Մեկնաբանություն- Բուլղարիայում հակապատերազմ ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել
Բուլղարացիները պահանջում են փակել այդ երկրում ՆԱՏՕ-ի բազաները Բուլղարիայի տարբեր քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Սոֆիայի հազարավոր բնակիչներ բողոքի ցույցեր են անցկացրել պատերազմի և ՆԱՏՕ-ի պատերազմներին իրենց երկրի ցանկացած ձևաչափով մասնակցության դեմ, հնչեցնելով «Բուլղարիա՝ խաղաղության գոտի» կարգախոսը։ Բողոքի ցույցեր են անցկացվել երկրի 32 քաղաքներում։
Ցուցարարները պահանջել են փակել այդ երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաներն ընդգծելով, որ Ուկրաինա զենք ուղարկելը ոչ միայն չի նպաստում իրավիճակի կարգավորմանը, այլև բորբոքում է պատերազմը և ավելացնում զոհերը։
ՆԱՏՕ-ն Բուլղարիայում ունի 4 ռազմակայան, որոնք գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Ռազմակայաններ հիմնելու հարցում Բուլղարիայի ընտրությունը պայմանավորված է այս երկրի ռազմավարական դիրքով, քանի որ այն գտնվում է Սև ծովի կողքին և ապահովում է ելք դեպի ծով և ջրային ուղիներ։
Բուլղարացիների բողոքը, ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջը և ընդհանրապես եվրոպական շատ այլ երկրների քաղաքացիների բողոքը վկայում է, որ եվրոպացիները քաջ գիտակցում են ՆԱՏՕ-ի կործանարար դերը Եվրոպայում պատերազմ սկսելու և Ռուսաստանի հետ առճակատման մասին:
Կիրակի օրը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նույնպես հարյուրավոր հակապատերազմ ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի կառավարության կողմից Ուկրաինա զենք մատակարարելու դեմ:
Տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող ցուցարարները կրել են «Դադարեցրեք պատերազմն Ուկրաինայում» և «Խաղաղություն, ոչ թե պատերազմ» գրություններով պաստառներ: Ցուցարարները կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումները Ուկրաինա և կոչ են արել կառավարությանը կենտրոնանալ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համար խաղաղ բանակցությունների վրա:
Տպավորություն է ստեղծվում, թե եվրոպական կառավարությունները հայտնվել են մեծ ծրագրի մեջ, որը ԱՄՆ-ն կազմել է՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման համար:
Չնայած Ուկրաինայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին իր կարգախոսներին, Միացյալ Նահանգները փաստացի որդեգրել է այս պատերազմը խորացնելու և ընդլայնելու մոտեցումը՝ նպատակ ունենալով հնարավորինս թուլացնել Ռուսաստանին և իր արևմտյան դաշնակիցներին՝ մեծացնելու Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։
Բայդենի կառավարությունը մտադիր է հասնել իր հակառուսական նպատակներին՝ շարունակելով հսկայական ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և թուլացնել Ռուսաստանի ռազմական և տնտեսական հնարավորությունները։
Դա ընդունում են նույնիսկ որոշ եվրոպացի առաջնորդներ: Ի թիվս այլոց, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանն ասում է. «Բացի Հունգարիայից, ՆԱՏՕ-ի և ԵՄ բոլոր երկրները ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում»։
Եվրոպական երկրներում բողոքի ցույցերի անցկացումը վկայում է այն մասին, որ այդ երկրների քաղաքացիները համաձայն չեն իրենց կառավարությունների արկածախնդիր քաղաքականությանը և վախենում են պատերազմի շրջանակների ընդլայնումից դեպի Եվրոպայի այլ շրջաններ, ինչպես նաև Ռուսաստանի հնարավոր արձագանքներից:
Բացի այդ, եվրոպացիները վաղուց առընչվում են ուկրաինական պատերազմի հետևանքների և եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող լայնածավալ էմբարգոյի հետ, որի հետևանքներն են աննախադեպ գնաճը և տնտեսական լճացումը՝ Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալների նվազումը: