Մեկնաբանություն-Իրանի պաշտպանական արդյունաբերությունն առաջատար դիրք ունի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i178920-Մեկնաբանություն_Իրանի_պաշտպանական_արդյունաբերությունն_առաջատար_դիրք_ունի
Արտադրության և գիտելիքահենք տնտեսության ոլորտում ՊՆ կարողությունների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով տարբեր ոլորտներում նախարարության գրանցած ձեռքբերումներին, ասել է. «Պաշտպանական արդյունաբերությունը և պաշտպանական տեխնոլոգիաներն աշխարհում և Իրանում միշտ եղել են առաջատար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2022 08:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի պաշտպանական արդյունաբերությունն առաջատար դիրք ունի

Արտադրության և գիտելիքահենք տնտեսության ոլորտում ՊՆ կարողությունների ցուցահանդես կատարած այցի շրջանակում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով տարբեր ոլորտներում նախարարության գրանցած ձեռքբերումներին, ասել է. «Պաշտպանական արդյունաբերությունը և պաշտպանական տեխնոլոգիաներն աշխարհում և Իրանում միշտ եղել են առաջատար»:

Էսլամին հավելել է. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտնականները, չնայած դաժան պատժամիջոցներին, ոչ միայն չհուսահատվեցին, այլ իրականացրեցին նոր հետազոտություններ ու ստեղծեցին նոր տեխնոլոգաիներ, հասնելով կայուն արդյունքների: Այս հզորությունն այնքան ծավալուն է, որ կարող է օգնել նա այլ ոլորտներին»:

Էսլամիի անդրադարձն ԻԻՀ արդյունաբերության ոլորտում պաշտպանական արդյունաբերության առաջատար դիրքին, հիմնված է  վերջին տասնամյակներին գրանցած արդյունքների  և ապշեցուցիչ առաջընթացի վրա: Արդյունաբերության մյուս ոլրոտները նույնպես շահում են պաշտպանական արդյունաբերության  զարգացումից:

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար,  բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, արդյունաբերության նախարարի մասնակցությամբ ՊՆ և «Իրան Խոդրո» համատեղ արտադրանքի շնորհանդեսի շրջանակներում ասել է. «Պաշտպանության նախարարության պարտականությունն է աջակցել Զինված ուժերին սպառազինուևթյան ու տեխնիկայի հարցում: Սակայն մենք ունենք նաև այլ առաքելություն՝ աջակցել երկրի արդյունաբերության զարգացմանը»:

Վերջին  տասնամյակների ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերությունն ապշեցնող ձեռքբերումներ է գրանցել՝  սպառազինական  էմբարգոյին դիմակայելու և պաշտպանական ինքնաբավության հասնելու ուղղությամբ: Բացի այդ, հզոր զինված ուժեր ունենալը պահանջում է այդ ուժերի զինել նորագույն զինտեխնիկայով և ժամանակակից սպառազինությամբ, ինչը համարվում է պաշտպանական արդյունաբերության առաջին և կարևոր խնդիրը։

Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում լուրջ քայլեր արվեցին ռազմական ինքնաբավության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ու բանակին անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորումների և սպառազինությունների նախագծման ու արտադրության ուղղությամբ։

Իրանի  կանխարգելիչ ուժի հիմքերից մեկը բալիստիկ հրթիռների զինանոցի ստեղծումն ու զարգացումն է, որը ներառում է տարբեր հեռահարության բոլոր տեսակի բալիստիկ հրթիռներ։ Ասիմետրիկ պատերազմը մյուս ոլորտն է, որտեղ կարևոր դերակատարություն ունի պաշտպանական արդյունաբերությունը՝ արտադրելով համապատասխան սարքավորումներ և զենք:

Պաշտպանական արդյունաբերության մյուս կարևոր առաքելությունը այնպիսի հիմնական սպառազինությունների արտադրությունն է, ինչպիսիք են կործանիչները, մարտական ​​և նյութատեխնիկական ապահովման նավերը, հրթիռային համակարգերը, զրահատեխնիկան և անօդաչու սարքերը:

Բացի այդ, պաշտպանական արդյունաբերությունը էական դեր է խաղում շարժիչների, սենսորների, էլեկտրոնային սարքավորումների, ռադարների և այլ առաջադեմ տեխնոլոգիական սարքավորումների ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման գործում:  Իրանի պաշտպանական արդյունաբերությունն այսօր իր ձեռքբերումները ներկայացրել է  ոչ ռազմական ոլորտներին, ինչը կարևոր դեր է կատարել արդյունաբերական առաջընթացի և օտար երկրներից կախվածությունը կտրելու գործում: