Մեկնաբանություն- Օտարերկրյա դերակատարների մասնակցությունը Իրաքում վերջին անկարգություններում
Իրաքում վերջին անկարգությունների վերաբերյալ կարևոր հարցերից մեկը օտարերկրյա դերակատարների մասնակցությունն է:
Իրաքում վերջին օրերի զարգացումները ներքին արմատներ ունեն և պայմանավորված են ներքին ուժային բախումներով։ Խմբերի միջև տարաձայնությունները կարևոր պաշտոնների նոր դասավորության և կաբինետի ձևավորման հարցում, ինչպես ժողովրդավարական մշակույթի բացակայությունը Իրաքում վերջին բռնությունների պատճառներից են։
Սակայն Իրաքն այն երկրների թվում է, որոնք շատ կարևոր են օտարերկրյա դերակատարների համար։ Որոշ դերակատարներ, այդ թվում՝ Երուսաղեմը բռնագրաված ռեժիմը, Իրաքի անվտանգությունն ու կայունությունը անհամատեղելի են համարում սեփական շահերի հետ: Այն դերակատարները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և արաբական մի քանի երկրներ, ուժային հարաբերություններն Իրաքում տեսնում են աղանդավորական տեսանկյունից և ցանկալի չեն համարում շիաների վրա կենտրոնացած ուժեղ կառավարության ձևավորումը։ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ միասին Իրաքում դիմադրության թուլացումը ողջունում է նաև ԱՄՆ-ն։ Այս դերակատարները առաջնահերթ են համարում մրցակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության և նրա դաշնակիցների հետ և գոհ են ներքին հակամարտությունների մեջ դիմադրության առանցքի անդամ խմբերի և երկրների ներգրավվածությունից:
Թեև վերջին բախման դերակատարներից յուրաքանչյուրը կոչ արեց իրաքցիներին զսպվածություն դրսևորել և դադարեցնել բռնությունը, սակայն նրանց գործակալները, ներառյալ ներքին տարրերը և օտարերկրյա լրատվամիջոցների գործակալները, սրեցին իրավիճակը:
Այս մեթոդներից են ԶԼՄ-ների և վիրտուալ ցանցերի օգտագործումը կեղծ լուրեր տարածելու համար և հասարակության կարծիքը փոխելուն ուղղված տեսանյութերի ու պատկերների հրապարակումը։ Քուրդ քաղաքական ակտիվիստ Ահմադ Բախտիարին, ընդգծելով օտարերկրյա դերակատարների դերը Իրաքի վերջին զարգացումներում, ասում է. «Համացանցում բազմաթիվ էջերի առկայությունը, որոնք կեղծ լուրեր են տարածում անիրական մարդկանց անունով և տարաձայնություններ են սերմանում, արտաքին միջամտության մեթոդներ են՝ համարվում Իրաքում տեղի ունեցող զարգացումների մեջ»։
Փաստն այն է, որ որոշ օտարերկրյա գործակալներ փորձում են Իրաքը տանել դեպի շիա-շիա հակամարտություն և ողջունում են իրաքյան շիաների միջև տարաձայնությունները: Տարածաշրջանի դիմադրության թշնամիների վերջին տարիների մոդելը ժամանակավոր կառավարությունների ձևավորումն է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը և Լիբանանը։
Այս երկրներում միշտ պետք է լինեն հակամարտությունների և ներքին տարաձայնությունների աղբյուրներ, և չպետք է ուժեղ կառավարություն ձևավորվի դիմադրությանը հավատացող խմբերի մասնակցությամբ։ Թեև Իրաքը համեմատելի չէ Լիբանանի հետ պատմական և հզորության առումով, սակայն այս երկիրը նույնպես հայտնվել է նման ծուղակի մեջ։ Լուծարված «Բաաս» կուսակցության և շեղված շարժումների, ինչպես նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման թափթփուկների գոյությունը, ինչպես նաև իշխանության ղեկին գտնվող որոշ պաշտոնական խմբավորումների քաղաքական համառությունը, անհրաժեշտ հարթակներ են ապահովում հզոր Իրաքին դեմ օտարերկրյա դերակատարների շահերն ապահովելու համար, և վերջին օրերի զարգացումները, որոնց հետևանքով սպանվել է առնվազն 30 և վիրավորել հարյուրավորներ, պետք է վերլուծել նաև այս տեսանկյունից։