Անկարայի և Թել Ավիվի փոխադարձ ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i179780-Անկարայի_և_Թել_Ավիվի_փոխադարձ_ջանքերը_հարաբերությունների_կարգավորման_ուղղությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հարցեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 14:36 Asia/Tehran
  • Անկարայի և Թել Ավիվի փոխադարձ ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հարցեր։

Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման  դեսպանների բացման մասին: Նա նշել է.«Թուրքիան և Իսրայելը հայտարարել են հարաբերությունների ամբողջական կարգավորման և Անկարա և Թել Ավիվ  դեսպանների վերադարձի մասին»։

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները, հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտարարել են, որ սատարում են պաղեստինյան ճնշված ժողովրդին ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի և հանցագործությունների: Թվում է, թե Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի դեմ ուղղված Անկարայի կառավարության բոլոր գործողություններն  ցուցադրական և նախապես ծրագրված են եղել։

Պաղեստինցիներին Թուրքիայի աջակցությունը լոկ հայտարարություն էր: Թուրքիան և Սիոնիստական ​​ռեժիմը մշտապես բազմաթիվ գաղտնի բանակցություններ են վարել բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության, ռազմական և քաղաքական հարցերում:

Պետք չէ անտեսել այն հնարավորությունը, որ Անկարայի պաշտոնատարները, տեղեկատվություն ստանալով Թուրքիայում Պաղեստինի քաղաքական ներկայացուցիչներից, Սիոնիստական ​​ռեժիմին են փոխանցել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

Հրավիրելով Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի ղեկավարին այցելել Թուրքիա՝ այս երկիրը իր բուն էությունը ներկայացնելուց բացի հող է նախապատրաստել իր մուսուլման ժողովրդի զանգվածային բողոքի ցույցերի համար:

Էրդողանի կողմից Թուրքիայում Իսրայելի նախագահին ընդունելը կարելի է համարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծ ու ցուցադրական դերը Պաղեստինի գործին աջակցելու և Պաղեստինի ու Իսրայելի նկատմամբ նրա կեղծ ու խաբուսիկ դիրքորոշումների դրսևորումներից մեկը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը խնդիրներ ունի տարածաշրջանի որոշ մուսուլմանական երկրների հետ, և վերջիններիս հետ հարաբերությունները կարգավորելու համար նույնիսկ երկխոսության մեջ չի մտել նրանց հետ:

Թուրքիայի այս քաղաքականությունը կարելի է վերագրել երկու գործոնի: Կա՛մ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վերականգնման հարցը կապված է արտաքին գործոնների հետ, կա՛մ նախապես կուլիսներում համաձայնություն է տեղի ունեցել երկու կողմերի միջև։ Դա այն դեպքում, երբ ավելի կարևոր է եղել Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի մուսուլմանական երկրների հետ։ Որովհետեւ դա կարող է հանգեցնել Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքերի ամրապնդմանը։ Ամեն դեպքում, Թուրքիայի արարքը ոչ միայն մերժելի ու անընդունելի է այս երկրի մուսուլման ժողովրդի մեծամասնության կողմից, այլև կարող է հիմքեր ստեղծել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տապալման համար։

Թուրքիայի և Իսրայելի կողմից երկկողմ հարաբերությունները վերականգնելու ջանքերը գործադրվում են այն դեպքում, երբ տարածաշրջանի շատ քաղաքական փորձագետներ և անկախ քաղաքական շրջանակներ Պաղեստինի ժողովրդի դիրքերի թուլացումը համարում են ոչ միայն Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքերի թուլացում, այլ համոզված են, որ դա հիմք է ստեղծում Իսրայելի ռասիստական ռեժիմի ուժեղացման համար: 

Էրդողանի կառավարության պաշտոնյաները շարունակում են ցանկություն հայտնել ընդլայնել հարաբերություններն այս ռեժիմի հետ։ Մինչդեռ Թուրքիայի տնտեսական և քաղաքական բազմաթիվ խնդիրների պատճառն այս երկրում իսրայելական լրտեսների գործունեությունն է։ Ակնհայտ է, որ Էրդողանի կառավարության վերջին գործողությունները, ի վերջո, ի վնաս Թուրքիայի կառավարության ու ժողովրդի են լինելու։