Իրանի դեմ Իլհամ Ալիեւի սկանդալային հայտարարությունների պատճառներն ու դրանց հետեւանքները
(last modified Wed, 16 Nov 2022 07:23:55 GMT )
Նոյեմբեր 16, 2022 10:53 Asia/Tehran

Իրանում ազերիների իրավիճակի վերաբերյալ Ալիևի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ ի տարբերություն Բաքվի կառավարության անցյալի հայտարարություններին և բարեկամ ձևանալու արտահայտություններին , Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական անջատողական բոլոր գործողություններն ու քարոզչությունը համակարգված են եղել և լիովին հովանավորվել են Բաքվի կառավարության կողմից:

Եվրասիական հարցերով փորձագետ  Ահմադ Քազեմին մի հոդվածում գրել է,որ հակառակ նախնական  լավատեսության՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը (2020թ.) ոչ միայն չհանգեցրեց Թեհրանի և Բաքվի հարաբերությունների բարելավմանը, այլև բարդացրեց իրավիճակը և ի վերջո պատճառ դարձավ,որ   երկու երկրների հարաբերություններում առաջանան սառնություն ու մարտահրավերներ։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ձևավորվել է Ադրբեջանի Հանրապետության կամքից անկախ:Այս երկիրը ,հատկապես 2003-ին Իլհամ Ալիևի իշխանության  գլուխ գալուց հետո դարձել   է Թուրքիայի համադաշնություններից մեկը, ինչպես նաև Անգլիայի ասպատակության կենտրոնը ,հատկապես  British Petroleum-ի ու սիոնիստական ​​ռեժիմի:Այս երկրներից յուրաքանչյուրը ,որպես պատեհապաշտ և առավելատենչ  դերակատարներ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ծրագրի շրջանակներում և Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների ազատության քողի ներքո, փորձեցին  իրենց  պառակտիչ ծրագրերը իրականացնել՝օսմանականության  , Մեծ Թուրքիայի , ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի և Ադրբեջանի Հանրապետությունը «սիոնիզմի տարածաշրջանային բազայի»վերածելու առանցքայնությամբ։Նպատակը՝ Իրանի և Հայաստանի սահմանի առանցքայնությամբ  աշխարհաքաղաքական հսկայական  ճգնաժամ հրահրելն է, Հայաստանի հարավային հատվածը  մասնատելը և այս տարածաշրջանում կեղծ ու ոչ լեգիտիմ քաղաքական միավորի ստեղծումը։

Վերջին երկու տարիների փորձը ապացուցում է, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հետևանքով, թեև Ղարաբաղից դուրս գտնվող Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքները (ոչ թե  Ղարաբաղի Հանրապետությունը) ազատագրվեցին  հայերից, բայց փոխարենը ամբողջ Ադրբեջանի Հանրապետությունը գտնվում է սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի,իսկ քողարկված ձևով Անգլիայի  տիրապետության տակ :Ադրբեջանի Հանրապետության ողջ տարածքում նրանց դրոշների ծածանումը ոչ թե միասնության նշան է, այլ՝ապացուցում է ,որ  Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է այս երկրների արբանայակային գաղութներից մեկի ,որը վերահսկվում է   Իլհամ Ալիևի կառավարության կողմից: Իհարկե, ինչ վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակին, ապա այս հարցը կարող է առանձնապես կապ չունենալ Իրանի հետ,բայց երբ որոշված է Բաքուն  դառնա Իրանի դեմ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային ճգնաժամերի կենտրոն և լայնածավալ կերպով հետապնդվի շիականության վերացումը և սիստեմատիկ ձևով Իրանի դեմ պայքար մղվի,  տրամաբանական է Իրանի հակազդեցությունները ,իհարկե ոչ լոկ պաշտպանական առումով: Ուստի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ,սկսեցին սառել Թեհրան-Բաքու հարաբերությունները: 

․․․․․

Արանը Կամ Բադքուբեն ,պատմականորեն համարվում են Իրանի տարածքի մի մասը: Ադրբեջանի հանրապետությունը ,որը աշխարհում շիա երկրորդ երկիրն է , քաղաքակրթական, մշակութային, պատմական ու կրոնական տեսակետից և ընդհանրապես  Կովկասը, «Մշակութային Իրանի» անբաժանելի մասն են։Այն ծայրահեղ մոտեցումը, որը գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի նույնականացման կամ հրեաների և Ադրբեջանի Հանրապետության միջև համընդհանրություն ստեղծելու համար, պայմանավորված է նրանց վախով և մտահոգությամբ, թե՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդը իրանցի է։Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի գործակալ, և սիոնիստական ​​ռեժիմը տարիներ շարունակ ձգտում են Իրանին «ամբողջությամբ վտարել» Ադրբեջանի Հանրապետությունից։Կարծես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, Իլհամ Ալիևի և սիոնիստական ​​ռեժիմի , Թուրքիայի և Անգլիայի իշխանությունների միջև «չգրված համաձայնություն» է եղել։

Այս համաձայնագրի հիման վրա Թել Ավիվը և Անկարան Լոնդոնի աջակցությամբ, համոզելով կամ չեզոքացնելով ԱՄՆ-ին և Եվրոպային, Հայաստանին հովանավորելու առումով և ռազմավարական առումով  Ռուսաստանին խաբելով, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ծրագրի շրջանակներում ,ազատագրել են Ղարաբաղից դուրս գտնվող օկուպացված տարածքները։Նպատակը հետևյալն  էր,որ օգտագործելով այս հնարավորությունը և մեդիա շանտաժը,Իլհամ Ալիևի համար  արհեստական ​​ժողովրդականություն տարածել և կանխել նրա դեմ սոցիալական ընդվզումները, ում ընտանիքի ֆինանսական կոռուպցիան դարձել է համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցների թեժ լուրը, իսկ նրա գործակալների ֆինանսական կոռուպցիան, հանցագործությունն ու կրոնի դեմ պայքարը խիստ անհանգստացրել է ժողովրդին: Չմոռանանք,որ վերջին տարիներին  նույնիսկ շատ հայտնի վերլուծական կենտրոններ, այդ թվում՝ ամերիկյան և եվրոպական վերլուծական կենտրոններ, Իլհամ Ալիևին համեմատել են  Սադամ Հուսեյնի հետ և զգուշացրել  սոցիալական լայնածավալ բողոքների նկատմամբ,հետևաբար, Ղարաբաղի երկրորդ  պատերազմը սիոնիստական, անատոլիական և լոնդոնյան վերլուծական կենտրոնների դեղատոմսն  էր՝ փրկելու Իլհամ Ալիևի կառավարությունը,որպեսզի այն չտապալվի  Ասգար Աղաևի և Էդվարդ Շևարդնազդեի նման: 

Մյուս կողմից, Իլհամ Ալիևը զոհաբերելով Ադրբեջանի Հանրապետության ապագան և կենսական շահերը, վտանգավոր պարտավորություններ է ստանձնել  սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի և Անգլիայի նկատմամբ։ Բոլոր անհրաժեշտ հիմքերի ապահովումը՝ Ադրբեջանի Հանրապետությունը «սիոնիզմի տարածաշրջանային բազայի» վերածելու համար և, այն Արթուր Լենկ անվանելը, «սիոնիստների երկրորդ տուն»,«ՆԱՏՕ-ի թուրանական մտացածին միջանցք»-ի ստեղծման փորձը ,այն էլ դեպի Նախիջևան տրանսպորտային ճանապարհ ստեղծելու, այսպես կոչված, ծածկագրով ,և տարածաշրջանի էներգետիկ և տարանցիկ հավասարումների հիմնարար փոփոխություններ նախագծելու նպատակով,ինչպես նաև ՆԱՏՕ-ի տեղակայումը Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենտրոնում,թաքֆիրականների  հաստատումը և վերջապես «անգլիական գաղափար՝պանթուրքիզմի »ձևավորումը,համարվում են գերիշխանության առանցքին ներկայացրած Բաքվի  վտանգավոր պարտավորությունները:

Հենց այս հիմամբ է, որ երրորդ կողմերի աջակցությամբ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ականատես ենք լինում Ադրբեջանի Հանրապետությունում համակարգված հակաիրանական և հակաշիական քայլերի  ակտիվացմանը։Վերջին երկու տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի Հանրապետություն կատարած բոլոր այցերի ընթացքում, այդ թվում՝ Բաքու, Շուշի և Զանգիլան,  հանդես է եկել այնպիսի ելույթներով կամ բանաստեղծություններով,որոնց նպատակն է դրդել Իլհամ Ալիևին  հակաիրանական գործողությունների, և այս առումով ակնհայտ է  սիոնիստական ​​ռեժիմի գործընթացը:Որովհետև նրանք  շովենիստական, ապարտեիդային,և առավելատենչ  մոտեցմամբ  ՝ կրոնի, մշակույթի, էներգետիկայի, տարանցման, ազգային պատկանելության և անվտանգության ոլորտներում խափանարարական ծրագրեր են փնտրում՝  որոնք ուղղված են Իրանին, ինչպես նաև Ռուսաստանին և Չինաստանին: Ուստի զարմանալի չէ, որ այսօր Ադրբեջանի Հանրապետությունում մեդիա և հոգեբանական ծավալուն պատերազմ են սկսել  Իրանի դեմ,որպեսզի իրենց կարծիքով վերացնելով «Ադրբեջանի հանրապետության ժողովրդին մշտապես  հովանավորող Իրանին»առաջ մղեն իրենց խափանարարական քայլերը: 

․․․․

Փաստորեն ,միայն զորավարժությունների անցկացումը չէ, որ այդքան զայրացրել է Իլհամ Ալիևին,ավելի շուտ, այս զորավարժության ուղերձն է , այսինքն ՝ Իրանի ավանդական մոտեցման փոփոխությունը և Թեհրանում անհրաժեշտ կոնսենսուսի ու կամքի ստեղծումը՝արձագանքելու Ադրբեջանում  սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի և Անգլիայի կովկասյան չարություններին ,որը վախեցրել և  զայրացրել է Բաքվին:Թվում է, թե Իլհամ Ալիևը ,ելնելով այն սխալ հաշվարկից ,որ անավարտ է Թեհրանի հայրական և ռազմավարական համբերությունը Բաքվի հակաանվտանգության և լարվածություն առաջացնող գործողությունների նկատմամբ ,ինչ-որ կերպ  իր ինքնիշխանությունը բաժանել է սիոնիստական ​​ռեժիմի, Թուրքիայի և Անգլիայի միջև,որպեսզի նրանք ինչպես ցանկանում են   պլանավորել տարածաշրջանի քաղաքական և աշխարհագրական դասավորությունը,և  Կովկասի ու Կենտրոնական Ասիայի կարգավիճակից ելնելով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ստեղծեն «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը»,իբր ստեղծում են «դավադրության ու սանձման »նոր կենտրոններ: 

Չհասկանալով , որ հիմնականում Ասիայի նոր համակարգը, որը հիմնված է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի առանցքայնությամբ , որպես դիմադրության առանցքի առաջնորդ և ԱՄՆ-ի  հեգեմոնիայի ակնհայտ անկումով, ներառում է նաև Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Վերջին ամիսներին ,Իլհամ Ալիևը պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով  ստացել է անհրաժեշտ պատգամները՝ Իրանի կարմիր գծերի վերաբերյալ, և  լավ գիտի, որ տարածաշրջանում այս նոր համակարգի գործընթացում և Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի համագործակցությամբ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը. չի իրականացվելու և սիոնիստական ​​ռեժիմը ստիպված կլինի լքել Կովկասը։Ըստ էության,  ապագայի  հեռանկարում Ալիևի համար խոստումնալից նշաններ չկան։

Ուկրայինայի պատերազմի հետեւանքներից մեկն այն է, որ Ռուսաստանը ոչ մի գնով չի զիջի Ղարաբաղը, եւ եթե անգամ այն ​​չվերածի հերթական Կալինինգրադի, ապա Ղարաբաղը կդիտի որպես մշտական բազա։Մյուս կողմից, Ալիևի կառավարության խիստ շփոթված վիճակը  Նախիջևանի հարյուրամյա ինքնավարությունը չեղարկելու ենթահողը ստեղծելու համար, վկայում է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունում լուրջ մտահոգություն կան սոցիալական ճեղքվածության  և քաղաքացիական անհնազանդության վերաբերյալ։Նրանով հանդերձ,որ փոքրամասնությունների մշակութային ցեղասպանության և նրանց առաջնորդների ու մտավորականների, հատկապես թալիշի, լեզգի, ավար, օդին և թաթ փոքրամասնությունների  դեմ ահաբեկչության, սպանությունների և խոշտանգումների պատճառով այս երկրի փոքրամասնությունները հնարավորություն են փնտրում ձերբազատվելու այս համակարգված ցեղասպանությունից:

Իհարկե այս առումով օրինակները շատ են ,սակայն բոլորը վկայում են այն մասին ,որ իրավիճակը ինչպես որ ցանկանում էր Իլհամ Ալիևը առաջ չի ընթանում ,թվում է թե՝  Իլհամ Ալիևն այնպիսի  խաղադրույք է կատարել, որի  ձախողման ձայնը  լսելի է,որովհետեւ քաղաքականության դաշտը շատ ավելի բարդ է, քան իսկական խաղադրույքը:Ուստի Ալիեւի զայրույթի պատճառները պարզ են:Փաստորեն, նա Ալիևների ընտանիքի ժառանգական իշխանության շարունակության ապագան  մեծ մարտահրավերներով է տեսնում:Ուստի Շահչերաղի սրբավայրում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության մեջ իր երկրի դերի մասին բացատրելու և ներողություն խնդրելու փոխարեն , տարօրինակ հակասությունների է դիմել։Մի կողմից, մինչ նա Ադրբեջանում ղեկավարում է շիականության վերացումը,սակայն  խոսում է մզկիթների հանդեպ իր սիրո մասին և ազատագրված տարածքներում   անջատողական հայերի և նրանց, այսպես կոչված, երևակայական հովանավորների  հանցագործությունների մասին,իսկ մյուս կողմից էլ ավելի մեծ խաղ է խաղում, և միջամտում  Իրանի ներքին գործերին  ու Իրանի քաջարի  ազերիների  կարգավիճակի մասին անհիմն հավակնություններ կատարում: 

․․․․

Սամարղանդում այսպես կոչված թուրքալեզու երկրների գագաթնաժողովում ,Ալիևի հայտարարությունները Իրանում ազերիների իրավիճակի վերաբերյալ, մի կողմից, ցույց են տալիս, որ նա, հակառակ Բաքվի կառավարության անցյալի և իբր  բարեկամական հավակնությունների ,  Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական անջատողական գործունեությունն ու քարոզչությունը համակարգվում և լիովին հովանավորվում է Բաքվի կառավարության կողմից և այս առումով Բաքվի կառավարությունն ու պաշտոնյաներն ունեն իրավական և քրեական պատասխանատվություն։Ալիևը տեղյակ լինելով  Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թշնամանքի և Իրանում անջատողական շարժումներ ստեղծելու նրանց ցանկության մասին, փորձում է իբր թե Իրանի արևմուտքի ազերիների հարցը առաջ քաշելով համոզել Արևմուտքին,որպեսզի նրանք թույլ չտան  ինքն  արժանանա Սադամ Հոսեյնի (ով ցանկանում էր մասնատել Իրանը) և Մուամար Ղազաֆիի  ճակատագրին։

Բնական է, որ Իլհամ Ալիևի միջամտողական հայտարարությունները, որոնք բացահայտ խախտում են միջազգային իրավունքի կանոնները , ՄԱԿ-ի կանոնադրությունը  և անվտանգության երկկողմ համաձայնագրերը, կստանան իրենց արժանի  պատասխանը: Համենայնդեպս, եթե նա իսկապես հավատում է իր հայտարարություններին, կարող է Բաքվին պատվիրել չեղարկել վիզաները Իրանի համար, ինչպես Իրանը չեղարկեց վիզաները տասը տարի առաջ,որպեսզի Իրանի քաղաքացիները, այդ թվում՝ Ալիևի հիշատակած ազերիները, հեշտությամբ մեկնեն Ադրբեջանի Հանրապետություն և տեղեկանան  փոքրամասնությունների դեմ պայքարող Բաքվի  կառավարության ձեռքբերումների մասին։Բայց հիշեցման արժանի է այն ,որ Իլհամ Ալիևը այս կետում ևս  հաշվարկային մեծ սխալ է թույլ տվել: 

Պատմության ընթացքում Իրանի ազերիները եղել են Իրանի ամբողջականությունը պահպանող առաջամարտիկներ ,շիականության հզորացման ու տարածման դրոշակակիրը և Իրանի պատմական սահմանների  պահապանները:  Վերջին երեք տասնամյակների ընթացքում Բաքվի նկատմամբ Իրանի հայրական մոտեցումը պատճառ է դարձել ,որ   Բաքվի կառավարության հակաիրանական և հակաշիա գործողությունները Իրանի քաղաքացիների, այդ թվում՝ սխրագործ ազերիների շրջանում, ովքեր պատմական առաքելություն և եղբայրական պատասխանատվություն են զգում Ադրբեջանի հանրապետության ժողովրդի հանդեպ,ինչպես հարկն է չդրսևորվի:Բայց հիմա կարելի է ասել, որ Իլհամ Ալիևի այս սխալի հետևանքներից մեկը կլինի Թեհրանի կողմից այս գործընթացի շտկումը, և արդյունքում Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի հետագա իրադարձությունները,բնական ձևով  կապակցվելը  Իրանի սխրագործ ազերիների և այլ քաղաքացիների պահանջների հետ: Հետագա զարգացումների ընթացքը ցույց կտա, որ հակառակ թշնամիների երեւակայության, ինչպիսի հսկայական ներուժ կա Կովկասում իրավիճակը Իրանի կողմից  վերաիմաստավորելու համար։Այդ իսկ պատճառով, այսօր Ադրբեջանի հանրապետության  կառավարության ներսում լուրջ քննարկումներ են ընթանում, որ, քանի դեռ ուշ չէ, Բադքուբեն, որպես ամենակարևոր լուծում, պետք է ուղղի և փոխհատուցի իր սխալները Թեհրանի երեք տասնամյակ աջակցության դիմաց: