելու  հիշյալ երկու տարածքները, սակայն հրաժարվել է ռիսկի դիմել։ Վրաստանի անկախության ձգտող երկու շրջանները, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կողմից, որոշ ընդհանուր հատկանիշների պատճառով   ժողովրդական ամուր հենակներ չունեն։ Վրացական  անկախամետ երկու շրջաններն էլ երկու տարածաշրջանների պաշտոնյաների մակարդակով համատարած կոռուպցիայի պատճառով, ինչպես Հարավային Կովկասի անկախամետ այլ շրջանները, մի շարք  ընդհանուր խնդիրների դիմաց են կանգնած: Հատկանշական է, որ որոշ փորձագետների համոզմամբ, Հարավային Օսիան ու Աբխազիան, ներկայիս ընտրական համակարգով  և քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի պայմաններում, դատապարտված են մշտական և լուծում չունեցող  ​​ճգնաժամի:

Այս կապակցությամբ աբխազ լրագրող Ինալ Խաշիկն ասում է.

«Վրաստանի անջատողական շրջաններում ընտրություններ ու հանրաքվե անցկացնելը  աննախադեպ է հասարակության և ընտրողների անտարբերության տեսանկյունից։ Նույնիսկ Աբխազիայի նախորդ ինքնահռչակ նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդի մեծամասնությունը կամ չգիտեր ում օգտին քվեարկել, կամ ընդհանրապես չէր ուզում քվեարկել»։

Այս անտարբերության պատճառով, հնարավոր էր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախամետ  շրջանները վերադարձնել Վրաստանին։ Սակայն Թբիլիսիի կառավարության պաշտոնյաները դեռ այս ուղղությամբ  քայլեր չեն ձեռնարկել: Անշուշտ, Վրաստանի խնդիրներին արևմտյան կառավարությունների, հատկապես ԱՄՆ-ի միջամտությունը նույնպես պատճառ են  դարձել, որ Վրաստանի իշխող քաղաքական գործիչները միշտ տատանվեն այս հարցում։ Փաստորեն, վրացի պաշտոնյաները չեն ցանկանում վճարել  անկախամետ Աբխազիայի և Օսիայի շրջանները վերադարձնելու համար: Քանի որ այս երկու տարածքներից կարող են ավելի  մեծ օգուտ քաղել: Այս տարածքները պատրվակ են Թբիլիսիի կառավարության համար, որպեսզի  միջազգային ատյաններում Ռուսաստանի դեմ հանդես գա: Արևմտյան կառավարությունները և հատկապես ԱՄՆ-ը, միջազգային կազմակերպություններում կարող են այս հարցն օգտագործել  Ռուսաստանի դեմ :

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հարավային Օսիայի ապագայի հարցով  հանրաքվեն չի կարող մեծ  հեղինակություն ունենալ' տարածաշրջանային և համաշխարհային սահմանափակ աջակցության պատճառով: