Մամուլի տեսություն 2023-4-2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197054-Մամուլի_տեսություն_2023_4_2023
Վերլուծաբանները կարծում են, որ Թեհրանի և Բաքվի միջև վերջին լարվածությունը Արաքսի սահմանին պատերազմի չի հանգեցնի, սակայն առայժմ այդ լարվածությունը հարմար թեմա է ստեղծել լրատվական ցանցերի համար։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Ապրիլ 10, 2023 12:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 2023-4-2023

Վերլուծաբանները կարծում են, որ Թեհրանի և Բաքվի միջև վերջին լարվածությունը Արաքսի սահմանին պատերազմի չի հանգեցնի, սակայն առայժմ այդ լարվածությունը հարմար թեմա է ստեղծել լրատվական ցանցերի համար։

Դոնյայե Էղթեսադ

Արաքսի սահմանին պատերազմի հավանականությո՞ւնը

Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի առանցքային հարեւաններից է, որն այս օրերին քայլեր է ձեռնարկում Իսրայելի հետ բարեկամության ուղղությամբ, և այդ բարեկամությունը համարվում է սպառնալիք Իրանի համար։

Ադրբեջանի և Իսրայելի ջերմ հարաբերությունները հանգեցրել են Իրանի պաշտոնյաների անհանգստությանը։

Վերլուծաբանները կարծում են, որ Թեհրանի և Բաքվի միջև վերջին լարվածությունը Արաքսի սահմանին պատերազմի չի հանգեցնի, սակայն առայժմ այդ լարվածությունը հարմար թեմա է ստեղծել լրատվական ցանցերի համար։

Քեյհան օրաթերթ

Մակրոնը դիմել է Եվրոպային. «Նվազեցրե՛ք ձեր կապը Ամերիկայի հետ»

Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահն իր ինքնաթիռում երեք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ կոչ է արել Եվրոպային անկախանալ Ամերիկայից։

Ուկրաինայում պատերազմի մեջ մտնելով՝ Ֆրանսիան մեծ վնաս է կրել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ «տնտեսության»։

Politico Europe-ին տված հարցազրույցում, որի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում, Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է դիմադրի «Ամերիկայի հետևորդներ» դառնալու ճնշմանը։

«Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը Ամերիկայից և խուսափի Թայվանի շուրջ Չինաստանի և Ամերիկայի միջև առճակատման մեջ ներքաշվելուց»:

 

Էթելաաթ օրաթերթ

Չինաստանը նմանակել է Թայվանի վրա հարձակումը

Թայվան կղզու շուրջ իր լայնածավալ զորավարժությունների երկրորդ օրը չինական բանակը ճշգրիտ հարձակումներ է իրականացրել կղզու դիրքերի վրա։ Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը ԱՄՆ կատարած այցից վերադառնալուց և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ հանդիպելուց մեկ օր անց Չինաստանը զորավարժություններ սկսեց Թայվան կղզու շուրջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ չինացի զինվորականները Թայվան կղզու շուրջ զորավարժությունների ժամանակ ճշգրիտ հարձակումներ են իրականացրել Թայվանի դեմ։

Վաթան էմրուզ օրաթերթ

BRICS-ը շրջանցել է G7-ին

2009 թվականին BRICS խմբի ստեղծումից մինչև 2020 թվականը  այս խմբի անդամ 5 երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ ավելացել է ավելի քան 8%-ով։

Անգլիայի Acorn Macro ինստիտուտի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ BRICS երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքն ավելին է, քան 7 երկրների ընդհանուր արդյունքը։ BRICS-ի անդամ երկրները, այդ թվում՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, ունեն աշխարհի ՀՆԱ-ի 31,5%-ը։ G-7 խմբի 7 անդամները, այդ թվում՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Անգլիան, ընդհանուր առմամբ ունեն աշխարհի ՀՆԱ-ի 30,7%-ը։

 

araratnews.am

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու, գրում է ermenihaber.am-ը։

Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն՝ այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։

«Ես իմ կուսակցության կողմից որպես թեկնածու չեմ առաջադրվի։ Հաջողություն մեր բոլոր թեկնածուներին։ Հաղթանակ (քրդերեն)»։

aysor.am

Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս տարիների ընթացում մեր հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Համոզված եմ համատեղ աշխատանքով նոր հաջողությունների կհասնենք, որովհետև երկու կողմից էլ պատրաստակամությունը շատ մեծ է: Հատկապես վերջին վեց ամիսներին մեր հարաբերությունների ակտիվության մեջ դա նկատելի է»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհային նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, մեր փոխգործակցությունը մի շարք ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բավական ակտիվ է, և ինչպես ընդգծեցիք վերջին շրջանում նկատվել է այս հարաբերությունների խորացում:Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանեմ առավելագույնը, որպեսզի այս հարաբերություններն ավելի խորանան և ընդգրկեն շատ ավելի մեծ շրջանակ, քան ներկայում կա», - նշել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային փոխգործակցության մեծ ներուժի շարունակական իրացման անհարժեշտությունը: Այս տեսանկյունից ընդգծվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի գործարկման կարևորությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին և նորանշանակ դեսպանին մանրամասներ ներկայացրել ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև միջազգային հարթակներում առկա համագործակցության առավել սերտացումն ու

 

araratnews.am

Ֆիլիպինները և ԱՄՆ-ը կանցկացնեն երբևէ ամենամեծ համատեղ զորավարժությունները

Թայվանի նեղուցում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին ապրիլի 11-ին Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ը կանցկացնեն երկու երկրների պատմության մեջ ամենամեծ համատեղ զորավարժությունները, հայտնում է Star թերթը։

Զորավարժություններին կներգրավվի ավելի քան 17000 զինվորական՝ 5000 ֆիլիպինցի, 12000 ամերիկացի և 111 ավստրալացի։ Այս տարի մասնակիցների թիվը գրեթե կրկնակի է նախորդ տարվա համեմատ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական բանակի «Շանդուն» ավիակիրն առաջին անգամ է ներգրավվել Թայվանի մոտ զորավարժություններին։

 

armenpress.am

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը չեն ծառայում որևէ երկրի շահերի, իսկ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու համար հարկավոր է շարունակական երկխոսություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները», - մեջբերել է նրա խոսքը Press TV-ն:

Շամխանին հավելել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը:

«Տարածաշրջանի բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային մարտահրավերները խաղաղ ճանապարհով կարգավորելու համատեղ ջանքերը», - նշել է Շամխանին։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտել է, որ Իրանը «կարևոր դեր» է կատարում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Իրանում աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Iran Front Page-ի հաղորդմամբ էլ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Իրանին Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ 

aysor.am

Հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ վաղը մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանն ընդգրկված են Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում:

Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի ապրիլի 11-16-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: