Մեկնաբանություն-ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172558-Մեկնաբանություն_ԱՄՆ_Սենատը_հաստատել_է_Ուկրաինային_40_միլիարդ_դոլարի_օգնության_փաթեթը
Հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատը 86 կողմ, 11 դեմ ձայներով հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության օրինագծին և այն ուղարկել Սպիտակ տուն՝ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2022 13:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը

Հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատը 86 կողմ, 11 դեմ ձայներով հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության օրինագծին և այն ուղարկել Սպիտակ տուն՝ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելու համար:

Օրինագիծը Պենտագոնին թույլ կտա Ուկրաինայի անվտանգության ապահովման համար ծախսել 20 միլիարդ դոլար, ներառյալ՝ ռազմական տեխնիկայի ծախսերը: Բացի այդ, Ուկրաինային կտրամադրվի 9 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն, 4 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն և 4 միլիարդ դոլարի արտաքին ֆինասնավորում:

Օրինագծի հակառակորդների թվում են հանրապետական ​​սենատորներ Ռենդ Փոլը և Ջոշ Հոուլին, ովքեր մտահոգություն են հայտնել ԱՄՆ տնտեսության և այլ ներքին առաջնահերթությունների վրա օրինագծի հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Անցյալ շաբաթ Ռենդ Փոլը հետաձգեց օրինագծի արագ հաստատումը: 

Առկա տարաձայնություններով հանդերձ այս բյուջեի հաստատումը, որ սկզբում կազմում էր 33 միլիարդ դոլար, սակայն ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի որոշմամբ հասցվեց 40 միլիարդ դոլարի, վկայում է, որ ԱՄՆ կառավարությունում կա կոնսենսուս՝ Ուկրիանայում պատերազմը ձգձելու և Ռուսաստանին թուլացնելու հարցի շուրջ: Վաշինգտոնը փորձում է Ուկրաինայի միջոցով հասնել իր վաղեմի թշնամու՝ Ռուսաստանի, և հատկապես դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ իր նպատակներին: Վլադիմիր Պուտինը համարվում է ԱՄՆ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության հակառակորդներից: Ուկրաինային ֆինասնական օգնության նման մեծ փաթեթի հաստատումը, որն աննախադեպ է ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցներին տրամադրվող օգնության փաթեթների մեջ, ցույց է տալիս, որ Կիևի նկատմամբ բարի կամքի դրսևորումից առավել, ԱՄՆ-ն փորձում է օգտվել ուկրաինական պատերազմից՝ ռազմական առումով Ռուսաստանին «մաշելու»  նպատակով: Դա է պատճառը, որ Բայդենի կառավարությունը ցանկանում էր, որպեսզի օրինագիծն ընդունվի հնարավորինս շուտ: Ավելի վաղ, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին  կոչ էր արել  հաստատել Ուկրաինային 40 միլիարդ դոլար ֆինասնական աջակցության օրինագիծը, նշելով, որ եթե մինչև  մայիսի 19-ը այն չհաստատվի, դա կազդի Ուկրաինային «անխափան» զենք տրամադրելու հնարավորության վրա:

ԱՄՆ-ն ու նրա արևմտյան գործընկերներն իրենց բոլոր հնարավրություններով աշխատում են Ուկրաինային զենք և ֆինասնական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

Պետք է անդրադառնալ նաև  մեկ այլ խնդրի՝ ԱՄՆ-ի թուլացող տնտեսությանը: Այդ երկրում գնաճը, այդ թվում՝ բենզինի գները,  հասել են պատմական առավելագույն մակարդակին: Այս իրավիճակի հետևանքով, ամերիկացիների վրա մեծ ճնշում է գործադրվում: Սակայն իր քաղաքացիների տնտեսական վիճակը բարելավելու և նրանց օգնելու փոխարեն, Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային ֆինանսական աջակցության օրինագիծը, որի բյուջեն ավելին է, քան  պահանջվուիմ է: Բայդենի կառավարության նախատեսած օգնության բյուջեն ավելացնում է ամերիկացիների հարկային բեռը, միաժամանակ նպաստելով աշխարհում անկայունության ամրապնդմանը և  Եվրոպայում ու աշխարհում անվտանգության իրավիճակի վատթարացմանը:

Որոշ սենատորներ, այդ թվում՝ Ռենդ Փոլը, դեմ են արտահայտվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության օրինագծին: