Մեկնաբանություն-Խեյբար ռազմավարական հրթիռի շնորհանդեսը. Իրանի հզորությունը՝ պաշտպանունակության ներքո
Խորամշահրի ազատագրման և արժանապատվության բարեբաստիկ օրերի հետ միաժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի ներկայությամբ տեղի է ունեցել «Խեյբար» հեռահար ռազմավարական հրթիռի շնորհանդեսը:
Խեյբար հրթիռը, որը «Խորամշահր» հրթիռների ընտանիքի արդիականացված տարբերակն է, հեղուկ վառելիքի հրթիռ է, ունի 2000 կմ հեռահարություն և 1500 կգ մարտագլխիկ կրելու հնարավորություն, որը բացի ռազմավարական հատկանիշներ ունենալուց, ունի նաև մարտավարական հատկանիշներ։
Խորամշահր հրթիռի ակնառու հատկանիշներից է թռիչքի միջին փուլում ուղղորդման և կառավարման համակարգ ունենալը, ընորում մարտագլխիկում այդ համակարգի և ուղղորդող շարժիչների օգտագործումը հանգեցնում է վիճակի վերահսկման և մարտագլխիկի հետագիծը մթնոլորտից դուրս շտկելուն:Հրթիռի ուղղորդման համակարգն անջատվում է մթնոլորտ մտնելիս, որի շնորհիվ այն անխոցելի է դառնում ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար:Այս հատկանիշը հանգեցնում է նրան, որ Խորրամշահր 4-ը կամ Խեյբարը մթնոլորտի ներսում ուղղորդման և կառավարման համակարգի գործունեության կարիք չունի և այդպիսով լիովին անձեռնմխելի է էլեկտրոնային պատերազմի հարձակումների դիմաց: Նշվում է, որ Հրթիռի արագությունը մթնոլորտի սահմաններից դուրս հասել է 16 մախի:
Պարզից էլ պարզ է,որ տարբեր երկրների համար պաշտպանական հզորության պահպանման և կատարելագործման անհրաժեշտությունը տարբեր է, և քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական դիրք ունի և միշտ եղել է արտաքին թշնամիների սպառնալիքի տակ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործի իր պաշտպանական հզորությունը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը բազմիցս ընդգծել է այս կարևորությունը և անհրաժեշտ է համարել սպառնալիքների կանխարգելումը, ինչպես նաև երկրի անվտանգության պահպանումը։ Մեծարգո Այաթոլլահ Խամենեին իրանական 1397 թվականի ազար ամսին զինված ուժերի մի շարք հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ պատերազմ սկսել որևէ մեկի դեմ, բայց դուք պետք է մեծացնեք ձեր հնարավորությունները, որպեսզի թշնամին ոչ միայն վախենա Իրանի վրա հարձակվելուց , այլև Ձեր համերաշխության, հզորության և ասպարեզում զինված ուժերի արդյունավետ ներկայության շնորհիվ Իրանի ժողովրդի գլխից հեռանա սպառնալիքների ստվերը »։
Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև, հաշվի առնելով Իրաքի Բաասական ռեժիմի հետ պատերազմի փորձը և նկատի ունենալով միջազգային պատժամիջոցները ժամանակակից ռազմական սպառազինությունների գնման և սարքավորման ոլորտում, տարածաշրջանայի ու արտատարածաշրջանային սպառնալիքների դիմաց որդեգրել է իր սեփական ուժերին ապավինելու և ինքնապաշտպանական մոտեցում՝ կենտրոնանալով տեղական հրթիռային կարողությունների ամրապնդման վրա:
Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը նախագծելով և կառուցելով տարբեր կիրառություններով տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ՝ մեծ քայլեր է ձեռնարկել զսպման գործում: «Շահաբ», «Ֆաթեհ», «Ղիյամ», «Էմադ», «Սեջիլ», «Խորամշահր», «Դեզֆուլ», «Ֆաթեհ Մոբին» և «Ռաադ 500» հրթիռները բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում Իրանի ձեռքբերումներից են, ինչը մեծացրել է երկրի կանխարգելիչ ուժը:
Այժմ Իրանի զինված ուժերի համակողմանի պատրաստվածությունն ու հնարավորությունները, հատկապես հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ոչ միայն մեծացրել են երկրի անվտանգությունն ու կանխարգելիչ ուժը, այլև վախ ու զայրույթ են պատճառել թշնամիներին: Որպես, օրինակ.Արևմտյան Ասիայում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Էրիկ Կուրիլան վերջերս Իրանի հրթիռային հզորության մասին մտահոգությամբ ասել է,-«Իրանի ռազմական հնարավորություններն աճել են հինգ տարի առաջվա համեմատ, և հազարավոր բալիստիկ և թեւավոր հրթիռներով ունենալով Արևմտյան Ասիայում ամենամեծ և ամենաբազմազան հրթիռային զինանոցը պատկանում է Իրանին: Իրանը նաև ԱԹՍ-ների առումով ևս առաջինն է Արևմտյան Ասիայում»:
Ակնհայտ է, որ Իրանի զինված ուժերը, իրական պատկերացում ունենալով մարտադաշտի մասին, ծրագրել են իրենց գործունեության մեծ մասը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հենվելով առկա տեխնոլոգիաների վրա, նպատակ ունենալով դրանք կատարելագործել և նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել:Հեռահար ռազմավարական Խեյբար հրթիռի շնորհանդեսը համարվում է պաշտպանական արդյունաբերության նորագույն ձեռքբերումը հրթիռների ոլորտում:
ԻԻՀ պաշտպանության նախարար՝ բրիգադային գեներալ Համիդռեզա Աշտիանին ասել է,-«Մենք հրթիռների, անօդաչու սարքերի, ռադարների և այլ ոլորտներում քայլեր ենք ձեռնարկում զինված ուժերի հզորացման ուղղությամբ, և այս շնորհանդեսներեը դեռ շարունակվելու են»։