Մեկնաբանություն- Թեհրանի հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանային խնդիրները դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը
(last modified Thu, 21 Jul 2022 08:27:46 GMT )
Հուլիս 21, 2022 12:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանի հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանային խնդիրները դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը

Շաբաթ օրը Թեհրանում կայացել է Աստանայի գործընթացի յոթերորդ նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ։

Աստանայի գործընթաը Ռուսաստանի և Իրանի նախաձեռնությունն է Թուրքիայի աջակցությամբ Սիրիայի ճգնաժամի լուծման նպատակով հարցում:

Երեք երկրների ներկայացուցիչները՝ Սիրիայի ներկայացուցիչների և ընդդիմության հետ միասին, 18 անգամ նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Բացի այդ, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները 6 անգամ բանակցություններ են անցկացրել: 

Մինչ այժմ այս բանակցությունների արդյունքը Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումն էր՝ փախստականներին երկիր վերադարձնելու նպատակով  և հակամարտությունների շրջանների բնակիչներին մարդասիրական օգնության ուղարկումը։ Հանդիպումներում քննարկվել է նաև Սիրիայի Սահմանադրութան մշակման հարցը:

Աստանայի գործընթացի յոթերորդ հանդիպումը կայացավ Թեհրանում, երկու տարի  ընդմիջումից հետո: Հանդիպումից որոշ ժամանակ առաջ, Թուրքիայի նախագահը հայտարարել էր Սիրաիայի հոյւսիսում քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարի նպատակով նոր ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին, ինչին Իրանն ու Ռուսաստանը դեմ էին արտահայտվել: Մեկնաբանելով  Էրդողանի հայտարարությունն Իրանը  զգուշացրել էր, որ այն «կապակայունացնի տարածաշրջանը»։

Երեքշաբթի օրը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը  նույնպես ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտություննա ասելով. «Սիրիայի հյուսիս դեմ հարձակումը միանշանակ վնասելու է այդ երկրին, Թուրքիային ու  տարածաշրջանի, և Սիրիայի իշխանությունները չեն անի այն քաղաքական քայլը, որը նրանցից ակնկալվում է»:

Հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ընդգծվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  միջև Սիրիայի ինքնիշխանության հարգման և պահպանման հարցում ավելի շատ համակարգումների անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև սիրիացի փախստականների վերադարձին  աջակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը շարունակելը,  և սիրիական ռեսուրսների  թալանին վերջ տալը»:

Սակայն այս հանդիպումը միայն Սիրիայի հարցի քննարկմամբ չէր, որ կարևորվեց: Էրդողանի ու Պուտինի այցն Իրան իրականում ստվերեց ավելի վաղ Բայդենի տարածաշրջանային այցը: Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը Թուրքիայի նախագահին տեղեկացրեց, որ դեմ  սահմանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության, հատկապես հայկական առանցքում:

Թեհրանի հանդիպումների կարևորության մյուս պատճառն այն էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս հանդիպումների միջոցով տարածաշրջանի երկրներին «համագործակցության և փոխգործակցության» ուղերձ հղեց։

 Հոսեյն Ամիրաբդոլլահյանն իր թվիթերյան էջում այս կապակցությամբ գրել է, որ դա յուրօրինակ պատասխան էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական ​​հարաբերությունների համար Ջիդդայի հանդիպմանը արաբ պաշտոնյաների հայտարարություններին:

Նա գրել է. «Իրանը  սեղմում իր ուղղությամբ մեկնված բաց ձեռքերը և իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն տալով հարևաններին՝ շարժվում է նրանց հետ հարաբերությունների ամրապնդման ուղով: 

Իրանի և Թուրքիայի միջև 8 համագործակցության համաձայնագրերի ստորագրումն Անկարայի և Թեհրանի գործնական  քայլն էր՝ ուղղված երկկողմ համագործակցությանը։