Մեկնաբանություն-Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181294-Մեկնաբանություն_Ադրբեջանն_ու_Թուրքիան_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում_Հարավային_Կովկասում
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել են «ԹուրԱզ Արծիվ-2022» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ>։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 14:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են  անցկացնում  Հարավային Կովկասում

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել են «ԹուրԱզ Արծիվ-2022» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ>։

«Զորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը», ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության  տարածած հաղորդագրության մեջ:

Փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում   որոշ երկրների, հատկապես Թուրքիայի հետ  Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացումը սադրիչ քայլ է և լարվածություն է առաջացնում։

Փաստորեն Հարավային Կովկասում համատեղ զորավարժությունների անցկացումը կամրապնդի տարածաշրջանի երկրների միջև թշնամության հիմքերը և կհանգեցնի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի։ Կասկած չկա, որ այս համատեղ զորավարժությունների անցկացումը ավելի շատ համապատասխանում է Թուրքիայի շահերին, քան ծառայում Ադրբեջանի շահերին: Հիմնականում  հետապնդած նպատակների համատեքստում օրակարգում դրված է համատեղ զորավարժությունների անցկացումը: Համատեղ զորավարժությունների անցկացման ամենակարևոր նպատակը գնորդ երկրին վաճառվող զենքի ուսուցումն է, իրականում Թուրքիան զենք է վաճառում Ադրբեջանին և զորավարժությունների ժամանակ այս զինատեսակները փորձարկվում են: Փաստորեն, բացի գնված զինատեսակների փորձարկումից, զորավարժությունները կազմակերպող երկրների կողմից հաշվի են առնվում նաև ռազմական  ուսուցումը:

Ի հակադրություն տարածաշրջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ ջանքերի, պաշտոնական Երևանը հայտարարել է Հայաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջին հետազոտական ​​կենտրոնի հիմնադրման մասին։  «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանը  այդ մասին հայտնել է.«Վանաձոր քաղաքի մերձակայքում գտնվող զենքի այս լաբորատորիան հագեցած է թռիչքուղով և արտադրամասով»։

Եվրամիությունը և Հարավային Կորեան հանձն են առել ֆինանսավորել այս լաբորատորիան՝ անօդաչու թռչող սարքերի հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Հայաստանի այս քայլն  իրականում Փաշինյանի կառավարության արձագանքներից մեկն է Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժություններին։

Ինչևէ, պետք է ասել, որ  Թուրքիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հարավկովկասյան տարածաշրջանում հետապնդում է նպատակներ, որոնք անկասկած հակասում են տարածաշրջանի անկախ պետությունների  շահերին։ Այս համատեքստում մտածելու տեղիք է տալիս այն փաստը, որ Թուրքիան աշխարհում շատ դաշնակիցներ ունի, սակայն անհասկանալի է, թե ինչու են Էրդողանի կառավարության պաշտոնյաները մեծ հետաքրքրություն ցուցաբերում հարավկովկասյան տարածաշրջանում գտնվող երկրի հետ ռազմական համագործակցության նկատմամբ։ Տարվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի  հետ մասնակցում է տասնյակ համատեղ զորավարժությունների, որոնք բոլորն էլ  իրականանում են կոնկրետ նպատակներով։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժությունների անցկացման հետ կապված տարածաշրջանի երկրներում ծագած  խնդիրների պատճառներից մեկը Միացյալ Նահանգների անմիջական աջակցությունն է Հայաստանին։ Օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս արձագանքելով Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի  ռազմական տեղաշարժերին, ընդգծել է.-«ԱՄՆ-ն ​​դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես Ադրբեջանի կողմից, քանի որ այդ գործողությունները միայն կսրեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության տարածքում»:

Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի  և Թուրքիայի միջև համատեղ զորավարժությունների անցկացումը Սպիտակ տան պաշտոնյաների կողմից դիտվել է որպես միակողմանի գործողություն և կարող է հետագայում խնդիրներ առաջացնել Իլհամ Ալիևի կառավարության համար։ Հայաստանին արևմուտքի այս աջակցությունն  Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության համատեղ ռազմական գործողությունների արդյունքն է, և, անկասկած, այն ի վերջո կվնասի Ադրբեջանի  մուսուլման ժողովրդին: