Մամուլի տեսություն 22․01․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191810-Մամուլի_տեսություն_22_01_2023
Հաղորդումները ցույց են տալիս, որ Եվրամիությունում խիստ անհամաձայնություն կա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկիչ ճանաչելու հարցում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 22, 2023 15:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22․01․2023

Հաղորդումները ցույց են տալիս, որ Եվրամիությունում խիստ անհամաձայնություն կա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկիչ ճանաչելու հարցում:

 

Վաթան Էմրուզ

Ի՞նչ է անելու Եվրամիության Նախարարների խորհուրդը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ Եվրախորհրդարանի ընդունած որոշման հետ

Որոշ հաղորդումներ վկայում են  Եվրամիությունում խորհրդարանի որոշման վերաբերյալ առկա  տարաձայնությունների մասին։   

Եվրամիության խոսնակն ասել է. –«Բորելը շարունակելու է ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները»։

Իսկ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Այս բանաձևը իրավական խնդիրներ ունի»։

ԻՀՊԿ-ը Եվրամիության  «ահաբեկչական» ցուցակում ընդգրկելու մասին հակաիրանական բանաձև ընդունելու Եվրախորհրդարանի քայլին արձագանքները շարունակում են  գլխավորել աշխարհի արտաքին քաղաքականության մասին լուրերը։

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանն իր պարտավորեցնող բնույթ չկրող բանաձևը իրագործվելու համար դեռևս դժվարին ճանապարհի ունի կտրելու, և ինչպես երևում է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներից և եվրոպացի պետական ​​այրերի դիրքորոշումներից, այդ բանաձևի ընդունման շուրջ կոնսենսուս չկա Եվրամիությունում։ Թվում է, թե այս պահին Եվրոպան չի ցանկանում մեծացնել Իրանի հետ լարվածության աճի և ինքնասպանության գնալու ռիսկը, մինչդեռ ՀԳՀԾ-ի հարցը և համաձայնագիրը վերականգնելու և Իրանի միջուկային առաջընթացը զսպելու Արևմուտքի կարիքը հանգուցված է այս բանաձևի հետ։ Իսկ ՀԳՀԾ-ի կասեցման կետը, որը վերջ կդնի բանակցություններին, Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի շուրջ քվեարկության արդյունքում ձայներ չի շահել։

...

Քեյհան

Չնայած ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը՝ Իրանի նավթի արտահանումն զգալիորեն  աճել է

Նախօրեին ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունն իր զեկույցում խոստովանել է, որ չնայած ԱՄՆ-ի առավելագույն ճնշմանը, Իրանի նավթի արտահանումը զգալիորեն աճել է։

Մի իրավիճակում, երբ լայնածավալ պատժամիջոցների առկայության և ԱՄՆ-ի առավելագույն ճնշման պատճառով երկրի նավթի վաճառքը գտնվում է հակակշռի տակ, իսկ վերջին տարիներին պատժամիջոցների աննախադեպ աճով երկիրը բախվում էր նավթը վաճառելու  բազմաթիվ խնդիրների հետ, 13-րդ կառավարության իշխանության գալով նավթի վաճառքի համար բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, և ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելացել է ոչ միայն նավթի վաճառքը, այլև երկրի եկամտի աղբյուրը միայն նավթի վաճառքը չէ։

...

Էթելաաթ

Լարվածություն  է առաջացել Անկարայի և Ստոկհոլմի միջև այն բանից հետո, երբ շվեդ ծայրահեղականը այրել է Ղուրանը Թուրքիայի դեսպանատան դիմաց

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Շվեդիայի դեսպանին և իր վճռական բողոքն է արտահայտել Ստոկհոլմում իր դեսպանատան առջև ծայրահեղականի կողմից Սուրբ Ղուրանը այրելու կապակցությամբ այդ երկրի իշխանությունների արձագանքի բացակայության դեմ։ Միևնույն ժամանակ, Ստոկհոլմում Սուրբ Ղուրանը այրելու որոշ ծայրահեղական խմբավորումների վիրավորական քայլի նկատմամբ Շվեդիայի իշխանությունների պասիվ վերաբերմունքից հետո, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց իր շվեդ գործընկերոջ այցն Անկարա չեղարկելու մասին։ Խուլոսի Աքարը հայտարարեց, որ հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա որեւէ իմաստ չունի այս իրավիճակում, ուստի այն չեղարկվում է։

...

Ջավան

Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Պաղեստինի իդեալին, պետք է կանգնի Սիրիայի կողքին

Օկուպացված Ղոդսում հռոմեական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննան հայտարարելով, որ միանում է Սիրիայի պաշարումը ճեղքելու արաբական և միջազգային արշավին, ասել է,-«Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է Պաղեստինի իդեալին, պետք է կանգնի Սիրիայի կողքին»:

Իր ելույթում Աթաոլլահ Հաննան ասել է. «Մենք Պաղեստինի մայրաքաղաք Ղոդսում կանգնած ենք  Սիրիայի  կողքին և կաջակցենք նրա շրջափակումը վերացնելուն և սադրանքներից նրան պաշտպանելուն ուղղված ազնիվ ջանքերին»։

...

 

Էթելաաթ

Բրիտանիայի ոստիկանությունը տուգանել է այդ երկրի վարչապետին ամրագոտի չկապելու համար

Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ երկրի վարչապետ  Ռիշի Սունակին  տուգանել է ՝ անձնական մեքենայում ամրագոտի չկապելու համար։ Տուգանվելուց հետո Սունակը կարճ տեսանյութով ներողություն է խնդրել իր թույլ տված սխալի համար։ Վերջին մեկ տարվա ընթացքում սա 2-րդ դեպքն է,որ  Սունակնը տուգանվում է ոստիկանության կողմից։

……….

 

Armenpress.am

Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։

Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից։

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի», - նշվում է հայտարարությունում։

 

Aravot.am

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դիմում է կառավարությանը՝ հետաքննել հնարավորությունները և եվրոպական մակարդակով բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհ է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։

Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։ Բանաձևը դիմում է կառավարությանը հետաքննել հնարավորությունները, որպեսզի եվրոպական մակարդակով բարձրացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի շրջափակումը և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին։

 

 Tert.am

ԵՄ–ն վերացրել է էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պնդում է, որ Եվրոպային հաջողվել է լիովին հաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը։

«Մի քանի ամսում մենք վերացրեցինք էներգետիկ կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որը մենք ստեղծել էինք տարիներ շարունակ»,- ասել է նա կիրակի օրը «Diário» թերթին տված հարցազրույցում։

«Մենք գնային աճի չափազանց լարված փուլ անցանք, բայց վերադարձանք նախապատերազմյան իրավիճակին»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Նա նշել է, որ օգոստոսին դա մեծապես պայմանավորված է եղել շուկաներում սպեկուլյատիվ լարվածությամբ։

Նրա կարծիքով, էներգետիկ շուկայում լարվածությունն այլևս չի կարելի կապել Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Սա էներգետիկայի և, մասնավորապես, գազի և էլեկտրաէներգիայի գների հարաբերակցության կառուցվածքային խնդիր է»,- պարզաբանել է Բորելը։ Նա հույս է հայտնել, որ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի իրավիճակի շտկմանն ուղղված առաջարկ։

 

News.am

Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից

Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից, քանի որ չինական շուկայից անջատումը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում աշխատատեղեր կարժենա, ասվում է ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հայտարարության մեջ։

Գերմանիան աշխատում է Չինաստանի նկատմամբ նոր ռազմավարության վրա, որի շրջանակում ավելի սթափ վեաբերմունք կա հարաբերություններին եւ նպատակ է դրված նվազեցնել կախվածությունը ասիական տնտեսական գերտերությունից, որը երկրի հիմնական առեւտրային գործընկերն է 2016 թվականից ի վեր:

«Մեր տնտեսության տարանջատումը չինական շուկայից չի բխում Գերմանիայում աշխատատեղերի շահերից», - Լինդների խոսքերը մեջբերել է Welt am Sonntag թերթը: Նրա խոսքով՝ աշխարհի մյուս տարածաշրջաններն ու շուկաները առաջիկա տարիներին եւ տասնամյակներում աստիճանաբար պետք է ավելի կարեւոր դառնան գերմանական բիզնեսի համար, գրում է թերթը․ «Դրա համար քաղաքական պայմանները պետք է բարելավվեն»։