Մեկնաբանություն- Գազայի 5-օրյա պատերազմը և սիոնիստների դիմակայության աննախադեպ նվազումը
Չնայած Գազայի 5-օրյա պատերազմի ընթացքում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը կորցրեց իր 11 անդամներին և հրամանատարներին, իսկ Գազայի շուրջ 200 խաղաղ բնակիչներ նահատակվեցին կամ վիրավորվեցին իսրայելական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով և այս տարածքի մի շարք բնակելի ստորաբաժանումներ ավերվեցին, սակայն կան բազմաթիվ պատճառներ և ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմը այս պատերազմում պարտված է:
Եթե Սիոնիստական ռեժիմը դիմակայելու կարողություն ունենար, ապա կկերկարացներ պատերազմը, քանի որ Նեթանյահուն պետք է երկարաձգեր պատերազմը՝ դադարեցնելու ներքին բողոքները և շեղելու ուշադրությունը ներքին մարտահրավերներից ու ճգնաժամերից:
Սակայն հրադադարի արագ ընդունումը և Իսլամական ջիհադ շարժման պայմանների ընդունումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի շնորհակալությունը Եգիպտոսին հրադադարի միջնորդության համար ցույց են տալիս, որ այս ռեժիմը չուներ անհրաժեշտ տոկունություն։
Ըստ «Հաարեց» թերթի, Իսրայելը չէր կարող իր պայմանները պարտադրել Գազային պատերազմը դադարեցնելու համար՝ չնայած ռազմական հզորության գերազանցությանը։
Մարտերն ավարտվեցին, երբ Իսլամական ջիհադ և ՀԱՄԱՍ շարժումները Իսրայելին զգուշացրին նպատակային սպանությունների քաղաքականությանը վերադառնալու կապակցությամբ, սակայն Նեթանյահուն իր հայտարարության մեջ միայն հաստատեց բախումների ավարտը: Անցած ուրբաթ և շաբաթ օրերին, Իսրայելը սպասում էր Եգիպտոսի հետախուզական ծառայության օգնությանը՝ Գազայի հետ զինադադար հաստատելու ակնկալիքով, սակայն Իսլամական ջիհադը չէր շտապում վերջ տալ հակամարտություններին և ձեռքբերումներ էր փնտրում այս պատերազմում։
Սիոնիստական ռեժիմը սկսել է այս պատերազմը՝ նպատակ ունենալով ոչնչացնել Իսլամական Ջիհադ շարժումը և ոչնչացնել նրա հրթիռային ուժն ու ռազմական ենթակառուցվածքը, ինչպես նաև հակասություններ ստեղծել դիմադրության խմբերի միջև, սակայն ստացված արդյունքները լրիվ հակառակն էին, և Իսլամական ջիհադն ավելի ուժեղ դուրս եկավ այս պատերազմից և ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ոչ միայն պաղեստինյան շրջանակներում, այլև ամբողջ արաբական և իսլամական աշխարհում:
Պաղեստինյան ուժերի հզոր և միասնական պատասխանը, որն ուղեկցվում էր շարունակական հրթիռակոծությամբ, ցույց տվեց, որ հրամանատարների սպանությունը չփոխեց դիմադրության խմբերի վիճակը, և ըստ Սեյյեդ Հասան Նասրալլայի ուրբաթ օրվա ելույթի, Իսրայելը դառը պարտություն կրեց թե պաղեստինյան խմբավորումների միջև խռովություն և պառակտում ստեղծելու և թե զսպման ուժը վերականգնելու գործում:
Այս ռեժիմի զսպող ուժը վերականգնելու Նեթանյահուի ջանքերը ձախողվեցին Գազայում 5-օրյա պատերազմի ընթացքում, և սիոնիստների 44%-ը բացասական է պատասխանել պատասխանել է այս ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքի հարցմանը, թե արդյոք Գազայի դեմ ռազմական գործողությունները հանգեցրել են զսպման ուժեղացման:
Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ Գազայի 5-օրյա պատերազմը ոչ միայն նոր պարտություն ավելացրեց Սիոնիստական ռեժիմի նախկին պարտություններին, այլ նաև նոր պատրվակ է տալիս Նեթանյահուի հակառակորդներին ու ներքին մրցակիցներին, որ նախկինից ավելի շատ քննադատեն Նեթանյահուին և այս տեսանկյունից Գազայի պատերազմի մեկ այլ արդյունք կարող է լինել Նեթանյահուի դեմ ներքին բողոքի վերսկսումն ու ակտիվացումը։