Մեկնաբանություն- Մողթադա Սադրի հրաժարականից հետո Իրաքում անկարգություններ են սկսվել
Երկուշաբթի օրվանից Իրաքում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սադր շարժման առաջնորդ Մողթադա Սադրը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:
Օգոստոսի 29-ին, Իրաքի շիաների առաջնորդ այաթոլլահ Սեյյեդ Քազեմ Հոսեյնի Հաերին հայտարարեց, որ հիվանդության պատճառով հրաժարվում է շիաների կրոնական առաջնորդը լինելուց: Այաթոլլահ Հաերին, ով Սադրի կողմնակիցների մեծ մասի կրոնական առաջնորդն է, այս հայտարարության մեջ անուղղակիորեն քննադատել է քաոսի և անապահովության առիթ տվող Մողթադա Սադրի գործողությունները և հայտարարել. «Ով ուզում է օգտագործել Սադրի երկու նահատակների անունները Իրաքի ժողովրդի մեջ տարաձայնություն ստեղծելու համար, նա Սադրի կողմնակիցներից չէ»: Մողթադա Սադրն անմիջական արձագանքեց այս հայտարարությանը և քննադատելով այաթոլլա Հաերիին, հայտարարել է քաղաքական ասպարեզից հեռանալու մասին: Այդ մասին նա հայտարարել էր նաև նախկինում մի քանի անգամ, բայց չէր իրականացրել որոշումը:
Իրաքում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին խոսելիս, որոնք, ըստ վերջին վիճակագրության, խլել են ավելի քան 30 մարդու կյանք և հարյուրավոր վիրավորներ են ստացել, պետք է կարևորել մի քանի կետ.
Նախ՝ անսպասելի չէր, որ Մողթադա Սադրը Իրաքում զարգացումները տանելու է դեպի քաոս ու անապահովություն։ Անցյալ հունիսին նրա դուրս գալը քաղաքական գործունեությունից ոչ թե նպատակ ուներ քաղաքական խմբերին թույլ տալ Իրաքը քաղաքական փակուղուց դուրս բերել, այլ նպատակն էր մրցակիցների վրա ճնշում գործադրել և կանխել փողոցային ցույցերի գործոնից օգտվելով նոր քաղաքական կարգի ձևավորումը։ Նույն ուղղությամբ է պետք գնահատել նաև վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած հարձակումը խորհրդարանի և Բարձրագույն դատական խորհրդի վրա, քանի որ Սադրն իր շահերն ավելի հասանելի է համարում քաոսի միջոցով։ Երեկվա Սադրը հայտարարեց իրաքյան քաղաքական ասպարեզից հեռանալու մասին, սակայն իր կողմնակիցներին չխնդրեց բողոքի ցույցեր և անկարգություններ չանել։ Այլ կերպ ասած, Սադրի հայտարարությունը անուղղակիորեն էր կոչ է անում Իրաքում անկարգություն առաջացնել:
Երկրորդ կետն այն է, որ գոնե վերջին շաբաթվա ընթացքում Սադրն Իրաքում այնպես պահեց իրեն, որ գործնականում կորցրեց իր քաղաքական դաշնակիցներին։ Բարձրագույն դատական խորհրդի վրա հարձակումը և նոր նախաձեռնությունը, որը կոչ էր անում հրաժարական տալ 2003 թվականից Իրաքում իշխանության ղեկին գտնվող բոլոր քաղաքական հոսանքներին, երկու գործոն են, որոնք ստիպեցին քուրդ դաշնակիցներին և Մողթադա Սադրի սուննի կողմնակիցներին քննադատել նրա գործողությունները: Այաթոլլահ Հաերիի կողմից Սադրին ուղղված քննադատությունը նույնպես մեծացրեց ճնշումը նրա վրա, և նա գործնականում իրեն տեսավ թույլ դիրքում և ինչ-որ կերպ պարտված վիճակում, ինչը Սադրի համար ընդունելի չէ։
Վերջին կետն այն է, որ անցած օրվա գործողությունը և Իրաքը ներքին հակամարտությունների թատերաբեմի վերածելը ընդունելի չէ իրաքյան պաշտոնական խմբերի և գործիչների, ներառյալ Սադրի նախկին դաշնակիցների համար, և դրանից օգուտ են քաղում միայն թշնամական հոսանքները, ինչպիսիք են Բաաս կուսակցությունը և շեղված հոսանքները, ինչպես նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները: Փողոցային ներկայության վրա պնդելը, իրաքցիներին Սադր շարժման քաղաքական համառության հիմնական զոհն է դարձնում, և չի ապահովում այս շարժման շահերը, ինչպես նաև լուրջ վտանգ է ներկայացնում Իրաքի տարածքային ամբողջականության համար։