Մեկնաբանություն ԱՄՆ-ն դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն այս պահին ճիշտ ժամանակը չէ քննարկելու դաշինքին Ուկրաինայի անդամակցության դիմումը։
Նա հավելել է, որ այս պահին Ուկրաինային լավագույն աջակցությունը գործնական աջակցությունն է, իսկ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության դիմումը կարելի է քննարկել ավելի ուշ:
Ավելի վաղ, Ուկրաինայի չորս շրջանները պաշտոնապես Ռուսաստանին միանալուց հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել արագացնել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության գործընթացը:
Նա ասել է. «Մենք արդեն ապացուցել ենք, որ համապատասխանում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին: Եվ ես վճռական քայլ եմ կատարում՝ ստորագրելով դաշինքին արագ անադամակցության վերաբերյալ Ուկրաինայի խնդրանքը»:
Զելենսկին հավելել է, որ Կիևն այժմ ՆԱՏՕ-ի «ակտիվ» դաշնակիցն է և պահանջել է արագացնել անդամակցության գործընթացը։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում է 2014թ. իշխանությունից Յանուկովիչի հեռանալուց և արևմտամետ իշխանության հաստատումից հետո: Ուկրաինայի իշխանությունների համոզմամբ՝ դա կարևոր քայլ կլինի արևմտյան բլոկում Կիևի ինտեգրման համար և երաշխքիներ կապահովի արտաքին սպառնալիքների, հատկապես Ռուսաստանի սպառնալիքին դիմակայելու համար:
Ու չնայած ՆԱՏՕ-ին անադամակցության վերաբերյալ Արևմուտքի խոստումներին, ու այդ կապակցությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, այդ թվում Սահմանադրության մեջ փոոփոխություն իրականացնելու հորդորներին, անդամ երկրների միջև այս հարցում դեռևս կոնսենսուս չկա:
Վերջերս դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Ուկրաինայի անդամակցության համար անհրաժեշտ է բոլոր 30 անդամների համաձայնորթյունը: Ու թեև նա պնդում էր, որ դաշինքը հավատարիմ է Ուկրաինային վճռական աջակցություն ցուցաբերել, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է, որ դա ՆԱՏՕ-ին չի դարձնում Ռուսաստանի հետ հակամարտող կողմ:
Վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հետևել են դաշինիքի ընդլայնման քաղաքականությանը, նպատակ ունենալով մոտենալ ու շրջապատել Ռուսաստանի սահմանները: Եվ Ուկրաինայի պատերազմի հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անադամակցության վերաբերյալ Կիևի արևմտամետ իշխանությունների հայտարարություններն էին:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ դա համարում է իր ազգային անվտանգության դեմ ուղղված լուրջ սպառնալիք: 2021թ դեկտեմբերին Մոսկվան ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից պահանջեց դադարեցնել դաշինքի ընդլայնման գործընթացը և վերադառնալ 1997թ սահմաններ, այսինքն՝ նախքան ՆԱՏՕ-ին արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցությունը:
Սա Ռուսատսանի վերջնագիրն էր Արևմուտքին: Սակայն ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ագրեսիվ դիրքորոշումը ենթահող նախապատարստեց 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսատսանի հարձակման համար, որպեսզի հնարավոր լիներ կանպել Արևմուտքի ծրագիրը:
Ուկրաինայի պատերազմը թևակոխում է ութերորդ ամիսը: Երկրին հասցված վնասը մի կողմից, և ԱՄՆ-ի ու Գերմանիայի ընդդիմությունը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ մյուս, փաստում են, թե որքան սխալ էր հույսն Արևմուտքի վրա դնելը և Ռուսաստանի հետ առերեսվելը: