Մեկնաբանություն - Թուրքիայի տնտեսական վարկանիշը կրկին նվազել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176870-Մեկնաբանություն_Թուրքիայի_տնտեսական_վարկանիշը_կրկին_նվազել_է
Թուրքիայում տնտեսական ճգնաժամի սրմանը և խոցելի խմբերի կենսապայմանների վատթարացմանը զուգահեռ, միջազգային ֆինանսական կառույցները շարունակում են նվազեցնել երկրի տնտեսական վարկանիշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2022 08:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թուրքիայի տնտեսական վարկանիշը կրկին նվազել է

Թուրքիայում տնտեսական ճգնաժամի սրմանը և խոցելի խմբերի կենսապայմանների վատթարացմանը զուգահեռ, միջազգային ֆինանսական կառույցները շարունակում են նվազեցնել երկրի տնտեսական վարկանիշը։

Fitch վարկանիշային գործակալությունը վերջին հինգ ամսվա ընթացքում երկրորդ անգամ իջեցրել է Թուրքիայի վարկանիշը։

Գործակալության գնահատականում ուշադրություն է դարձվել գնաճի տեմպի աճին և դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի (լիրա)  արժեզրկմանը։ Գնաճը գնահատվում է միջինը 71,4% 2022 թվականին։

Աշխարհում կա երեք միջազգային վարկանիշային գործակալություն, և երեքն էլ վերջին տարիներին տարբեր կերպ իջեցրել են Թուրքիայի տնտեսական վարկանիշը։ Եթե այս գործընթացը շարունակվի,  Թուրքիան կարող է զարգացած տնտեսություն ունեցող 20 երկրների խմբում իր տեղը զիջել մեկ այլ երկրի։

Միջազգային վարկանիշային ինստիտուտները  հայտարարել են, որ աշխարհում Թուրքիայի տնտեսական վարկանիշի անկման հիմնական պատճառը  Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններն են, երկրի տնտեսական ցնցումները և ի ռազմական միջամտողական քաղաքականությունը։ Երկու հարեւան երկրների (Սիրիա և Իրաք) գործերում Թուրքիայի ներկայիս տնտեսական խնդիրների իրական պատճառը Թուրքիան է։

Թուրքիայի տնտեսական ճգնաժամը, որը սրվել է ԱՄՆ  նախկին նախագահի հայտարարություններից հետո, օրեցօր ավելի է ընդլայնվում։ Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ   լուրջ խնդիրների են բախվում առօրյա ծախսերն իրականացնելիս։ Սակայն չնայած մարդկանց կենսապահովման խնդիրների սրմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անտեսելով իր խոստումների չկատարվելը, վերջերս ժողովրդին խնդրել է համբերատար լինել:

Թուրքիայում գնաճը և գործազրկության մակարդակը հասել են գագաթնակետին, և ներկա  ճգնաժամը համարվում է աննախադեպ Արդարություն և զարգացում կուսակցության 21-ամյա կառավարման ընթացքում։

Չնայած Անկարայի իշխանությունների՝ ժողովրդին ուղղված խնդրանքին, ամենայն հավանականությամբ, Էրդողանի կառավարությունը ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու հստակ լուծում ու ծրագիր չունի։ Սակայն Էրդողանի կառավարությունը հաջորդ տարի  պետք է կարողանա կրկին ստանալ  ժողովրդի ձայների մեծամասնությունը: ժողովրդի, որը 1923 թվականին թուրքական նոր հանրապետության ստեղծումից հետո տասնամյակների ընթացքում հոգնել է այդ իշխանությունից։

Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհիկ քաղաքական գործիչների պատմությունը՝ դժվար թե մարդիկ նրանց նորից վստահեն: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը երկարաժամկետ հեռանկարում չի կարողացել կայուն տնտեսություն ապահովել երկրի համար։ Քաղաքապետարանների խորհրդի նախորդ ընտրություններում քուրդ քաղաքական գործիչները ք թեքվեցին դեպի Ժողովրդահանրապետական կուսակցությունը, և այդ կուսակցությունը կարողացավ ստանալ  Ջունդինի քաղաքապետարանների մենաշնորհը։ Բայց հարց է առաջանում, թե արդյոք ԺԴԿ-ն կրկին կթեքվի՞ դեպի Ժողովրդահանրապետության աշխարհիկ կուսակցություն։ Սա կարևոր հարց է, որը կորոշվի առաջիկա ամիսներին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ։

Ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամի դեմ բողոքող Թուրքիայի քաղաքացիների համար այս անգամ որոշիչ են լինելու կուսակցությունների և քաղաքական գործիչների կառուցողական ծրագրերը՝ տնտեսական ոլորտի վերաբերյալ: