Մեկնաբանություն- Իրանի ակտիվ դիվանագիտությունը Կովկասի սահմաններում
(last modified Tue, 25 Oct 2022 07:56:19 GMT )
Հոկտեմբեր 25, 2022 11:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի ակտիվ դիվանագիտությունը Կովկասի սահմաններում

Աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության հարցը ամենակարևոր խնդիրն է, որը հաշվի է առնվել Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այս համատեքստում բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում աշխարհաքաղաքական և պատմական սահմանների փոփոխությու և այս հարցը Իրանի կարմիր գծերից մեկն է:

Ցավոք, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի դրույթներն այնպես են դրված, որ որոշ կետերում անհասկանալի են կապի ուղիներն ու սահմանները, այդ պատճառով ականատես եղանք, որ վերջին զարգացումների ժամանակ, Ադրբեջանը, վկայակոչելով այս համաձայնագիրը, Հայաստանի այլ հատվածներ կցել է իր տարածքներին՝ որպեսզի սահմանները փոխելով, կարողանա ընդլայնել  իր հաղորդակցության ուղին:  Իրանը և Հայաստանն արձագանքել են Բաքվի այս նկրտումներին:

Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առումով կարևոր է Իրանի համար, քանի որ այն տրանսպորտային ուղի է, որը կապում է Իրանը Եվրոպայի և Եվրասիայի հետ, և այս տարածաշրջանի Հյուսիս-Հարավ և տարանցիկ միջանցքի կարևորությունը հայտնի է բոլորին:

Հայաստան կատարած այցի ընթացքում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է կառավարության արտաքին քաղաքական մոտեցման մեջ հարևանների հետ համագործակցության առաջնահերթությունը և կարևորել մյուս հարևանների նման Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգումը։

Աբդոլլահյանն ասել է.«Հայաստանի Սյունիքի մարզը հյուսիս-հարավ հիմնական տարանցիկ միջանցքներից է, և մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ տարանցիկ կարևոր երթուղիներից մեկը»:

Վերջին օրերին Հայաստանի Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի ժողովուրդների երկարամյա և պատմական հարաբերությունների խորությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի անվտանգությունը, իսկ Իրանի քաղաքականությունն է՝ հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է կայունություն և անվտանգություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում, այս հարցը ԻԻՀ արտգործնախարարի հայտարարություններից բացի, պարզ է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի կողմից վերջերս անցկացված զորավարժություններից: Փաստորեն, վերջին օրերի ընթացքում, Իրանը երկու մարտավարական գործողություններով հայտարարեց տարածաշրջանի երկրներին ու հյուսիսային հարեւաններին ուղղված իր ուղերձը, թե որքան կարևոր է այս տարածաշրջանն իր համար և որ հետևում է նրա տեղաշարժերին։

Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Աբդոլռեզա Ֆարջի Ռադը համոզված է, որ Հայաստանը որոշ չափով փոխել է իր քաղաքականությունը ուկրաինական պատերազմից և Ռուսաստանի ուշադրության պակասից հետո, և չնայած այն հանգամանքին, որ մինչև մի քանի ամիս առաջ փորձում էր հարմարվել Ռուսաստանի հետ և ինչ-որ կերպ կախված էր Մոսկվայից, բայց հիմա Երևանի քաղաքականությունը փոխվում է և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին զուգահեռ, հայերը ցանկանում են ընդլայնել հարաբերություններն Իրանի, Եվրոպայի և նույնիսկ ԱՄՆ-ի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը զգայուն է այս տարածաշրջանի և նրա ռազմավարական նշանակության նկատմամբ: Իրանը փորձում է ընդլայնել հարաբերությունները իր հյուսիսային հարևանների հետ: Բնականաբար, նման տեսակետը և երկու երկրների պաշտոնյաների վերջին բանակցությունները և այս պահին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժությունների անցկացումը կարևոր ուղերձ են տարածաշրջանի երկրների համար, որով Թեհրանը հայտարարում է, որ կարևորում է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը և դեմ է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։