Մեկնաբանություն.Ալիեւի թշնամանքը Հայաստանից տեղափոխվեց Իրան
Ընդգծելով, որ արդեն բավական է երկու տարի տևած Ալիևի հռետորաբանությունները, Հարավային Կովկասի հարցերով մի փորձագետ ասել է.«Բաքու-Թուրքիա զորավարժությունների անցկացմամբ պարզ դարձավ, որ Ալիևը Հայաստանի հետ թշնամությունը վերածել է Իրանի հետ թշնամության»։
«ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում Սալար Սեյֆ Ալ-Դինին վերլուծելով Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների անցկացումը, ասել է.«Իրանի հետ սահմանին գտնվող պաշտոնական Բաքուն (Թալիշի շրջանում) Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել «ՆԱՏՕ»-ի հսկողության ներքո, Իհարկե, սեպտեմբերին Իրանի ռազմական նախազգուշացումից հետո, որը մեսիջ էր Հայաստանի Սյունիքում ցանկացած արկածախնդրության վերաբերյալ, Ալիևը երկրորդ տարին հետ նահանջեց և սկսեց հակաիրանական հռետորաբանություն օգտագործել և մատնացույց անել անջատողականներին»։
Սեյֆ Ալդինին հստակեցրել է.«Իրանի ռազմական մուտքը Սյունիք՝ ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցքի» նախագիծն իրականացնելու փորձի դեպքում, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումն է և հաստատ է, բայց ինչո՞ւ է Բաքուն վտանգված զգում իրեն, Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել Բաքու կամ ռմբակոծել այդ քաղաքը։ Իրանական ուժերի թիրախը Սյունիքն է, որտեղ եթե տեսնվեն Բաքվի զինվորներ ոչ մի խնդրի առաջ չի կանգնի»:
Կովկասի հարցերի այս ավագ փորձագետը նշել է.«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ իր խնամակալության տակ գտնվող երկրին պաշտպանելու հարցում Թուրքիայի պարտավորությունների մեջ ներառված չէ Հայաստանի տարածքը, հետևաբար այն, որ Իլհամ Ալիևը այդ զորավարժության համար նաև իր խնամակալին է հրավիրել, անտեղի է»:
Շարունակելով, Սեյֆ Ալ-Դինին նշել է.«Եթե Ալիևը կարծում է իվիճակի է օկուպացնել Սյունիքը հռետորաբանության փոխարեն թող գործի անցնի: Երկու տարի տևած հոխորտանքները բավական է, ավելի լավ է հռետորաբանության ու հայհոյանքների փոխարեն տղամարդու պես ասպարեզ իջնի: Պատերազմի առաջին իսկ շաբաթը Նախիջևանի Բիլեսավարի սահմանի փակվելով այս տարածաշրջանում ապրանքների վերջնական գները կբազմապատկվեն»:
Նա նույնպես հայտնել է.«Բոլոր դժվարությունների մասին Թեհրանում (Աստանայի նիստին) նախազգուշացվել է Էրդողանը, սակայն նա հստակ պատասխան չի տվել: Կարծում եմ, պետության առաջին անձի կողմից, որպես «քանի հազարամյա» երկրի սահման, Հայաստանի մասին խոսելը, բավականաչափ իմաստալից պատգամ է Բաքվի համար: Մնացած գործերը Ալիևի հնարքներն են՝ երկրի մթնոլորտը ռազմականացնելու համար»:
Հարավային Կովկասի Հարցերի փորձագետը հավելել է.«Ալիևը փորձում է ռազմականացված պահել իր երկրի մթնոլորտը, որպեսզի թաքցնի ֆինանսական կոռուպցիան և անհրաժեշտ թափանցիկության բացակայությունը։ Այս կերպ հպատակներից ոչ մեկը չի կարող հարցնել, թե ինչու այս երկրի նավթը ազգային չէ, ինչո՞ւ է ոսկու հանքերի արդյունահանումը մենաշնորհված Բրիտանիային և ինչո՞ւ են երկու իշխող ընտանիքների հետ առնչվող ընկերությունները կլանում ու լափում մեծ պայմանագրերը»:
Սեյֆ Ալ-Դինին նույնպես ասել է.«Բաքվի ժողովրդի ուշադրությունը երեսուն տարի շեղել են Ղարաբաղի հարցով, մի քանի տարի էլ Սյունիքով ու Իրանով կշեղեն նրանց ուշադրությունը, որպեսզի թալանը շարունակվի և Անկարան ու Թել Ավիվը բավարարվեն զենքի վաճառքով»։
Կովկասի հարցերի ավագ փորձագետը նշեց.«Նախատեսված էր, որ այս օրերին Ալիևը Սյունիքում լինի ու Հայաստանի հետ պատերազմի մեջ մտնի, սակայն դրա փոխարեն Իրանի սահմանին է տեսնվել, եթե սա նախանձից դրդված քայլ չհամարենք, կնշանակի, որ Ալիևը Հայաստանի հետ թշնամությունը վերածել է Իրանի հետ թշնամության: Սա ևս, մշտական սկզբունքի, մեկ նշան է.«Բաքուն (ներկայումս) բնածին թշնամի է, իսկ Հայաստանը՝ բնական դաշնակից»։
Իր արտահայտությունների վերջում Սեյֆ Ալ-Դինին հիշեցրել է.«Սպասվում էր, որ Ալիեւը գոնե քայլ կանի հռետորաբանությունը կյանքի կոչելու համար: Բացի այդ, Շահրիվարի զորավարժությամբ Իրանը մտադիր էր հստակ ուղերձ հղել Բաքվին սահմանները փոխելու փորձի տեսանկյունից, սակայն Արդաբիլ նահանգի հյուսիսում Բաքվի նոր զորավարժությունը Սյունիքում իրավիճակի փոփոխություն չի բերում։ Բայց Թուրքիայի և «ՆԱՏՕ»-ի հետ Բաքվի ներկայիս զորավարժությունը զուտ փոխադարձ գործողություն է, որն ապացուցում է Թեհրանի տեսակետները միջանցքի բնույթի և, Հայաստանից Իրան, հակամարտության տեղափոխման վերաբերյալ»: