Մեկնաբանություն- ԻԻՀ գերագույն առաջնորդ. Դիմակայելը՝ թշնամությունը հաղթահարելու միակ ճանապարհն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184212-Մեկնաբանություն_ԻԻՀ_գերագույն_առաջնորդ._Դիմակայելը_թշնամությունը_հաղթահարելու_միակ_ճանապարհն_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը, Իրանի համակարգի Նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նոր նստաշրջանի նախագահի և անդամների հետ հանդիպման ժամանակ երկրում տեղի ունեցող անկարգությունները համարել է թշնամու պասիվ և անփորձ նախածգումը՝ Իրանի մեծ ժողովրդի նորարար զարգացումների ու շարժումների դեմ: Նա ասել է.«Թշնամությունը հաղթահարելու միակ ճանապարհը դիմադրությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2022 13:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ գերագույն առաջնորդ.  Դիմակայելը՝ թշնամությունը հաղթահարելու միակ  ճանապարհն է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը, Իրանի համակարգի Նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նոր նստաշրջանի նախագահի և անդամների հետ հանդիպման ժամանակ երկրում տեղի ունեցող անկարգությունները համարել է թշնամու պասիվ և անփորձ նախածգումը՝ Իրանի մեծ ժողովրդի նորարար զարգացումների ու շարժումների դեմ: Նա ասել է.«Թշնամությունը հաղթահարելու միակ ճանապարհը դիմադրությունն է»:

Ընդգծելով, որ վերջին իրադարձություններում թշնամու դերն ու ներգրավվածությունը բոլորի, նույնիսկ չեզոք օտարերկրյա փորձագետների համար պարզ ու ակնհայտ է, նա հավելել է.«Այս դեպքերը ներքին ինքնաբուխ հարցեր չեն, իհարկե, նրանք կարող էին օգտագործել որոշ հարթակներ, բայց հակառակորդի գործողությունները, ինչպիսիք են քարոզչությունը, մտածողության վրա ազդելու փորձը, ոգևորություն ստեղծելը, պայթուցիկ նյութերի պատրաստման եղանակների խրախուսումն ու ուսուցումն այժմ բավականին ակնհայտ են»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի շեշտադրումը անկարգություններ առաջացնելու գործում թշնամու դերի վրա՝ պայմանավորված է պարսկալեզու լրատվամիջոցների,ինչպես Ամերիկայի ձայնի և Iran International արբանյակային ցանցի պաշտոնական աջակցությամբ,  որոնց ֆինանսական միջոցները տրամադրվում են արևմտյան կառավարությունների և Սաուդյան Արաբիայի նման երկրների կողմից:

Փաստորեն, ԱՄՆ-ը ​​և նրա արևմտյան դաշնակիցները Եվրոպայում և Կանադայում, Իրանի դեմ թշնամական գործողություններից, նոր պատժամիջոցներ կիրառելուց բացի՝ միշտ փորձում են խռովարարների խրախուսմամբ և առաջնորդությամբ նույնիսկ պայթուցիկ նյութերի պատրաստման ոլորտում ուսուցմամբ, Իրանում վառ պահել խռովության կրակը: Նրանց նպատակն է ներսում քաոս ու իրարանցում առաջացնելով թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը: Գերագույն առաջնորդը պարզաբանել է, որ «Հակառակորդի շարժումը պասիվ է և ռեակտիվ»։

Այաթոլլահ Խամենեիի ընդգծումն արտերկրից վերջին անկարգությունների պլանավորման վերաբերյալ՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգների գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի համակողմանի աջակցությունը խռովարարներին և նրանց առաջնորդությունը, նաև  գործնական միջոցառումների մասին պատրաստակամություն  հայտնելը անկարգություններին աջակցելու համար, հասկանալի է, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից ինտերնետի հետ կապված պատժամիջոցների չեղարկումը։

Բրիտանացի հետաքննող լրագրող Քեյթ Քլարնբերգն ասում է.«Իրանի դեմ Պենտագոնի առցանց պատերազմի վերծանումը՝ ԱՄՆ-ում կոճակի սեղմումից մինչև Թեհրանի փողոցներում բռնությունները, Իրանում վերջին բողոքի ակցիաները նախագծված և հրահրված են դրսից»:

ԱՄՆ-ը, որը պնդում է, որ կարեկցում է Իրանի ժողովրդին և չեղարկելով վիրտուալ տարածքի և ինտերնետի նկատմամբ պատժամիջոցները փորձում է բաց տարածություն ստեղծել Իրանում, Նա Իրանի ժողովրդի ամենամեծ թշնամին է և բազմիցս ցույց է տվել իր խորը թշնամությունը Իրանի ժողովրդի նկատմամբ։ Այս թշնամանքի վառ օրինակն է 2018 թվականին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք առավելագույն ճնշման քաղաքականությունը, որին խստորեն հետեւել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը։ Այս թշնամանքի վերջին օրինակն է Իրանի օդային տրանսպորտի ոլորտի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը, որն ուղղակիորեն ուղղված է Իրանի ժողովրդի և օդային ճանապարհորդությունների անվտանգության դեմ:

Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Մոհամմադի Բախշն ասում է.««Չնայած արևմտյան երկրների հետ երկխոսությանը, ԱՄՆ-ը ​​և Եվրոպան ոչ միայն դրական քայլեր չեն ձեռնարկել ուղևորափոխադրումների ոլորտում, այլև նոր պատժամիջոցներ են սահմանել վառելիքի, օդանավերի ու դրանց մասերի նկատմամբ»:

Սա ցույց է տալիս ԱՄՆ-ի ղեկավարությամբ Արևմուտքի վերաբերմունքն ու մոտեցումը Իրանի նկատմամբ, որը հիմնված է Իրանի ժողովրդի նկատմամբ համառ թշնամանքի վրա։