Մեկնաբանություն- Բողոքի ցույց Հիրոսիմայում Յոթնյակի խմբի հանդիպման դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i199952-Մեկնաբանություն_Բողոքի_ցույց_Հիրոսիմայում_Յոթնյակի_խմբի_հանդիպման_դեմ
Յոթի խմբի անդամ արդյունաբերական զարգացած երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացումը Ճապոնիայի Հիրոսիմայում կարևոր հնարավորություն է ընձեռել այս երկրի ժողովրդին, հատկապես Հիրոսիմայի բնակիչներին, իրենց բողոքը բարձրաձայնելու կապիտալիստ կառավարիչների, հատկապես ԱՄՆ նախագահ՝ Ջո Բայդենի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2023 15:05 Asia/Tehran

Յոթի խմբի անդամ արդյունաբերական զարգացած երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացումը Ճապոնիայի Հիրոսիմայում կարևոր հնարավորություն է ընձեռել այս երկրի ժողովրդին, հատկապես Հիրոսիմայի բնակիչներին, իրենց բողոքը բարձրաձայնելու կապիտալիստ կառավարիչների, հատկապես ԱՄՆ նախագահ՝ Ջո Բայդենի նկատմամբ:

Ցուցարարները մեծ հավաքներ են անցկացրել Հիրոսիմայում՝ ամերիկյան ատոմային հանցագործությունների զոհերի հուշահամալիրում, ինչպես նաև Յոթնյակի խմբի գագաթնաժողովի վայրի մոտ և կոշտ կարգախոսներ են վանկարկել՝ դատապարտելով Միացյալ Նահանգների հանցագործությունները և նրանց կայսերապաշտական  քաղաքականությունը:

Ցուցարարները, ցուցապաստառներ կրելով, կարգախոսներ են վանկարկել ընդդեմ պատերազմի և աշխարհում միջուկային զենքի։ Պաստառների վրա գրված էր՝ Ամերիկան ​​պետք է դուրս գա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Պատերազմի համար ռազմափորձ չպետք է անցկացվի: Կարգախոսներ, որոնք հակասում են Տոկիոյի կառավարության ռազմատենչ քաղաքականությանը: Քանի որ վերջին տարիներին Ճապոնիայի կառավարությունը լայնածավալ ջանքեր է գործադրել իր ռազմական հզորությունն ամրապնդելու և Ամերիկայի հետ համագործակցությունը մեծացնելու համար։

Թեև Ճապոնիայի կառավարությունը փորձում է անտեսել Ամերիկայի հանցագործությունները Հիրոսիմայում և Նագասակիում հարյուր հազարավոր մարդկանց սպանության մեջ, ովքեր զոհվել են Ամերիկայի ատոմային ռմբակոծության հետևանքով, Ճապոնիայի  ժողովուրդը երբեք չի մոռանա այս հանցագործությունները և նույնիսկ այն դավաճանությունները, որոնք արվում են իրենց նկատմամբ և տարբեր առիթներով ցույցեր անցկացնելով դատապարտում են Ամերիկայի հանցագործությունները և ցանկանում են դադարեցնել Տոկիոյի ռազմական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։

Քաղաքական և միջազգային հարցերի փորձագետ Ցզյա Սու Միդանգն ասում է.«Հիրոսիմայում և Նագասակիում ԱՄՆ-ի հանցագործությունները մոռանալի չեն, և սպանելով ցուցարարներին, հնարավոր չէ կոծկել կամ թաքցնել դրանք։ Հետևաբար, Տոկիոյի կառավարությունը պետք է հաշվետու լինի Ճապոնիայի հասարակական կարծիքին, թե ինչու է շարունակում ուժեղացնել անվտանգության հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ անտեսելով Ամերիկայի միջուկային հանցագործության հետևանքով հարյուր հազարավոր զոհերի արյունը»:

Յոթնյակի խմբի առաջնորդների հանդիպումը Հիրոսիմայում մի քանի առումներով նվաստացուցիչ է ճապոնացիների համար,նախ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ողջունում են տարածաշրջանում և քաղաքում, և նրա ոտքերի տակ  կարմիր փռում, մինչդեռ նրա երկիրը կատարել է Հիրոսիմայում մարդկության դեմ կատարված ամենամեծ հանցագործությունը: Երկրորդ՝ նա այնքան մեծամիտ է, որ ներողություն չի խնդրում Ճապոնիայի ժողովրդից այս հանցագործության համար:

Դա այն դեպքում, երբ Ճապոնիայի վարչապետը Բայդենին, ինչպես նաև Ճապոնիայի վարչապետի տիկինն ԱՄՆ նախագահի կնոջը հյուրընկալել են այսպես կոչված թեյախմության արարողության ժամանակ, ինչը մեծ նվաստացում է համարվում Ճապոնիայի ժողովրդի համար:

Միջազգային հարցերով փորձագետ Ալի Խազային ասում է.«Ճապոնիայի ժողովրդի դեմ ամենամեծ հանցագործությունը կատարածների ընդունելությունը վարչապետի և նրա կնոջ կողմից, անկասկած, հիասթափություն է առաջացրել Ճապոնիայի ժողովրդի մոտ, առավել ևս, որ ճապոնական հող ոտք դրած ամերիկացի պաշտոնյաները դեռ իրենց համարում են նվաճողներ և նվաստացուցիչ հայացքով են նայում Ճապոնիայի ժողովրդին: Միաժամանակ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հանդուրժում է նման նվաստացումները Սպիտակ տանը հաճոյանալու համար, ինչն առաջացրել է ճապոնացիների զայրույթը»։

Ամեն դեպքում, Հիրոսիմայի ժողովրդի բողոքի ցույցերը ճնշելը ճապոնացիների մտքից չի ջնջում ԱՄՆ-ի հանցագործությունները և Յոթնյակի խմբի իմպերիալիստական վարքագիծը, այլ առավել քան երբևէ առաջացնում է նրանց զայրույթն ու զզվանքը։