Մամուլի տեսություն 30․04․2023
Իրանը բնակելի է դարձնում Պարսից ծոցում ռազմավարական նշանակություն ունեցող Աբու Մուսա կղզին:
Վաթան-ե Էմրուզ
Ամերիկյան կատակերգական դրամա
Politico ամսագիրը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի ներկայիս քաղաքական դարաշրջանը՝ Թրամփի և Բայդենի դերակատարմամբ։
ԱՄՆ-ում քաղաքական արգելափակումը ստեղծվել է մի իրավիճակում, երբ այս հարցը չի վրիպել ամերիկյան լրատվամիջոցների ու փորձագետների աչքից։ Այն դեպքում,երբ աշխարհը ահռելի փոփոխությունների շեմին է կանգնած, և Միացյալ Նահանգները պնդում է, որ ձգտում է վերականգնել իր առաջնորդական դիրքն աշխարհում, պետք է տեսնել, թե ինչ է ցույց տալիս ԱՄՆ-ի քաղաքական կողմնացույցը:
80-ամյա գործող նախագահը տառապում է տկարամտությամբ և չնայած դեմոկրատների ու հասարակական կարծիքի հակազդեցությանը, նա կրկին իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին, իսկ մյուս կողմից՝ հանրապետականների թեկնածուն նաև նախկին նախագահն է, ով բացի դատարան ներկայանալուց, այս օրերին ծաղրում է գործող նախագահին։
Էըթեմադ
Պարսից ծոցում իրանական Աբու Մուսա կղզու բնակեցումը
Google Earth-ի միջոցով արված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ Պարսից ծոցում Աբու Մուսա կղզու բնակեցումն ակտիվացել է։
Անցած մի քանի տարիներին ԻԻՀ մեծարգո առաջնորդը շատ է ընդգծել այս կարևոր հարցը։
Քեյհան
Չոմսկի. Ռուսաստանն Ուկրաինայում ավելի մարդկային է գործում, քան ԱՄՆ-ն Իրաքում
Ամերիկացի ականավոր փիլիսոփա, լեզվաբան և քաղաքական քննադատ «Նոամ Չոմսկին» ասում է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում ավելի մարդկային է, քան Ամերիկայի պատերազմն Իրաքում, և որ Մոսկվան այս պատերազմում զսպվածություն է ցուցաբերում։
Չոմսկին կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը խոչընդոտ է Ուկրաինայում դեէսկալացիայի ճանապարհին։ Չոմսկին հարցազրույցներից մեկում ավելի վաղ ասել էր. «Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը՝ մինչև Ուկրաինայի վերջին քաղաքացու դեմ պատերազմելն է։ ԱՄՆ-ն այս երկրում ավելի ողբերգական իրադարձությունները կանխելու միջոց չի նախատեսում,և փաստորեն Պուտինի առջև ընդամենը 2 ճանապարհ դնելով այս ծանր վիճակից դուրս գալու համար: Կա՛մ նրան կդատեն որպես ռազմական հանցագործ Հաագայի դատարանում, կա՛մ նույն իրավիճակը կշարունակվի մինչև Ուկրաինայի լիակատար ոչնչացումը»:
Էթելաաթ
Սարսափելի պայթյուն է տեղի ունեցել Թել Ավիվում գտնվող Սիոնիստական ռեժիմի ռազմական արդյունաբերության գործարանում
Երեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել Թել Ավիվում գտնվող Սիոնիստական ռեժիմի «Ալբիթ» ռազմական արդյունաբերության գործարանում։ Սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են, որ շտապօգնության մեքենաներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, և տուժածներ չկան։
Դա այն դեպքում, երբ անցած շաբաթ իսրայելական կայքերի վրա իրականացվեցին կիբեր հարձակումներ, և խափանեցին դրանց աշխատանքը, իսկ իսրայելական ռեժիմի էլեկտրացանցի կայքը, մի քանի հեռահաղորդակցության և լրատվական կայքերի հետ միասին, ենթարկվեցին հաջորդական կիբերհարձակումների։
Armenpress.am
Շտապ վիրահատական միջամտություն պահանջող 16 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։
7or.am
Տեղի ուղղությամբ տեղակայված դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Luer.am
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Կանաչ կիրակին
Այսօր Զատկի չորրորդ կիրակին է, որ կոչվում է Կարմիր:
Ինչո՞ւ Կարմիր կիրակի։ Կարմիրը Քրիստոսի Եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած սուրբ նահատակների արյան խորհրդանիշն է: Հենց այդ խորհրդով էլ այս կիրակին ստացել է իր անվանումը։ Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր Քրիստոս:
News.am
Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:
Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:
Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»:
News.am
Նիկոլ Փաշինյանը Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին առնչվող հարցեր
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։
Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:
Tert.am
Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միրզոյանի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին, ինչպես գրում է interfax.ru-ն, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։
Շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։