Մեկնաբանություն - Բաքուն փորձում է ընդլայնել իր հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200490-Մեկնաբանություն_Բաքուն_փորձում_է_ընդլայնել_իր_հարաբերությունները_Սիոնիստական_ռեժիմի_հետ
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ջանքեր են գործադրում էլ ավելի ընդլայնելու հարաբերություններն Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ։ Այդ կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսհաակ Հերցոգն այսօր (երեքշաբթի - մայիսի 30) Իլհամ Ալիեւի կառավարության հրավերով ժամանել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 13:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բաքուն փորձում է ընդլայնել իր հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ջանքեր են գործադրում էլ ավելի ընդլայնելու հարաբերություններն Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ։ Այդ կապակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմի նախագահ Իսհաակ Հերցոգն այսօր (երեքշաբթի - մայիսի 30) Իլհամ Ալիեւի կառավարության հրավերով ժամանել է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքու։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը և  Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ արարողությանը մասնակցելը, Սիոնիստական ռեժիմի նախագահ Իսաակ Հերցոգի Բաքու կատարած երկօրյա այցի շրջանակներում հայտարարված ծրագրերն են: 

Վերջին տարիներին երկու կողմերն ընդլայնել են իրենց համագործակցությունը բոլոր,  հատկապես՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Իսաակ Հերցոգի այցը Բաքու կատարվել է այն դեպքում, երբ անցյալ տարի հենց այս օրերին Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ և պատերազմի նախկին նախարար Էհուդ Բարաքն  այցելել էր Բաքու և հանդիպել  Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների հետ։

Թվում է, թե Բաքվի կառավարության պաշտոնյաները առաջնահերթություն են տվել Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների ընդլայնմանը, որպեսզի նվազեցնեն ռազմական տեղաշարժերի ռիսկը կովկասյան տարածաշրջանում։ Թվում է, թե «Իլհամ Ալիևի» կառավարությունը տարածաշրջանում ծավալապաշտական  ​​քաղաքականություն իրականացնելու  իր նպատակների շրջանակում ներառել է միջազգային սիոնիզմի աջակցության գրավելը»։

Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունները, տեղյակ լինելով Իլհամ Ալիևի կառավարության այս քաղաքականության մասին, ավելի ու ավելի են ներթափանցում Ադրբեջանի Հանրապետության ռազմական, քաղաքական, մշակութային և նույնիսկ վարչական կառույցներ։

Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների միակողմանի վստահությունը ևս մեկ անգամ ապացուցեց Բաքվի կառավարության քաղաքականության սխալ լինելը։ Այս համատեքստում, անկասկած, ավելի արդյունավետ են թվում Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի կառուցողական հայացքները։

Իսրայելի ներկայիս անմխիթար ու քաոսային իրավիճակի պայմաններում պարզ չէ, թե որքան երկար կարող է գոյատևել այս անօրինական ռեժիմը օկուպացված Պաղեստինի տարածքներում, և ամերիկացի պաշտոնյաները նախապես ընդգծել էին, որ Իսրայելի քաղաքացիների համար Պաղեստինից բացի կան նաև այլ տարածքներ ապրելու համար։ Թվում է, թե ԱՄՆ-ի իշխանություններն այլ տարածքներ ասելով,  նկատի են ունեցել Ադրբեջանի Հանրապետությունը։

Սիոնիստական ​​ռեժիմի դիվանագետներին և զինվորներին հատուկ արտոնություններ շնորհելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի քայլերը կատարվում են այն դեպքում, երբ Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը խիստ դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնմանը։

Չնայած Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնելու Բաքվի կառավարության ջանքերին, , մյուս կողմը միայն ձգտում է տեղեկություններ  հավաքել  Ադրբեջանի Հանրապետության հասարակության և տարածաշրջանի ժողովուրդների իրողությունների մասին ու նրանց վերահսկել։ Տարածաշրջանային և համաշխարհային լրատվամիջոցների բացահայտումներն ապացուցում են, որ Իսրայելի ռեժիմը գործում է առանց ժամանակ վատնելու։ Այդ թվում է Իսրայելական «NSO» խմբի կողմից լրտեսական չարամիտ ծրագրի՝ Pegasus-ի վաճառքը,որով  գաղտնալսել են Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների և մուսուլման ժողովրդի բջջային հեռախոսները։

Ադրբեջանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողների հետազոտական ​​կենտրոնը բացահայտել է,որ իսրայելական լրտեսական չարամիտ ծրագիրը՝ Pegasus-ը կիրառվել է Ադրբեջանի հանրապետության նախագահի տիկնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և ավելի քան  հազար լրագրողների և պաշտոնյաների բջջային հեռախոսները գաղնտալսելու համար: 
Իսրայելի հետ հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու  Իլհամ Ալիևի կառավարության անարդյունավետ քաղաքականության դիմաց, այս փաստերի բացահայտումը ցույց է տալիս, որ Բաքվի պաշտոնյաները, հատկապես անձամբ  Իլհամ  Ալիևն   ծավալապաշտական  փոքր նպատակներ ունենալով, ինչպիսիք են Թուրքիայի համար ճանապարհ բացելը և Սիոնիստական ​​ռեժիմի օգնությամբ տարածաշրջանում անապահովություն ստեղծելը, Ադրբեջանի Հանրապետությունը հոժար կամքով և երկու ձեռքով հանձնել են օտարերկրացիներին։ Այս փաստերով Ադրբեջանի Հանրապետության ապագա սերունդները կգրանցեն «Ալիեւների» ընտանիքի անունը՝ որպես այս տարածաշրջանի պատմության մեջ ամենադառը եւ ապիկար տիրակալներ։
.