Մեկնաբանություն - Հակառակ Արևմուտքի պահանջի, ՕՊԵԿ+_ը կկրճատի նավթի արդյունահանման ծավալները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i188448-Մեկնաբանություն_Հակառակ_Արևմուտքի_պահանջի_ՕՊԵԿ_ը_կկրճատի_նավթի_արդյունահանման_ծավալները
Նավթի արդյունահանման ոլորտում սահմանված նպատակներին հասնելու համար, ՕՊԵԿ+_ի անդամ և դաշնակից եկրների, այդ թվում Ռուսաստանի էներգետիկայի նախարարները որոշում են կայացրել օրական երկու միլիոն բարելով կրճատել նավթի մատակարաման ծավալները։ Դա կազմում է նավթի համաշխարհային շուկայի պահանջարկի երկու տոկոսը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 05, 2022 13:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Հակառակ Արևմուտքի պահանջի, ՕՊԵԿ+_ը կկրճատի նավթի արդյունահանման ծավալները

Նավթի արդյունահանման ոլորտում սահմանված նպատակներին հասնելու համար, ՕՊԵԿ+_ի անդամ և դաշնակից եկրների, այդ թվում Ռուսաստանի էներգետիկայի նախարարները որոշում են կայացրել օրական երկու միլիոն բարելով կրճատել նավթի մատակարաման ծավալները։ Դա կազմում է նավթի համաշխարհային շուկայի պահանջարկի երկու տոկոսը։

Այս որոշումը զայրացրել է ԱՄՆ_ին ու արևմտյան այլ երկրներին։ Վաշինգտոնն այս կազմակերպությանը և Սաուդյան Արաբիային մեղադրել է Ուկրաինայի պատերազմն անտեսելու և Ռուսաստանին համաքայլ գործելու մեջ։ ՕՊԵԿ+_ ը հայտարարել է, որ որոշման պատճառը համաշխարհային տնտեսության թույլ հեռանկարն է։ Այս որոշումն իրականում արձագանք է Արևմուտքի հակառուսական գործողություններին և մի տեսակ համագործակցություն է Մոսկվայի հետ։

Եվրամիությունը, Մեծ յոթնյակը և մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում Ավստրալիան,  առաջարկել են ռուսական նավթի համար որպես գնային շեմ սահմանել 60 դոլարը, որպեսզի այդպիսով կրճատեն Մոսկվայի նավթային եկամուտներն ու կանգնեցնեն ռուսական ռազմական մեքենան։ Մոսկվան կոշտ է արձագանքել այս որոշմանը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Մոսկվան կդադարի նավթ մատակարարել այն երկրներին, որոնք գնային շեմ կսահմանեն ռուսական նավթի համար։ Նա նշել է, որ  ՕՊԵԿ+_ը և Ռուսաստանը պատրաստ են ցանկացած պահի հանդիպում անցկացնել և որոշում կայացնել նավթի շուկայում տիրող պայմանների փոփոխության շուրջ, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։

ԱՄՆ_ ի գլխավորած արևմտյան բլոկն Ուկրաինայի պատերազմի պատրվակով, պատմության մեջ ամենաաննախադեպ պատժամիջոցներն է կիրառել Ռուսաստանի դեմ, ոոնք ներառում են նավթի ու գազի ոլորտները։ Սակայն Մոսկվայի պատասխան քայլերը, ոոնք ներառում եբ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը և Չինաստանին ու Հնդկաստանին վաճառվող նավթի ծավալների մեծացումը, ձախողել են այդ ծրագիրը։

Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ+_ ի որոշման հետևանքով նավթի համաշխարհային գինն աճել է, իսկ հակառուսական պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել ԱՄՆ_ ի ու եվրոպական երկրների համար, այդ թվում գնաճը և տնտեսական անկումը, արդյունաբերական որոշ ճյուղերի աշխատանքի դադարեցումը։ ԱՄՆ_ում աճել են բենզինի ու դիզելային վառելիքի գները, դառնալով վերջին 40 տարիների համար աննախադեպ գնաճի պատճառ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա եվրոպացի դաշնակիցներն ՕՊԵԿ+_ից և հատկապես Սաուդյան Արաբիայից պահանջում են ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի նավթի գինը նվազի։ Սակայն Ռիադը, հետևելով իր շահերին, անտեսել է այդ  պահանջը և զայրացրել է ամերիկացի ու եվրոպացի օրենսդիրներին։