Թեհրանը բողոք է ներկայացրել Ալբանիայի դեմ՝ Իրանի դեսպանատուն ներխուժման պատճառով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i181584-Թեհրանը_բողոք_է_ներկայացրել_Ալբանիայի_դեմ_Իրանի_դեսպանատուն_ներխուժման_պատճառով
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցչությունը նամակով դիմել է կազմակերպությունում Ալբանիայի մշտական ներկայացուցչությանը՝ դատապարտելով այդ երկրի կառավարության գործողություններն ԻԻՀ դիվանագիտական և հյուպատոսական կառույցների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2022 08:25 Asia/Tehran
  • Թեհրանը  բողոք է ներկայացրել Ալբանիայի դեմ՝ Իրանի դեսպանատուն ներխուժման պատճառով

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցչությունը նամակով դիմել է կազմակերպությունում Ալբանիայի մշտական ներկայացուցչությանը՝ դատապարտելով այդ երկրի կառավարության գործողություններն ԻԻՀ դիվանագիտական և հյուպատոսական կառույցների դեմ:

Նամակում, որի պատճենն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, նշվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ալբանիայի ոստիկանական ուժերի (2022 թվականի սեպտեմբերի 8-ին) Տիրանայում իր դիվանագիտական ​​և հյուպատոսական շենքերի նկատմամբ բռնության բոլոր գործողությունները և առանց Իրանի   իշխանությունների թույլտվության Իրանի դիվանագիտական ​​կառույցներ մուտք գործելը:

Տիրանայում ԻԻՀ դեսպանատան վրա իրականացված թշնամական հարձակումը  հակասում  է դիվանագիտական ​​վայրերի և դիվանագետների անձեռնմխելիության վերաբերյալ միջազգային բոլոր կանոնակարգերին և օրենքներին։ Ուստի Իրանը  Ալբանիայի կառավարությանը կոչ է արել հարգել դիվանագիտական ​​և հյուպատոսական հարաբերություններին իշխող  միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներն ու կանոնները՝ համաձայն Վիեննայի 1961 և 1963 թվականների կոնվենցիաների և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, այդ թվում՝ անձեռնմխելիության,  վերաբերյալ և ապահովել դիվանագիտական ​​և հյուպատոսական վայրերի անվտանգությունը:

Հակաիրանական գործողության համար Տիրանայի կառավարության պատճառաբանությունն Իրանի դեմ ուղղված մեղադրանքն է՝ Ալբանիայի ենթակառուցվածքների դեմ զանգվածային կիբերհարձակման վերաբերյալ: Այդ հիմամբ  Ալբանիան չորեքշաբթի օրը խզել է  դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքելով Ալբանիայի կառավարության անհիմն մեղադրանքները, հայտարարել է, որ այս երկրի որոշումը  նման պատրվակով, միջազգային հարաբերություններում անհեռատես և չկշռադատված քայլ է:

Տիրանայի   թշնամական գործողությունը արժանացել է արևմտյան երկրների՝ ներառյալ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությանը, և համաձայնեցված դիրքորոշմամբ, նրանք Իրանին ճանաչել են Ալբանիայի վրա վերջին կիբերհարձակման պատասխանատու: Այս դիրքորոշումը խստորեն դատապարտվել է Թեհրանի կողմից և  դիտարկվել որպես կիբերհարձակումների ոլորտում Արևմուտքի երկակի մոտեցման ևս մեկ խորհրդանիշ։ Փաստորեն, ԱՄՆ-ը, որն աշխարհում կիբերհարձակումների ամենամեծ հեղինակներից է,  այլ երկրների դեմ  կիբեր  հարձակումներն այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից  Իրանի միջուկային օբյեկտների վրա Stuxnet վիրուսով հարձակումը,   համարում է համահունչ իր ազգային շահերին և անվտանգությանը: Սակայն, երբ Վաշինգտոնը նրա դաշնակիցները, օրինակ՝ Ալբանիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, եթարկվում են կիբերհարձակման,  ԱՄՆ-ն բողոքի ալիք է բարձրացնում  և սպառնում նրանց պատասխան քայլերով։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, հերքելով Ալբանիայի վրա կիբերհարձակման մեջ Իրանի դերակատարության մասին Վաշինգտոնի և Լոնդոնի հայտարարություններն ասել է.«ԱՄՆ-ը և Բրիտանիան, որոնք նախկինում լռել են Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի, նույնիսկ միջուկային օբյեկտների դեմ բազմաթիվ կիբերհարձակումների  վերաբերյալ  և նույնիսկ ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են  նման գործողություններին,  իրավասու չեն նման մեղադրանք հնչեցնել Իրանի դեմ»:

Իրանի դեմ Ալբանիայի նոր մեղադրանքներն և թշնամական գործողությունները կատարվել են հակաիրանական քաղաքականության և գործողությունների  շրջանակում Վաշինգտոնի հետ Տիրանայի կառավարության համագործակցությանը համահունչ։ Այս համատեքստում ամենակարևոր դեպքերից է՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման տարրերի հյուրընկալությունն ԱՄՆ-ի ճնշմամբ և ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համադրաբար, երբ ահաբեկիչները վտարվեցին Իրաքից: իսկ Ալբանիայից նրանք կարողացան  շարունակել լրտեսական և դիվերսիոն գործողությունները Իրանի ժողովրդի դեմ: Հարկէ  նշել, որ մոնաֆեղին խմբավորումը  ամեն տարի Տիրանայում նիստ է անցկացնում  հրավիրելով հակաիրանական գործիչների , սակայն այս խմբավորման այս տարվա նիստը չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։