Մամուլի տեսություն 17-04-2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197590-Մամուլի_տեսություն_17_04_2023
Իրանի ավիացիոն արդյունաբերության դեմ արևմտյան ծանր և համապարփակ պատժամիջոցները հզորացրել են իրանցի ինժեներներին, ինչը հանգեցրել է Իրանի արտասովոր առաջընթացին այս ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-04-2023

Իրանի ավիացիոն արդյունաբերության դեմ արևմտյան ծանր և համապարփակ պատժամիջոցները հզորացրել են իրանցի ինժեներներին, ինչը հանգեցրել է Իրանի արտասովոր առաջընթացին այս ոլորտում:

Վաթան էմրուզ օրաթերթ

Իրանի ռազմաօդային ուժերի վերանորոգում

Անցած տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը պատժամիջոցների պատճառով չի կարողացել  օտարերկրյա պետություններից գնել կամ վաճառել նոր սարքավորումներ։

Իրանի Իսլամական Հանրապետությունն այն երկրների թվում է, որոնց օդային նավատորմը օգտագործում է և՛ արևմտյան, և՛ արևելյան ինքնաթիռներ, և ծանր ու համապարփակ պատժամիջոցների հետևանքով, Իրանը դարձրել է այդ 2 տեսակի ինքնաթիռների սպասարկման կենտրոններից մեկը։

Անկասկած, սա կլինի Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի վերածննդի սկիզբը, որը կարող է փոխել բազմաթիվ հավասարումներ և ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Քեյհան օրաթերթ

Աճող նախազգուշացումները դոլարի գերակայության ավարտի մասին / ԱՄՆ ֆինանսների նախարար. դոլարի գերիշխանությունը վտանգի տակ է

 

Ամերիկայի ֆինանսների նախարարը անդրադառնալով  այլ երկրների դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կործանարար ազդեցությանն ընդգծել, որ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու պնդումը մարտահրավեր է նետում դոլարի հեղինակությանը աշխարհում։ Թրամփը նաև անվանել է դոլարի գերիշխանության ավարտը որպես համաշխարհային պատերազմում պարտությանը։

Պատժամիջոցներ կիրառելը և դոլարի համաշխարհային վարկի օգտագործումը տարբեր երկրների վրա ճնշում գործադրելու համար, թեև դա համեմատաբար հաճախակի ռազմավարություն է ԱՄՆ իշխանությունների կողմից աշխարհի տարբեր մասերում դա բացասական ազդեցություն է ունեցել Վաշինգտոնի և այս երկրի տնտեսական կառուցվածքի վրա: ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրների ցանկում են Վենեսուելան, Կուբան, Սիրիան, Լիբանանը, Զիմբաբվեն, Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։

Էթելաաթ օրաթերթ

Ճապոնիայի վարչապետ Կիշիդայի» ելույթի վայրում պայթյուն է տեղի ունեցել

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի ելույթի ժամանակ հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Անհայտ անձը ծխային ռումբ է նետել վարչապետի վրա, ապա ձերբակալվել ոստիկանների կողմից։ Ֆումիոն ելույթ էր ունենում իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուի նախընտրական քարոզարշավում, երբ տեղի ունեցավ միջադեպը։ Նա դուրս է եկել դասախոսությունների դահլիճից և տեղափոխվել Վակայամա ոստիկանական բաժանմունք։ Նա չի տուժել և առողջ է։

armenpress.am

Հայաստանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է տեսնում անդամ որոշ երկրների անորոշ դիրքորոշումների բերումով

Հայաստանի կառավարությունը իր ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ ներկայացնելով նաև միջազգային հանրության արձագանքն այդ ագրեսիային։

Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով:

 

araratnews.am

Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լու Բոնոյի հետ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։

1in.am

ԵԱՏՄ-ն մտադիր է ակտիվացնել Հնդկաստանի հետ բանակցություններն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մտադիր է ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման շուրջ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը Ռուսաստանի և Հնդկաստանի գործարար շրջանակների հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր երկրների շուկաներում արտադրանքի փոխադարձ հասանելիության հարցերին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մենք ակնկալում ենք ակտիվացնել բանակցությունները Հնդկաստանի հետ՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ», – ասել է նա։

 

armenpress.am

Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները:

Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Սուդանում հակամարտությունը շարունակվում է զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: 

Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

armenpress.am

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ 

Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։