Մամուլի տեսություն 2023-4-7
Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելուց հետո ԱՄՆ-ը խանգարեց ԱԽ-ին Ալ-Աքսա մզկիթի վրա սիոնիստների հարձակումը դատապարտող հայտարարությամբ:
Էթեմադ օրաթերթ
ԱՄՆ-ը կանխել է Անվտանգության խորհրդի հայտարարության հրապարակումը, որը դատապարտում է Ալ-Աքսա մզկիթի վրա սիոնիստների հարձակումը:
Սիոնիստական ռեժիմին կողմնապահելով և անտեսելով Պաղեստինի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները՝ ԱՄՆ կառավարությունը կանխեց Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիոն ռեժիմի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա և հավատացյալներին ծեծի ենթարկելը դատապատրող հայտարարությունը:
Ջամե Ջամ օրաթերթ
Ֆրանսիայում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 111 ցուցարար և վիրավորվել 154 ոստիկան
Հինգշաբթի օրը հարյուր հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների դեմ, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների, ցուցարարների հետ բախումների արդյունքում ձերբակալվել է 111 ցուցարար, վիրավորվել՝ 154 ոստիկան։
Իրան օրաթերթ
Բրիտանական թագավորության դերը ստրկավատիրության մեջ
Անգլիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական թագադրումից որոշ ժամանակ առաջ Guardian-ը հրապարակեց զեկույցներ այս երկրի թագավրության դերի մասին ստրկատիրության մեջ։ Ըստ Guardian-ին անգլիացի պատմաբան դոկտոր Բրուկ Նյումանի տրամադրած փաստաթղթի.«1689 թվականին ստրկավաճառության ոլորտում գործող աֆրիկյան ընկերության բաժնետոմսերից հազար ֆունտ ստերլինգ գումարը փոխանցվել է Անգլիայի այն ժամանակվա թագավոր Ուիլյամ III-ին»։Էդվարդ Քոլսթոնի անունը երևում է այս փաստաթղթում, ով այդ ժամանակ մի գործարար էր և լավ գումար էր վաստակում աֆրիկյան ստրկուկների առևտրից, և այդ պատճառով նրա արձանը քանդեցին երեք տարի առաջ Բրիստոլում հակառասիստական ցույցերի ժամանակ:
Ջամե Ջամ օրաթերթ
Չինական նավթավերամշակման գործարաններն ավելի շատ նավթ են գնում Իրանից
Չինաստանի Շանդունգ նահանգի մասնավոր նավթավերամշակման գործարանները մարտին օրական 800 հազար բարել իրանական նավթ և կոնդենսատ են գնել:
Չինաստանի պետական նավթավերամշակման գործարանների և հնդկական նավթավերամշակման գործարանների միջև ռուսական նավթ գնելու մրցակցության ֆոնին, Չինական շատ մասնավոր նավթավերամշակման գործարաններ Շանդունգ նահանգում ավելի շատ իրանական նավթ են գնում:
araratnews.am
Մոսկվայում զինված տղամարդը փորձել է ներխուժել ՊՆ տարածք
Մոսկվայում 40-ամյա տղամարդը ատրճանակով փորձել է ներխուժել ՊՆ տարածք, հայտնում է Shot Telegram ալիքը։ Նրան բերման են ենթարկել Ֆրունզենսկայա ամբարտակի վրա գտնվող վարչության գլխավոր շենք։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը բարձր բղավելով փորձել է մուտքի դարպասից ներս մտնել։ Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել և նրա դեմ վարչական իրավախախտման գործ են հարուցել 20.1 հոդվածով («Մանր խուլիգանություն»): Հանցագործից առգրավված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության։
Ձերբակալվածն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել, նա պետք է պատասխանատվության ենթարկվի մանր խուլիգանության հոդվածով։
Զենքը, որը, ըստ նախնական տվյալների, օդամղիչ ատրճանակ է, ուղարկվել է փորձաքննության։
Արցախցի կանայք խաղաղ ակցիա են իրականացրել՝ քայլերթով շարժվելով դեպի Շուշի տանող ճանապարհի սկզբնամաս
«Արցախի մայրիկների ակումբ»-ի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին Ստեփանակերտում խաղաղ ակցիա է կազմակերպվել, որի շրջանակներում հարյուրավոր արցախցի մայրեր, կանայք և աղջիկներ Արցախը Հայաստանի կապող միջանցքը բացելու, արցախահայության ինքնորոշման ու հիմնարար իրավունքները հարգելու, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու պահանջատիրական քայլերթով շարժվել են դեպի դեպի Շոշ և Շուշի ճամփաբաժան, որտեղից դեպի Շուշի շարունակվող ճանապարհը փակ է արդեն 117 օր:
araratnews.am
Հռոմի պապն առաջարկել է Ուկրաինայում երկշաբաթյա հրադադար հաստատել՝ ի պատիվ Սուրբ Զատկի տոնակատարությունների
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա հրադադար հաստատել Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ կաթոլիկների և ուղղափառների կողմից Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ հղում անելով Հռոմի պապի հետ ունեցած անձնական զրույցին։«Հաջորդ շաբաթ կաթոլիկական Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառ Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Պապն ինձ հայտնեց, որ ի պատիվ դրա՝ ինքն առաջարկում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում բոլոր ռազմական գործողությունները երկու շաբաթով դադարեցվեն՝ կաթոլիկական և ուղղափառ Զատկի շաբաթներին: Այսինքն՝ այս կիրակի օրվանից սկսած՝ երկու շաբաթվա ընթացքում ընդհանրապես ոչ մի հարձակում չլինի, բոլորը դադարեն կրակել միմյանց վրա, և հայտարարվի հրադադար»,- ասել է Սևաստյանովը։Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը նշում է առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաները այն նշում են մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին:
lragir.am
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իսրայելի հարվածների պատճառով
Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցչությանը հանձնարարել է բողոք ներկայացնել համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ իսրայելցի զինվորականների կողմից հանրապետության հարավային մասի հրթիռակոծման կապակցությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
«Վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ խորհրդակցություններից հետո արտաքին գործերի և միգրացիայի նախարար Աբդուլլա Բու Հաբիբը ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությանը հանձնարարել է Նյու Յորքում պաշտոնական բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ այսօր առավոտյան հարավային Լիբանանի վրա Իսրայելի կանխամտածված հարձակման կապակցությամբ», – ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների գնդակոծումը «Լիբանանի ինքնիշխանության աղաղակող խախտում է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701-րդ բանաձևի կոպիտ խախտում»: Լիբանանի ԱԳՆ-ում հավելել են, որ Իսրայելի հարձակումը «սպառնում է երկրի հարավում հաստատված կայունությանը»։
Ապրիլի 6-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Լիբանանի տարածքից հրեական պետության ուղղությամբ առնվազն 34 հրթիռների արձակման մասին, որոնցից 25-ը կալանվել է ՀՕՊ համակարգի կողմից։
News.am
Աջակցում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով
Մոսկվան կողմ է Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության շարունակմանը, տարածաշրջանում բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Նա կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նաև հավելել է, որ Մոսկվան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։