Մեկնաբանություն- ԱՄՆ-ն նահանջել է հակառուսական դիրքորոշումներից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178152-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_նահանջել_է_հակառուսական_դիրքորոշումներից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա օրերին, Ուկրաինայի պատերազմից հետո առաջին անգամ, հեռախոսազրույց կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հավելել է, որ Լավրովի հետ պատրաստվում է քննարկել կալանավորված ամերիկացիների և հացահատիկային համաձայնագրի հարցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2022 13:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն  նահանջել է հակառուսական դիրքորոշումներից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ առաջիկա օրերին, Ուկրաինայի պատերազմից հետո առաջին անգամ, հեռախոսազրույց կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա հավելել է, որ Լավրովի հետ պատրաստվում է քննարկել կալանավորված ամերիկացիների և հացահատիկային համաձայնագրի հարցերը:

Կալանավորված անձինք են ԱՄՆ կանանց բասկետբոլի աստղ Բրիտանի Գրեյները և  նախկին ծովային հետևակային Փոլ Ուելանը:

Բլինքենը նշել է, որ այս բանտարկյալների հետ կապված, ԱՄՆ-ն լուրջ առաջարկ է արել Ռուսաստանին: Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ կքննարկի նաև Ռուսաստանի՝ երկրի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագրին հետևելու կարևորությունը և կզգուշացնի արևելյան և հարավային Ուկրաինայի մասերը միացնելու Մոսկվայի ջանքերի հետևանքների մասին:

ՌԴ ԱԳ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես չի կապվել Մոսկվայի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Եթե ​​ հեռախոսազանգը կայանա, դա կլինի երկու պաշտոնյաների առաջին զրույցը Ուկրաինայի պատերազմից հետո: Վերջին անգամ նրանք զրուցել են փետրվարի 15-ին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ։

Ուկրաինայի պատերազմից հետո ԱՄՆ-ն առաջին անգամ է նման հայտարարություն անում, ինչը վկայում է, որ Վաշինգտոնի դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել: Ռուս-ուկարինական պատերազմի մեկնարկից հետո, ԱՄՆ-ն լայնածավալ արշավ է սկսել Ռուսաստանի դեմ, պատժամիջոցների լայն փաթեթի կիրառմամբ:

Պատերազմից մի քանի ամիս անց, երբ պարզվել է, որ Ռուսաստանի դիրքերը կայունացել են, իսկ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն անարդյունավետ են եղել, բացի այդ, Չինաստանն ու մի շարք այլ երկրներ չեն կիսում Արևմուտքի դիրքորոշումը, ԱՄՆ-ն կարծես փոխում է  իր կարծիքը և հասկացել է, որ այլ ելք չունի, քան ռուս դիվանագետների հետ շփվելը:

Ռուս պաշտոնյաների հետ քննարկման թեմաներից է նաև այդ երկրում կալանավորված ամերիկացիների հարցը, որոնք բանտում են տարբեր պատճառներով: Բացի այդ, Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև Ուկրաինայից հացահատիկի վերաարտահանման մասին համաձայնագրի ստորագրման և դրա իրագործման համար Մոսկվայի կողմից որոշ նոր պայմանների հայտարարման պատճառով, Վաշինգտոնին այլ ելք չի մնում, քան բանակցել. Ռուսաստանի արտգործնախարարի հետ.

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն զգուշացրել է Ուկրաինայի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ պայմանագրի խզման մասին և ասել. «Կդադարեցվի նաև հացահատիկի մատակարարումը Սև ծովով դեպի Ուկրաինա»։

Մեկ այլ հարց, որին անդրադարձելէ  Բլինքենը, նախազգուշացումն է Մոսկվային՝ արևելյան և հարավային Ուկրաինայի տարածքները  միացնելու փորձերի մասին, ինչը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը հասկացել է, որ չնայած Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող հսկայական ռազմական և ռազմական օգնությանը, Ռուսաստանը առաջ է տանում իր նպատակներն Ուկրաինայում և հասել է զգալի հաջողությունների։

Եթե ​​հեռախոսազրույցըկայանա, դա պետք է դիտարկել որպես երկու կողմերի հետագա շփման նախերգանք։ Իրականում, չնայած Վաշինգտոնը փորձում է շարունակել  պատերազմն Ուկրաինայում, Կիևին տրամադրելով զենք և ռազմական օգնություն, ամենդ եպքում, հարցերը լուծելու համար, պետք է կապ հաստատի Մոսկվայի հետ: