Մամուլի տեսություն 16․04․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197506-Մամուլի_տեսություն_16_04_2023
Ամերիկյան Forbes ամսագիրն անդրադառնալով Թեհրանի և Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի ազդեցությանը, գրել է, որ այս համաձայնագրի վերջնական պարտվողը Թել Ավիվն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2023 10:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16․04․2023

Ամերիկյան Forbes ամսագիրն անդրադառնալով Թեհրանի և Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի ազդեցությանը, գրել է, որ այս համաձայնագրի վերջնական պարտվողը Թել Ավիվն է։

Վաթան-է Էմրուզ

Դիվերսիա Արևմուտքում

Այս օրերին արևմտյան ուժի և Արևմուտքի դաշնակիցների շրջանակներում ամերիկյան գերակայության ժխտման մասին քննարկումներն այնքան են խորացել, որ նույնիսկ Ջո Բայդենի տեսանելի և լսելի գաֆֆերը, այդ թվում՝ Դուբլինում ունեցած ելույթի ժամանակ «Եկեք լիզենք աշխարհը» թեժ հայտարարությունը  կորցրել են իրենց անցյալի գրավչությունը հիմնական լրատվամիջոցների համար: Այսօր միջազգային հասարակական կարծիքի համար կարեւոր են դարձել ոչ թե ամերիկյան համակարգի սկանդալային լուրերը, այլ նրա հեգեմոնիայի փլուզման հետ կապված զարգացումները։

Մակրոնը և Եվրամիության որոշ ղեկավարներ դեմ են ԱՄՆ-ի գերիշխանությանը և նույնիսկ արտահայտվել են այդ մասին,ինչը վկայում է Արևմուտքում իրարամերժ գործընթացի մեկնարկի մասին։

 

Իրան

Իրանական արտադրության ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի

 

Իրանական արտադրության մարդատար ինքնաթիռը շուտով կթռչի՝ տարբեր հաստատումների վերջնական փուլերն անցնելուց հետո։

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը «Իրան»-ի հետ զրույցում այս լուրը հայտնելիս ասել է. –«Հայրենական արտադրության  մարդատար ինքնաթիռի առանձնահատկությունների և թռիչքի ստույգ ժամի մասին լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն հաջորդ շաբաթ։

 

Քեյհան

Forbes. Տարածաշրջանային զարգացումների ամենամեծ պարտվողը Իսրայելն է

Ամերիկյան Forbes ամսագիրն անդրադառնալով Թեհրանի և Ռիադի միջև ձեռք բերված համաձայնագրի ազդեցությանը, գրել է, որ այս համաձայնագրի վերջնական պարտվողը Թել Ավիվն է, քանի որ սաուդցիները դավաճանել են Թել Ավիվին, և վերջին ամիսներին լարվածության իրավիճակը Պաղեստինում դաժանորեն սրվել է։

Անցած երեք ամիսների ընթացքում տարածաշրջանի զարգացումներն  ու քաղաքական կարգը  ավելի քան երեք տասնամյակի չափ արմատական ​​փոփոխություններ են կրել ։

 

Էթելաաթ

Պենտագոնի փաստաթղթեր. Պուտինը քաղցկեղ ունի, և նրա գեներալները դավադրություն են կազմակերպում նրա դեմ

Համաձայն բաց հարթակներում Պենտագոնի  հայտնված գաղտնի փաստաթղթերի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիմիաթերապիա է անցնում, և որ նրա գլխավոր գեներալները ղեկավարում են պատերազմն Ուկրաինայում: Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հույժ գաղտնի» վերնագրված այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ  քանի դեռ Պուտինը բուժման կուրսեր է անցկացնում , ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը  նրա դեմ դիվերսիա իրականացնելու ծրագիր են մշակել։

***

Tert.am

ՀՀ-ում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է աշխարհում Նիկոլ Փաշինյան

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում:

«2022 թվականին 2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով», - գրել է նա՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի ընթացքում ունեցած ելույթի տեսանյութը։

«2018 թվականի համեմատ՝ 1․8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է։ 2022 թվականի դեկտեմբերին մենք արձանագրել ենք գնացված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում․ 704 հազար աշխատատեղ է արձանագրվել։ 2022 թվականի արդյունքներով՝ մենք ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է հասնելով 11,6 տոկոսի։

News.am

Բաքվի քարոզչամեքենան նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը տապալվեց. Ոսկանյան

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։ Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ծանրամարտի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը:

Armenpress.am

Միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար. Կարեն Գիլոյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:   

«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-շեշտեց փոխնախարարը:

Կարեն Գիլոյանի խոսքով` միջադեպն օգտագործվեց, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:

News.am

Լուիսվիլի զբոսայգում անհայտ անձը կրակել է հարյուրավոր մարդկանց վրա

Անհայտ անձն ատրճանակից կրակոցներ է արձակել հարյուրավոր մարդկանց վրա ամերիկյան Քենթուքի նահանգի Լուիսվիլ քաղաքի զբոսայգում, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 4-ը վիրավորվել, ոստիկանությանը վկայակոչելով՝ տեղեկացնում է  The Associated Press-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով շաբաթ երեկոյան։

«Սա մեր քաղաքի համար աննկարագրելի ողբերգական շաբաթ էր»,- շաբաթ երեկոյան  դեպքի վայրում հայտարարել է քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը՝ նկատի ունենալով երկուշաբթի տեղի ունեցածը, երբ հրաձիգը սպանել էր Լուիսվիլի բանկի հինգ աշխատակցի՝ հարձակումն ուղիղ եթերով հեռարձակելով Instagram-ում։

 

Tert.am

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու փաստով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երևանում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության ժամանակ ադրբեջանական դրոշն այրելու փաստով։ Հայտնում է «Ինտերֆաքս»-ը։


Գործը հարուցվել է ազգային ատելություն և թշնամանք հրահրելու և Ադրբեջանի պետական դրոշն անարգելու հոդվածներով։

APA գործակալությունն էլ հայտնում է, որ Արամ Նիկոլյանին ազգային և միջազգային դատական պատասխանատվության ենթարկելու համար դիմումներ են ուղարկվելու արտասահմանյան երկրներին և համապատասխան մարմիներին ու միջազգային կազմակերպություններին։