Սեպտեմբեր 02, 2022 19:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լեհաստանը փոխհատուցում է պահանջում Գերմանիայից. Եվրոպայում սրվում է տարաձայնությունը

Լեհաստանի կառավարությունը Գերմանիայից 1300 միլիարդ եվրո է պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից այդ երկրի ​​օկուպացիայի հետևանքով պատճառված վնասի համար։

Լեհաստանի փոխվարչապետ և իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաժինսկին 3 հատորանոց զեկույց հրապարակելով մամուլի ասուլիսում խնդրել է Գերմանիային բանակցել այս փոխհատուցման շուրջ: Նա  պնդում է, որ Գերմանիայի տնտեսությունը կկարողանա վճարել այս գումարը: Ավելի քան 30 տնտեսագետներից, պատմաբաններից և այլ փորձագետներից բաղկացած թիմն աշխատել է զեկույցի վրա 2017 թվականից:

Իհարկե, նա կանխատեսել է, որ բանակցային գործընթացը «երկար և դժվար» է լինելու փոխհատուցում ստանալուց առաջ: Լեհ պաշտոնյան ընդգծել է, որ փոխհատուցման զգալի մասը կապված է ավելի քան 5,2 միլիոն Լեհաստանի քաղաքացիների մահվան հետ: Նյութական վնասը գնահատվել է մոտ 170 մլրդ եվրո։Այս զեկույցը կազմող խմբի  տնօրեն և օրենսդիր՝ Արկադիոս Մուլարկզիկն ասում է.«Անհնար է 5,2 միլիոն կյանքի կորուստի համար ֆինանսական արժեք  սահմանել»:

Լեհաստանի «Օրենք և արդարություն» կուսակցությունը, որը աջակողմյան ազգային պահպանողական և քրիստոնեադեմոկրատական ​​կուսակցություն է, 2015 թվականին իշխանության գալուց ի վեր բազմիցս բարձրացրել է Գերմանիայից փոխհատուցում ստանալու հարցը։ Այս հարցը լարվածություն է ստեղծել երկու երկրների միջև, մինչդեռ, ըստ գերմանացի պաշտոնյաների, Լեհաստանը հրաժարվել է 1953 թվականին Արևելյան Գերմանիայից պատերազմական փոխհատուցում ստանալուց, մի հարց, որին դեմ են լեհ պահպանողականները: Գերմանիան նաև պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներին Արևելյան բլոկի երկրներին փոխհատուցում է տրվել, և գործը փակվել է։ Սակայն Լեհաստանի աջակողմյան կառավարությունն ասում է, որ իրենք պատերազմի առաջին զոհն են, և որ այս պատերազմի վնասները Գերմանիան ամբողջությամբ չի փոխհատուցել։

Գերմանիայի դեմ Լեհաստանի նոր հայցը կարող է դիտվել որպես Եվրամիությունում պառակտման և անհամաձայնության նոր դեպք, այն ժամանակ, երբ եվրոպացիները հավակնում են ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ստեղծել: Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաժինսկին ասել է.«Որոշ երկրներ անհանգստացած են Եվրամիությունում Գերմանական կայսրության ձևավորմամբ։ Մենք Լեհաստանում համաձայն չենք Գերմանիայի այս նվաստացուցիչ ճանապարհին։ Նրանք ձգտում են Չորրորդ Ռայխի կայսրություն ստեղծել»:

Գերմանիայում նոր կոալիցիոն կառավարության երդմնակալությամբ, որը հստակորեն հետևում է եվրաինտեգրման միտումներին, մեծացել են տարաձայնությունները Եվրամիության ըմբոստ անդամների, հատկապես Լեհաստանի հետ։

Այնուամենայնիվ, Լեհաստանը միշտ էլ տարբեր հակամարտություններ ու լարվածություն է ունեցել Եվրամիության հետ։ Գերմանական կոալիցիոն կառավարությունը, որը գլխավորում են սոցիալ-դեմոկրատները և կանցլեր Օլաֆ Շուլցը, վճռականորեն աջակցում է եվրոպական ֆեդերալիզմին և ԵՄ որոշումների գերակայությանը, մինչդեռ Լեհաստանի կառավարությունը բոլորովին այլ տեսակետ ունի:

Թվում է, թե Գերմանիայի դեմ Լեհաստանի այս հավակնությունը միայն կմեծացնի երկու երկրների միջև տարաձայնությունները և կուժեղացնի տարաձայնությունները Եվրամիությունում։

Պիտակ