Մեկնաբանություն- G7-ի անդամ արդյունաբերական երկրների տնետսական ուժն անկում է ապրում
Ճապոնիայի Նիիգատա քաղաքում կայացել է աշխարհի յոթ արդյունաբերական երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը: Այս, ինչպես և արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների մյուս հանդիպումները, կայանում են քաղաքական և անվտանգության հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի և վերջապես Չինաստանի ազդեցության մեծացման ֆոնին:
ԱՄՆ ֆինանսների նախարար Պեյանտ Յելենը և Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին G7-ի հանդիպման շրջանակում քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը:
Սա նշանակում է, որ G7-ի անդամ երկրները՝Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բրիտանիան, Ամերիկան և Կանադան և Միացյալ Նահանգները գիտակցում են գլոբալ ուժի տեղաշարժը արևմուտքից արևելք, և քանի որ այլևս չունեն մրցակցելու կարողություն, փորձում են հակամարտություններ հրահրլով համաշխարհային իրավիճակը տանել դեպի ճգնաժամ: Այդ քաղաքականության վառ օրինակն է Ուկրաինայի պատերազմը, որի մեջ ԱՄՆ-ն փորձում է ներքաշել ամբողջ աշխարհը:
Միջազգային հարցերով փորձագետ Ռաջյա Սինգհ Յադավն ասում է.«G7-ը կարծես թե հասել է իր վերջնակետին: Ձևավորվել են նոր և ավելի ազդեցիկ խմբեր, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ը, որը Արևելքի առաջընթացի և հզորության դրսևորումն է ընդդեմ Արևմուտքի։ Նման իրավիճակում Ճապոնիայի նման երկրները միայն անախորժություններիի կհանդիպեն՝ հետևելով ԱՄՆ-ի քաղաքականությանը:
Բրիտանիայի Acorn Macro ինստիտուտի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ԲՐԻԿՍ-ի երկրների ընդհանուր համախառն ներքին արդյունքն ավելին է, քան G7-ի երկրներնը, հետևաբար, քաղաքական և տնտեսական ոլորտներում ուժը տեղափոխվում է արևմուտքից արևելք: Եվ այդ պատճառով, Ամերիկան, որդեգրելով արևելյան երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ սառը պատերազմի քաղաքականություն և միանալով Ճապոնիայի նման երկրներին ընդդեմ Ռուսաստանի, փորձում է ցույց տալ, թե իրավիճակն իր օգտին է և ձևացնել, թե արևմտյան աշխարհը միասնական է»։
Միջազգային հարցերով փորձագետ Լի Միադոնգը նույնպես ասում է. «ԱՄՆ-ն փորձում է ազդել տարբեր շրջանների անվտագության վիճակի վրա, որպեսզի ազդի արևելյան երկրների տնտեսական աճի վրա: Բացի տնտեսական աճից, այս երկրները հրաժարվում են առևտրում դոլարի կիրառումից, ինչը մեծ վնաս է հասնում աշխարհում ԱՄՆ-ի տնետսության հեղինակությանը: Ուստի Վաշինգտոնը փորձում է անվտանգության իրավիճակի միջոցով Արևմուտքում փրկել իրավիճակը, սաայն ԲՐԻԿՍ-ի և նման այլ խմբերի առկայության պատճառով, դա Վաշինգտոնին չի հաջողվում»:
Հաշվի առնելով Արգենտինայի, Իրանի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Մեքսիկայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ երկրների շահագրգռվածությունը՝ միանալու ԲՐԻԿՍ խմբին, կարելի է ասել, որ այս խումբը դառնում է կարևոր համաշխարհային տնտեսական դաշինք, որի վրա Արևմուտքի ոչ մի դավադրություն և ջանք չի ազդելու:
ԲՐԻԿՍ-ի նման տնտեսական խմբերն ամեն օր ամրապնդում են իրենց դիրքերը, և թվում է, որ G7-ի խումբն այլևս չի պահպանում իր տնտեսական գերակայությունը համաշխարհային տնտեսության վրա, և դա նշանակում է Արևմուտքի համաշխարհային հզորության և տնտեսական ուժի անկում: