Մեկնաբանություն- Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թույլ ներկայացնելու թշնամիների ապարդյուն փորձը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i193544-Մեկնաբանություն_Իրանի_Իսլամական_Հանրապետության_համակարգը_թույլ_ներկայացնելու_թշնամիների_ապարդյուն_փորձը
Հակառակորդի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու ուղիներից մեկն այն է, որ ցույց տա թե իբր Իրանը փակուղու առաջ է կանգնել, ինչի համար էլ մեծ ծախսեր է կատարվում թշնամիների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2023 08:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը թույլ ներկայացնելու թշնամիների ապարդյուն փորձը

Հակառակորդի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու ուղիներից մեկն այն է, որ ցույց տա թե իբր Իրանը փակուղու առաջ է կանգնել, ինչի համար էլ մեծ ծախսեր է կատարվում թշնամիների կողմից:

Իսլամական հեղափոխության հաղթանակից և համաշխարհային իմպերիալիզմի հավասարումների փլուզումից հետո Իրանը դարձել է թշնամիների և նրանց կցորդների ատելության ու թշնամանքի թիրախը, և վերջին ամիսներին թշնամիները ներքաշվել են Իրանի դեմ համակցված պատերազմի մեջ՝ իրենց ամբողջ քաղաքականությամբ, տնտեսությամբ, կապի և լրատվական միջոցներով և փորձում են Իսլամական Հանրապետության համակարգը ցույց տալ որպես անարդյունավետ համակարգ։

Թշնամիները, ներառյալ ԱՄՆ-ն և Սիոնիստական ​​ռեժիմը, այս տարիների ընթացքում Իսլամական Հանրապետության համակարգը անապահով և անարդյունավետ դարձնելու, ինչպես նաև Իրանի դեմ տարբեր նախագծեր իրականացնելու, ինչպիսիք են ութամյա պատերազմը, լայնածավալ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, գիտնականների և դիմադրության հրամանատարների սպանությունը, Իրանը մեկուսացնելու համար կոալիցիա ստեղծելը, մեծ ներդրումներ կատարեցին, բայց ոչ մի հաջողության չհասան իրենց նպատակների իրականացման գործում։

Վերջին ամիսներին թշնամիները մեծ գումարներ են ծախսել և օգտագործել իրենց տնտեսական, քաղաքական բոլոր հնարավորությունները, վիրտուալ տարածության ու արբանյակային ցանցերի հարթակը՝ որպեսզի Իրանում տարաձայնություններ առաջացնեն սերունդների, էթնիկ խմբերի, կրոնների միջև ինչպես նաև անջատողական հակումներ առաջանցելով՝ ժողովրդին հատկապես երիտասարդությանը դրդեն համակարգի դեմ և այնպես ձևացնեն, որ իբր համակրգը անկարող է բավարարել ժողովրդի պահանջները: 

Չնայած սրան, երկրի հանրային դաշտի հանդարտեցումը և անգամ հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից վերջերս տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվողների ու դատապարտվածների համատարած համաներումն ու պատժի նվազեցումը ևս մեկ անգամ ցույց տվեցին Իրանի և իսլամական համակարգի կայունությունն ու անվտանգությունը։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իրանի իսլամական համակարգը ոչ միայն չի թուլացել, այլ դեռ հեղինակության և հզորության դիրքերում է։

Փաստն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման սկզբից մեծացրել է իր հզորությունն ու ազդեցությունը՝ ապավինելով իսլամի ուսմունքներին, գիտական ​​առաջընթացին՝ մեծացնելով ռազմական և պաշտպանական հզորությունը և դիմակայելով ԱՄՆ-ի գլխավորությամբ իր իսկ թշնամիներին: Ուստի թշնամիների կողմից այս իրողության գլխիվայր ցույց տալու կամ Իսլամական Հանրապետության համակարգը թույլ ցույց տալու համատարած քարոզչությունն անհիմն պնդում է։

Արդյունաբերական, ռազմական և գիտական ​​տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին հայացքը նաև ցույց է տալիս, որ թշնամիների համակողմանի քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշումները չեն կարողացել զսպել Իսլամական Հանրապետության հզորության բաղադրիչները:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան Թավրիզի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթի մի հատվածում նույնպես անդրադարձել է այս խնդրին և ասել.«Երբեմն բացահայտ ստով ասում են, որ համակարգը հետընթաց է ապրում, մինչդեռ երկիրը, չնայած խնդիրներին, բոլորովին տարբերվում է երկու-երեք տասնամյակ առաջվա Իրանից և այս կետին հասնելու համար երկար ճանապարհ է անցել: Երբեմն ասում են, որ Իսլամական Հանրապետությունը փակուղի է մտել։ Եթե ​​այս պնդումը ճիշտ է, ինչ-որ մեկը, երբ հասնում է փակուղու ինքը գետին կընկնի, ապա ինչո՞ւ եք այդքան գումար ծախսում նրան տապալելու համար»: