Մեկնաբանություն- «Թուրանական միջանցք», Իրանի հյուսիսային սահմանների մոտ առեղծվածային դավադրության վերծանում
Հաղորդակցության միջանցքը ,որ Հայաստանի հարավային տարածքով Եվրոպան և Թուրքիան կմիացնի Ադրբեջանի Հանրապետությանը, Կասպից ծովին և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, մի օրակարգ է, որը կյանքի կոչվելու դեպքում մեծ վնաս կհասցնի Իրանին, Չինաստանին և Ռուսաստանին։
Այդ իսկ պատճառով Իրանը հստակ զգուշացրել է, որ չի ընդունելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը և հստակ հայտարարել է, որ թույլ չի տա նման բան, նույնիսկ պատրաստ է ռազմական առճակատման առճակատման գնալ։
Խնդիր, որն իր կոնկրետ դրսևորումը ցույց տվեց վերջին օրերին՝ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցի՝ Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի, ինչպես նաև ԱՄՆ-ի պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի ժամանակ: Ուղևորություններ, որոնք կատարվել են «Թուրանական միջանցք»-ի գործընթացը հեշտացնելու նպատակով։
Նշենք, որ այժմ Իրանը գտնվում է կոմունիկացիոն շատ բարենպաստ դիրքում։ Իրանը մի կողմից Հյուսիս-Հարավ միջանցքի գլխավոր դերակատարն է, որը ձգվում է Չաբահար նավահանգստից մինչև Իրանի հյուսիսային սահմանները և այնտեղից մինչև հյուսիսային Եվրոպա, իսկ Սուեզի ջրանցքի համեմատությամբ 50 տոկոսով նվազեցնում է տրանսպորտային ծախսերը կոմերցիոն հաղորդակցություններում։ Մյուս կողմից Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ Իրանը յուրահատուկ դիրք ունի և իր տրամադրության տակ ունի կապի զգալի հնարավորություններ։ Երբ նշված նախաձեռնությունը հասնի Իրան, այն գործնականում կարող է հաղորդակցության մի քանի ճյուղեր ապահովել չինական նախաձեռնությանհամար, և այս հարցը հատկապես կարևոր է արևելյան տերությունների համար։
Հայաստանի հարավային հատվածում միջազգային միջանցքի ստեղծման միջոցով (Թուրանական միջանցք), Արևմտյան տերությունները և ՆԱՏՕ-ն փորձում են հիմք ստեղծել դեպի Կենտրոնական Ասիա և Հարավային Ասիա ուղիղ մուտքի համար և նրանք այլեւս կարիք չունեն օգտվելու արեւելյան տերությունների եւ Իրանի կապի միջոցներից։
Թուրանական միջազգային միջանցքի կառուցումն առաջ տանելու արևմտյան տերությունների գլխավոր շարժիչներից մեկը Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ծայրամասային տարածք ներթափանցումն է :
Այս առումով, հենվելով ծայրահեղ գաղափարախոսությունների վրա, ինչպիսիք են «պանթուրքիզմը» կամ «պանթուրանիզմը փորձ է արվում ակտիվացնել ճգնաժամ առաջացնող օջախներ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում և վերոհիշյալ տերությունների մերձակայքում»։
Եվրոպացիները փորձում են Թուրանական միջանցք ստեղծելով, Հայաստանի հարավով ուղղակիորեն միանալ Ադրբեջանի Հանրապետությանը և հող ապահովել Կենտրոնական Ասիայի (Կասպից ծովում խողովակաշարի կառուցման միջոցով) երկրների գազային պաշարների շահագործման համար։
Հակառակ տարածված ընկալումների՝ «Թուրանական միջանցք»-ի (Զանգեզուրի միջանցք) կառուցման նախագիծը սպառնալիք չէ միայն Իրանի համար, և այդ սպառնալիքը լավ են հասկանում նաև Պեկինում և Մոսկվայում։
Հարկ է նշել, որ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի և Բռիտանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կազմակերպության լայնածավալ աջակցությունը Թուրանական միջանցքի նախագծի (Հայաստանի տարածքում) կառուցմանը մեծապես ոգեշնչել է Ադրբեջանին և Թուրքիային հավատալ, որ կարող են ակտիվության բաց դաշտ ունենալ։
Արեւմտյան երկրները Թուրանական միջանցքի կառուցման միջոցով փորձում են ճանապարհ հարթել ՆԱՏՕ-ի դեպի արեւելք տարածման համար։
Նկատի ունենալով Իրանի և Ռուսաստանի ու Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին դիրքորոշումները, այս ռազմավարական ուղերձը փոխանցվել է Բաքվին և Անկարային, որ նրանց կողմից կեղծ Թուրանական միջանցքի նախագծի առաջխաղացումն այդ երկրների համար զերծ չի լինի ծանր գներից։