Մեկնաբանություն- Մոլդովայում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները արդյունք չեն ունեցել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200636-Մեկնաբանություն_Մոլդովայում_Փաշինյանի_և_Ալիևի_բանակցությունները_արդյունք_չեն_ունեցել
Հինգշաբթի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և 3 եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններն առաջ տանելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2023 06:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մոլդովայում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները արդյունք չեն ունեցել

Հինգշաբթի օրը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և 3 եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններն առաջ տանելու նպատակով:

Հանդիպմանը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներից, ներկա էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Քիշնև՝ մասնակցելու «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովին։

Հաղորդվում է, որ այս հանդիպումը, նախորդների նման, նույնպես որևէ արդյունք չի ունեցել: Կողմերը միայն ընդգծել են «վեճերի լուծման անհրաժեշտությունը» և պայմանավորվել հերթական անգամ հանդիպել հուլիսի 21-ին՝ Բրյուսելում։Հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող պատերազմը և Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի համար Կովկասի կարևորությանը, եվրոպացի առաջնորդները փորձել են վերջ տալ Կենտրոնական Ասիայի և Կովկասի զարգացումներում Մոսկվայի ավանդական միջնորդի դերին և ինքնուրույն լուծել հակամարտությունները այս տարածաշրջանում։

Այս համատեքստում Եվրոպայի խորհուրդը հանդիպումներ է կազմակերպել Բաքվի և Երևանի ղեկավարների մասնակցությամբ: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում Մոլդովայում կայացած Փաշինյանի և Ալիևի հանդիպումը գնահատել է «շատ կարևոր» և անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի քանի շաբաթ առաջվա իր հանդիպմանը, հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում «քաղաքական կամք կցուցաբերեն՝ հարաբերությունները կարգավորելու համար»։

2020 թվականին տեղի ունեցած ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները և լուծել հակամարտությունը քաղաքական ճանապարհով: 2020թ նոյեմբերին ստորագրված փաստաթղոում կողմերը պայմանավորվել են հավատարիմ մնալ երկկողմանի խնդիրների լուծման, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարգման, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման և տնտեսական և սոցիալական համագործակցության խթանման վերաբերյալ իրենց պարտավորություններին:Սակայն հետագա զարգացումներն այլ ընթացք ունեցան:

Սահմանային հաճախակի բախումները, Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումը և ղարաբաղցիներին հումանիտար ճգնաժամի առջև կանգնեցնելը, Ղարաբաղին տիրանալու և Զանգեզուրի մջիանցքի մասին հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մազի վերաբերյալ հայտարարությունները ցույց տվեցին, որ Երևանին ու Բաքվին բարդ ուղի է սպասվում:

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է բարելավել Հայաստանի տարածաշրջանային փոխգործակցությունը, և թույլ տալ ավելի շատ օգուտ քաղել առևտրային և միջազգային համագործակցությունից, սակայն հակամարտության կարգավորման բանակցությունները Հայաստանում առնվազն վերջին օրերին բորբոքել են ներքին վեճերը: Երկրում համազգային բողոքի ցույցեր են տեղի ունեցել, և նույնիսկ Փաշինյանի հրաժարականի պահանջ է հնչել: Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ Հայաստանի վարչապետը խոսեց Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման մասին։

Մայիսի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Բաքվի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ պայմանով, որ երաշխավորվեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։Ընդդիմությունը կտրուկ արձագանքեց Հայաստանի վարչապետի այս հայտարարություններին և նրան մեղադրեց հանձնվելու և Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները կատարելու մեջ։

Ամփոփելով կարելի է ասել, որ Երևանի և Բաքվի միջև առկա խորը հակասությունների, Փաշինյանի և Ալիևի վրա ներքին ճնշման ուժեղացման, Փաշինյանի վրա գործադրվող ճնշման մեծացման, ԱԼիևի առավելապաշտության պատճառով, ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կմնա նմանատիպ հանդիպումների մակարդակում, իսկ սահմանային պարբերական բախումները երկու կողմերի զինվորների մահվան պատճառ կդառնան։