Մեկնաբանություն՝Թշնամիները զայրացած են ՄԱԿ-ում ,Իրանի դիվանագիտական հաղթանակի կապակցությամբ
Հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետությունն ընտրվել է ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ, ինչպես նաև Գլխավոր ասամբլեայի զինաթափման և չտարածման կոմիտեի զեկուցող և այս կոմիտեի դիվանի անդամ:
Այս որոշմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբից նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հինգ փոխնախագահներից մեկը Վեհաժողովի առաջիկա նստաշրջանում, որը կսկսվի հաջորդ սեպտեմբերին՝ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ:
Նախապես այս պաշտոնում Իրանի թեկնածությունը հաստատել էին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան խմբի 56 անդամներ։ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանները ղեկավարելուց բացի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընտրված փոխնախագահները, Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների հետ միասին,կազմում են ընդհանուր կոմիտեի կազմը, որը պատասխանատու է լինելու օրակարգի սահմանման և ժողովի հանդիպումների առաջնահերթությունը ճշտելու համար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նաև միաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության թեկնածությունը նշանակեց Գլխավոր ասամբլեայի զինաթափման և չտարածման հանձնաժողովի ,որպես զեկուցող և կոմիտեի դիվանի անդամ:Այս երկու նշանակումները պետք է համարել Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության ոլորտում եւս երկու հաղթանակ, որովհետև վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները դիվանագիտական շրջանակներում լայնածավալ ջանքեր էին գործադրել, կանխելու Իրանին, այս երկու դիրքերում հանգամանք զբաղեցնելուց համար, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչները իրենց ջանքերի ձախողումից հետո,չկարողացան թաքցնել իրենց զայրույթն ու անհանգստությունը ,երբ Իրանը ընտրվեց ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ ,և Իրանի հրթիռային և միջուկային ծրագրի հասցեին կեղծ մեղադրանքներ կրկնելով, բողոքեցին այս ընտրության դեմ։
Սա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բոլոր ճնշումներին ու հարուցած խոչընդոտներին, վերջերս հերթական հաջողությունն է գրանցել, և Ժնևում, միջազգային կազմակերպություններում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ «Ալի Բահրեյնին» ընտրվել է 2023 թվականին Մարդու իրավունքների խորհրդի սոցիալական ֆորումի 19-րդ նիստի նախագահ։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և նրա կողմնակիցները, Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և հատկապես վերջին մի քանի տարիներին, լայնածավալ ջանքեր են գործադրել ՝միջազգային ասպարեզում Իրանին մեկուսացնելու համար , և այդ քայլերից ՝բացի տնտեսական պատժամիջոցներից, կարելի է նշել մի շարք հաստատություններում,իշարս՝ ՄԱԿ-ի և միջազգային ֆինանսական կառույցների մոտ , Իրանի ազդեցությունը նվազեցնելու փորձը :
Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը,որպես աշխարհում և տարածաշրջանում ազդեցիկ ուժ և պատասխանատու դերակատար ,հաջողել է իր կայուն սկզբունքները պահպանելու շնորհիվ ,նաև 13-րդ կառավարության մեջ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելով, որը ձգտում է ժխտել լիարժեք արեւմտյանությունը արտաքին հարաբերություններում, դիվանագիտական հաջողություններ գրանցել, ինչպես միջազգային կազմակերպություններում, այնպես էլ ասիական ու հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում։