Մեկնաբանություն - Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում ենա ռևտրից դոլարը հանելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179374-Մեկնաբանություն_Թուրքիան_և_Ռուսաստանը_համագործակցում_ենա_ռևտրից_դոլարը_հանելու_հարցում
Թուրքիան և Ռուսաստանը համագործակցություն են սկսել երկու երկրների միջև փոխանակումներից դոլարը հանելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2022 14:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թուրքիան և Ռուսաստանը համագործակցում ենա ռևտրից դոլարը հանելու հարցում

Թուրքիան և Ռուսաստանը համագործակցություն են սկսել երկու երկրների միջև փոխանակումներից դոլարը հանելու համար։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները խորացնելու և համաշխարհային շուկաներում դոլարի գերակայությանը դիմակայելու նպատակով, Անկարան և Մոսկվան պայմանավորվել են երկու երկրի միջև արտահանվող գազի վճարումը կատարել ազգային արժույթով։

Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, մտադիր են հրաժարվել դոլարից միջազգային գործարքներում և օգտագործել իրենց ազգային արժույթները։ Շուտով Իրանը կսկսի առևտրից դոլարը հանելու գործընթացը։ Իրանը նախատեսում է նաև Ռուսաստան, Թուրքիա և Չինաստան արտահանված ապրանքի դիմաց վճարը ստանալ իր ազգային արժույթով (ռիալ) և դրա դիմաց այդ երկրներից գնված ապրանքների համար  վճարել համապատասխանաբար ռուբլով, լիրայով և յուանով։ Շուտով Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի ազգային արժույթի արժեքը զգալիորեն կբարձրանա։ Այս գործընթացին միանալու համար Հնդկաստանը փաստաթղթեր է ստորագրել այս  երկրների հետ։ Կարևորն այն է, որ այս տարածքի երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը կչեզոքացվի։ Այժմ աշխարհի երկրների կեսից ավելին ենթարկված են ԱՄՆ պատժամիջոցներին:

Թուրքիան և Ռուսաստանը փորձում են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել տարեկան 100 միլիարդ դոլարի։ Կասկածից վեր է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի կիրռմամբ ԱՄՆ-ն ու իր եվրոպացի դաշնակիցները կփորձեն դավադրության միջոցով հարվածել այդ երկրների տնտեսությանը և այդ երկրներում քաոս ստեղծել։ Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմի դրդելը և այդ երկրի վրա ճնշում գործադրելը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի և Եվրամիության վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի դավադրություններից մեկը։

Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի պայմանավորվածություններով ամերիկյան տնտեսությունը  ուրջ խնդիրների առաջ կկանգնի։

ԱՄՆ-ի ճնշումից ազատվելու համար Հնդկաստանը միացել է անկախ երկրներին, և Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի կեսն իրականացվում է ազգային արժույթներով, այսինքն՝ ռուփիով և ռուբլով։ Աշխարհի բնակչության կեսից ավելին դոլարը հանել է բիզնես գործարքներից։

Միացնելով բանկային համակարգերը և ամրապնդելով դրամավարկային համագործակցությունը՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են համագործակցել զբոսաշրջության և վիզաների հարցերում։ Ռուսաստանը նախատեսում է ընդլայնել իր բանկային ենթակառուցվածքը Թուրքիայում, որտեղ կարող են օգտագործվել MRI վարկային քարտերը։

Մոսկվայի և Անկարայի այս բոլոր քայլերը ԱՄՆ դոլարից կախվածությունը նվազեցնելու երկու երկրների նպատակների մի մասն են Իսկ տարածաշրջանի կառավարությունների ու ազգերի համար այն համարվում է շատ արժեքավոր։