Մամուլի տեսություն 21․05․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199878-Մամուլի_տեսություն_21_05_2023
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  86-րդ ռազմածովային նավատորմի փառահեղ վերադարձը աշխարհով մեկ 8-ամսյա շրջագայությունից հետո  լայնորեն արտացոլվել է այսօր երկրում լույս տեսած իրանական թերթերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2023 10:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21․05․2023

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  86-րդ ռազմածովային նավատորմի փառահեղ վերադարձը աշխարհով մեկ 8-ամսյա շրջագայությունից հետո  լայնորեն արտացոլվել է այսօր երկրում լույս տեսած իրանական թերթերում:

Էթելաաթ

Վերադարձ շուրջերկրյա  առաքելությունից

Իրանի Իսլամական Հանրապետության 86-րդ ռազմածովային նավատորմը, որը բաղկացած է «Դենա» կործանիչից  և « Մաքրան» ուղղաթիռակիր ռազմանավից երեկ կեսօրից առաջ ժամանել է Բանդար Աբասի ռազմածովային տարածք։ Նավատորմի աշխատակիցներին  դիմավորել են բանակի   հրամանատարը և նրանց  ընտանիքները։

Այս արարողության ժամանակ բանակի ռազմաօդային ուժերի բոլոր տեսակի կործանիչները անցնելով 86-րդ ռազմածովային նավատորմի կողքով,  ողջունել են Իրանցի քաջարի ծովայիններին։ Դիմավորման արարողությանը մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի,ոստիկանական ուժերի, ծովային Բասիջի ուժերի  տարբեր ստորաբաժանումներ և նավեր։

 

Վաթան Էմրուզ

Թայվանցիները կրակի հետ են խաղում

 

Վերջին շաբաթներին մենք ականատես եղանք Արևելյան Ասիայում տարածաշրջանային լարվածության սրմանը։ Այս հավասարման մեջ բազմիցս հնչում է Թայվանի անունը։ Աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական ​​կենտրոնների կողմից իրականացվող ապագա հետազոտությունների համաձայն՝ Թայբեյը կարող է ապագայում դառնալ Արևելյան Ասիայի և միջազգային համակարգի միջև նոր հակամարտության կենտրոն։ Արևմտամետ թայվանցիներն անհերքելի   դեր ունեն այս հարցում։ Նրանք, չեն գիտակցում Ամերիկայի և Անգլիայի դաշտում իրենց խաղի հետևանքները։

 

Քեյհան

Բլումբերգի մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի տնտեսությանն ուղղված ապադոլարիզացիայի և պարտքի սարսափելի հետևանքների մասին

Bloomberg-ը հրապարակել է  զեկույց,որում անդրադարձել է ամերիկյան վարկի անկմանը, այս երկրում գների աճին, նրա տնտեսության վրա  ապադոլարիզացիայի սարսափելի ազդեցությանը, ինչպես նաև ամերիկյան կառավարության պարտքի ավելացմանն ու ֆինանսական խնդիրներին, միաժամանակ հայտարարելով, որ. «Փշրվել է Վաշինգտոնի հեգեմոնիան»։ Բլումբերգն ԱՄՆ-ի  ճակատագիրը համեմատել է Հին Հռոմի ճակատագրի հետ, որը վերջնականապես անկում ապրեց։

Համաշխարհային տնտեսության վրա ԱՄՆ-ի գերակայությունը քայքայվում է իր կերտած քաղաքականության վերքերով, իսկ պարտքի առաստաղի հետ կապված վտանգավոր փակուղին կրկին օրակարգ է դրել դոլարի գերակայության վերանայումը համաշխարհային առևտրի և ֆինանսների ոլորտում:

Գնաճը զսպելու Դաշնային պահուստային համակարգի ջանքերը,մի  շարք բանկերի սնանկացումը  և այժմ ստեղծված քաղաքական փակուղին որը կապված է կառավարության՝ պարտքեր վերցնելու կարողության հետ, քայքայում է ամերիկյան հզորությունը։

Ի դեպ աշխարհաքաղաքական խզվածքների օրեցօր ավելի բարդացումը, երբ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում և Չինաստանի հետ մրցակցության փակվելը պատճառ են դարձել,որ Ամերիկյան կառավարության սխալները շահագործելու պատրաստ երկու թշնամիներն օրեցօր ավելի խիստ դիրքորոշումներով հանդես գան։ 

 

Համշահրի

Մինչ Արևմուտքը երազում է «պատմության ավարտի» մասին, աշխարհն աստիճանաբար կանգնում  է «պատմության սկզբին»

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է, որ անկասկած միջազգային համակարգն այլեւս միաբեւեռ չէ։

Ալի Բաղերին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Մինչ Արևմուտքը երազում է «պատմության ավարտի» մասին, աշխարհն աստիճանաբար կանգնած է «պատմության սկզբին» ։ Նոր աշխարհակագը ի հայտ է գալիս ոչ թե պատերազմի կոշտ ռազմական գործիքներով, այլ ոչ-ռազմական փափուկ գործիքներով։

 

Armenpress.am

Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հայկական համայնքի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ  Լևոն Չիդիլյանը,  որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ:

 

News.am
Զելենսկին վերջին օրը միացել է G7-ի առաջնորդների բանակցություններին

Այսօր Հիրոսիմայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրն է, որտեղ առաջնորդները քննարկում են Ուկրաինային աջակցության իրենց հաջորդ փաթեթը, տեղեկացնում է BBC-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ ժամանել է Հիրոսիմա և միացել կիրակնօրյա առանցքային բանակցություններին։

ԱՄՆ-ն արդեն համաձայնել է դաշնակիցներին թույլ տալ Ուկրաինային տրամադրել իրենց F-16 կործանիչները, ինչը «նշանակալիորեն կբարձրացնի Կիևի հզորությունը»։

G7-ի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, իսկ այս տարի հրավիրվել էր ևս ութ երկիր։

Գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում են Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ԱՄՆ նախագահ Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի ելույթները։

Նշվում է, որ Զելենսկին արդեն հանդիպել է, այսպես կոչված, Գլոբալ Հարավի երկրների առաջնորդների հետ, որոնք, թեև G7-ի պաշտոնական մաս չեն կազմում, բայց հրավիրվել են Ճապոնիայում անցկացվող գագաթնաժողովին։

Ավելի վաղ կայացել էին Զելենսկու հանդիպումները Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։  

 

Tert.am

Եթե 2024-ի ընտրություններում հաղթի Թրամփը, ապա պետք է սպասել ԱՄՆ-ում ժողովրդավարության «վերջին». Քլինթոն

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ եթե 2024-ի ընտրություններում հաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ապա պետք է սպասել Ուկրաինայի և ԱՄՆ-ում ժողովրդավարության «վերջին»։ Այս մասին նա խոսել է մայիսի 20-ին FT-ին տված հարցազրույցում։

Քլինթոնն ասել է, որ չի հավատում, որ Թրամփը կհաղթի 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն զգուշացրել է, որ եթե նա հաղթի, ապա դա կլինի «Ժողովրդավարության վերջը ԱՄՆ-ում» և «Ուկրաինայի վերջը»՝ մատնանշելով, որ հանրապետականն ԱՄՆ-ն դուրս կբերի ՆԱՏՕ-ից։

Ապրիլի 18-ին Քլինթոնը հայտարարել էր, որ Ամերիկայի գործող առաջնորդ Ջո Բայդենը հաղթելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ 

News.am

 Բայդենն ու Կիսիդան աննախադեպ այց են կատարել Հիրոսիմայի հուշահամալիր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիր-թանգարան կատարած աննախադեպ այցի ժամանակ օգտագործել են հուշամատյանը՝ աշխարհը  միջուկային զենքից ազատելու  կոչ անելու համար, տեղեկացնում է The Japan Times-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։

Թանգարան համատեղ այցը տեղի է ունեցել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում։

«Թող այս թանգարանի պատմությունը հիշեցնի մեզ խաղաղ ապագայի կառուցման մեր պարտավորության մասին,- գրել է Բայդենը։- Եկեք միասին շարժվենք դեպի այն օրը, երբ կկարողանանք վերջնականապես և ընդմիշտ աշխարհն ազատել միջուկային զենքից։ Պահպանեք հավատը»։

Կիսիդան, որն ուրբաթ, ստացել էր իր գործընկերների՝ G7-ի առաջնորդների աջակցությունը «միջուկային զենքից ազատ աշխարհին ազդակ» տալուն կոչված գործողությունների ծրագրին, համանման գրառում է արել։

Ատոմային ռմբակոծությունները Հիրոսիմայի և Նագասակիի վրա իրականացրել էին ԱՄՆ զինված ուժերը 1945-ի օգոստոսին։

Երկու պայթյունի հետևանքով մի ակնթարթում զոհվել է 80 հազ, մարդ, 1945 թվականի վերջին զոհվածների ընդհանուր թիվը, ներառյալ օնկոլոգիական և ճառագայթային հիվանդություններից մահացածները, կազմել է 90-ից մինչև 166 հազ մարդ Հիրոսիմայում և 60-ից մինչև 80 հազ՝ Նագասակիում։

News.am
ՍունակՉինաստանը գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է

Չինաստանը «գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է», հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ մասում, տեղեկացնում է Sky News-ը։

«Չինաստանը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերն է ուղղված գլոբալ անվտանգությանն ու բարգավաճմանը, այն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում երկրի ներսում և հաստատակամ արտասահմանում։ Հարցը ռիսկը նվազեցնելն է և ոչ թե կապի թուլացումը»,- ասել է նա։

«Մենք կաշխատենք միասին, քանի որ G7-ն և այլ երկրներ կհամոզվեն, որ մենք կարող ենք նվազեցնել ռիսկը մեզ համար և մատակարարումների շղթայի խոցելիությունը, որոնք մենք նկատել ենք Չինաստանում, քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են թշնամական ներդրումներից մեզ պաշտպանելու համար, և դա այնպես անել, որպեսզի չվնասենք իրար»,- ավելացրել է Ռիշի Սունակը։

Շաբաթ աշխարհի առաջնորդները նաև կոչ են արել Չինաստանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի Ուկրաինայի հետ պատերազմը։

Համատեղ հայտարարության մեջ G7-ի առաջնորդներն ընդգծել են, որ չեն ուզում վնաս տալ Չինաստանին և ձգտում են  Պեկինի հետ «կառուցողական և կայուն հարաբերությունների»։

Չինաստանի ԱԳՆ-ն, G7-ի գագաթնաժողովում հնչած արտահայտությունների կապակցությամբ,  հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Մեծ յոթնյակը» խոսում է «խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու» մասին, բայց իրականում  այն խոչընդոտում է միջազգային խաղաղությանը, վնաս հասցնում տարածաշրջանային կայունությանը և ճնշում է այլ երկրների զարգացումը։